Կարծիք

Մայիս 13, 2019 09:44

«Քաղաքացիական» կոռուպցիա (տեսանյութ)

«Քաղաքացիական» կոռուպցիա (տեսանյութ)

Հանրային գիտակցության մեջ կոռուպցիոները փողկապավոր ու հաստափոր, միջինից բարձր տարիքի պաշտոնյան է կամ մականունավոր պատգամավորը։ Սրանք «դասական» կոռուպցիոներներն են։ Բայց կան նաև ոչ դասականները՝ ժամանակակիցները և «առաջադեմները»։

Ժամանակակիցները ջինսերով են, ուսապարկով ու ջահել։ Սրանք հանդես են գալիս երիտասարդ «պայքարիստի» պիտակի տակ ու բոցաշունչ ճառեր արտասանում մաքուր հայրենիք ունենալու թեմայով, բայց ոչ մի կապ չունեն Հայաստանի իրական շահերի հետ. սնվում են կասկածելի ֆինանսական աղբյուրներից ու ծառայում չբացահայտված նպատակների։

Ժամանակակից կոռուպցիոներները հաշվետու չեն հանրությանը։ Նրանք ներկայանում են որպես բնապահպաններ, քաղաքի տեսքի համար պայքարողներ, հանքատյացներ և այլն։

Ժամանակակիցները «քաղաքացիական» կոռուպցիոներներ են։ Սրանք գործում են ահաբեկիչների պես, այսինքն՝ փոքր խմբերով բարձրացնում են մեծ աղմուկ։ Այդ աղմուկի տարածմանը նպաստում են համապատասխան լրատվամիջոցները, որոնք նույն կոռուպցիոն սխեմաների մեջ են մտած։

Բերեմ մեկ օրինակ, մնացածն ինքներդ կարող եք թվարկել։

Վարդանյանների ընտանիքի կողմից մայրաքաղաքին նվիրած Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգին բացվելուն պես մարդաշատ է դարձել։ Այսինքն՝ սիրվել է երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի կողմից։ Բայց նույն այդ մարդիկ պետք է հետ նայեն ու որոշ հարցեր տան իրենք իրենց։

Բանն այն է, որ այգին այդ ևս մեկ անգամ բացահայտեց, որ մեզ մոտ կա կոռուպցիայի ուշագրավ տարատեսակ՝ «քաղաքացիական» կոռուպցիա։

Եթե հիշում եք, այգու շինարարության ընթացքում «քաղաքացիական ակտիվիստ» ներկայացողները կոկորդ ու մարմնի այլ մասեր էին պատռում, թե բա՝ հարա՜յ, հասե՜ք, քաղաքն ավերում են, թույլ չենք տա դա, և այլն։ Դա արվում էր հետհեղափոխական շրջանում, երբ խնդիր էր դրվել նախորդ քաղաքապետին փոխարինել հեղափոխական քաղաքապետով։

Կոկորդ և մարմնի այլ մասեր պատռողները «Իմ քայլից» են կամ քայլարածամերձ շրջանակներն են ներկայացնում։

Հիմա որևէ մեկը նրանցից կամ նրանց առաջնորդից չի՞ ուզում պատասխան պահանջել այն վայրենության համար, որ տեղի ունեցավ շինարարության փուլում։

Երբ որ հպարտ ու դուխով մասնակցում են այգու բացմանը, չե՞ն ուզում անդրադառնալ «քաղաքացիական» կոռուպցիոներներին ու գնահատական տալ այդ «քաղաքացիական ահակբեկիչներին»։

Թե՞ կասկածելի ֆինանսավորմամբ գործողների համար կարևորը տվյալ պահին շինարարական տարածքը փակող պաստառները պոկելն ու առաջադրանքը կատարելն էր։

Հ.Գ.։ Մեր օրերի խաչիկստամբուլցյանները դեռ շատ ավերածություններ են գործելու։ Հեղափոխական իշխանության բարձր հովանու ներքո, բնականաբար։ Կամ էլ՝ հեղափոխական իշխանության անգործության պայմաններում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ադրբեջանում ցնծում են՝ «պատերազմ» Հայաստանի և Արցախի միջև

Ադրբեջանում ցնծում են՝ «պատերազմ» Հայաստանի և Արցախի միջև

Մայիս 27, 2019 12:13 Բարբաջանքները մեր դեմ են ուղղելու:
Իշխանություն լինելով հանդերձ` անընդհատ պայքարում է իշխանության հասնելու համար

Իշխանություն լինելով հանդերձ` անընդհատ պայքարում է իշխանության հասնելու համար

Մայիս 27, 2019 10:08 Այնքան է բոլորին խաբել ու ստել, որ սկսել է արդեն ինքն իրեն խաբել:
Այս մեկ տարվա իրավիճակը «Անասնաֆերման» և «Շան սիրտն» է հիշեցնում

