Քաղաքական

13.05.2019 16:00


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:

Մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում բողոքի ակցիա էին իրականացնում։

Քորարյանին դահլիճում դիմավորել են ողջունող ծափերով և «Ազատություն նախագահին» վանկարկումներով։

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է նիստին։ Ժամանել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նշենք, որ ԶԼՄ ներկայացուցիչներից և քաղաքացիներից շատերին թույլ չեն տվել մտնել դատական նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, որ տեղերը մարդիկ շատ են, իսկ նստարանները սահմանափակ են։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին։ Դատական նիստը կշարունակվի մայիսի 14-ին, ժամը 12։30-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը