Քաղաքական

12.05.2019 21:49


Երևանում կայացավ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

Երևանում կայացավ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

Երևանում այսօր կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք ու ազատություն» գրքի շնորհանդեսը։ Այս շնորհանդեսը երկրորդն էր, նախորդը կայացել էր Ստեփանակերտում այս տարվա հունվարի 26-ին։

Գրքում հեղինակը նկարագրել է իր կյանքի իրադարձությունները, այնտեղ նախկին նախագահի մանկության և պատանեկության տարիների վերաբերյալ անհայտ փաստեր կան։ Գրքում ներկայացված են նախորդ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները, Քոչարյանի գործունեությունը Հայաստանի վարչապետի, իսկ հետո՝ նախագահի պաշտոնում։

Ելույթ ունենալով այսօրվա միջոցառմանը՝ նախկին նախագահի կինը՝ Բելլա Քոչարյանն ընդգծեց, որ երկրորդ նախագահի գիրքը սովորեցնում է սիրել հայրենիքը։

«Ցավոք, սա արդեն երկրորդ շնորհանդեսն է, որին գրքի հեղինակը մասնակցելու հնարավորություն չունի։ Պատճառը բոլորդ շատ լավ գիտեք։ Նա անօրինական կերպով կալանքի տակ է պահվում»,-նշեց նախկին նախագահի կինը։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Աղբյուրը՝ m.armeniasputnik.am

18555879 18555888 18555877 18555896 18555895

Այս խորագրի վերջին նյութերը