Այս մեկ տարվա իրավիճակը «Անասնաֆերման» և «Շան սիրտն» է հիշեցնում

Մայիս 27, 2019 09:38 Թավշյա շարիկովներ և շվոնդերներ։
Քաղաքական թոհուբոհի մեջ այրվում է ամեն ինչ․ այլևս չկա և ոչ մի տաբու

Քաղաքական թոհուբոհի մեջ այրվում է ամեն ինչ․ այլևս չկա և ոչ մի տաբու

Մայիս 27, 2019 09:11 Ընտանիք-երեխա-եկեղեցի-տարիք-բանակ-Արցախ...
Լռության մեջ լսվում է վարչապետի հարցը. «Երբ խորհրդակցական սենյակում զգաս, որ կայացվող որոշումդ մեր սրտով չի, ԿԿԱՅԱՑՆԵ՞Ս այն...»

Լռության մեջ լսվում է վարչապետի հարցը. «Երբ խորհրդակցական սենյակում զգաս, որ կայացվող որոշումդ մեր սրտով չի, ԿԿԱՅԱՑՆԵ՞Ս այն...»

Մայիս 27, 2019 09:00 «Ոչ սրտով» որոշում կայացնելուն ունակները վերադառնում են իրենց գործին։
Միայն մեկ գաղափար պետք է թևածի Հայաստանում ու Արցախում՝ պետականամետություն

Միայն մեկ գաղափար պետք է թևածի Հայաստանում ու Արցախում՝ պետականամետություն

Մայիս 27, 2019 08:45 Բացառիկ ողջախոհություն ու շրջահայացություն։
Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Մայիս 26, 2019 19:50 Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները:
Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին

Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին

Մայիս 26, 2019 12:15 Պետության «ազատ անկման» այս ընթացքը հանդուրժում են, որ ի՞նչ անեն։
Էս գյադուց հիմա հերթով հրաժարվում են բոլոր իմքայլականները

Էս գյադուց հիմա հերթով հրաժարվում են բոլոր իմքայլականները

Մայիս 26, 2019 11:34 Ազիզ ջան, արդեն հիմա սկսի վազել դեպի Ադրբեջանի սահմանը ու քաղաքական ապաստան խնդրի։
Հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա

Հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա

Մայիս 26, 2019 11:25 Այդ վիճակը արդարացնո՞ւմ է արյան կաթիլները, որ հավակնում է գետ դառնալու:
Ափսոս. ջահել-ՋԻՎԱՆ տղա էր

Ափսոս. ջահել-ՋԻՎԱՆ տղա էր

Մայիս 26, 2019 11:15 Իրավագիտակից քաղաքացիները պետք է թքեն իր դեմքին։
Լյումպենն ուղարկեք տուն

Լյումպենն ուղարկեք տուն

Մայիս 26, 2019 11:10 Իրավիճակի անկառավարելի դառնալու սահմանագիծն անտեսանելի է։
Մարդը մարդու համար դարձել է գայլ

Մարդը մարդու համար դարձել է գայլ

Մայիս 26, 2019 10:38 Երբեք մարդը մարդուն այսքան չի ատել մեր երկրում, իշխանության և ընդդիմության երկրպագուներն այսքան ոխերիմ չեն եղել:
Փաստորեն՝ Նիկոլը պետություն է, Ջիվանը՝ ժողովուրդ

Փաստորեն՝ Նիկոլը պետություն է, Ջիվանը՝ ժողովուրդ

Մայիս 26, 2019 10:00 Ժողովուրդը զզվում է քայլիշխանությունից, ամբոխն էլ կորցնում է ունակությունը ժողովուրդ իմիտացնելու։
Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը

Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը

Մայիս 26, 2019 09:55 Մեկ տարի շարունակ հրահրվեց և այլևս հատեց կարմիր գիծը:
Փաշինյանն էս մարդկանց վրա է հենվել

Փաշինյանն էս մարդկանց վրա է հենվել

Մայիս 26, 2019 09:40 Լավ կլինի իրենց արածների համար էլ պատասխանատվություն ստանձնի, ոչ թե քանի պետք են՝ Ժողովուրդ են, իսկ երբ խանգարում եմ՝ սադրիչներ։
И зарплата у тебя маааааленькая

И зарплата у тебя маааааленькая

Մայիս 26, 2019 09:30 Հզոր, հուժկու հանրահավաք։
Կարմիր գծերը շարունակում են հատվել, իրավական մշակույթը շարունակում է գահավիժել

Կարմիր գծերը շարունակում են հատվել, իրավական մշակույթը շարունակում է գահավիժել

Մայիս 26, 2019 09:20 «Ներազգային» թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ։

Երկրորդ փուլի ցինիզմը

Մայիս 27, 2019 11:49