Քաղաքական

13.05.2019 13:01


Պատգամավորների և նրանց մեքենաների ստուգումը խորհրդարան մտնելիս խստացվել է. ԲՀԿ (տեսանյութ)

Պատգամավորների և նրանց մեքենաների ստուգումը խորհրդարան մտնելիս խստացվել է. ԲՀԿ (տեսանյութ)

Վերջին մի քանի շաբաթներին նկատվում է պատգամավորների բոլոր մեքենաների ստուգման ուժեղացման միտում խորհրդարանի տարածք մտնելիս, լինեն դրանք խորհդարանի փոխնախագահների, թե մշտական հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների ավտոմեքենաները։ Այս մասին մայիսի 13-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Ընդ որում՝ նա նշել է, որ ստուգման են ենթարկվում նաեւ պատգամավորները, որոնք մեքենաներից չեն օգտվում։

«Այս դեպքում, իհարկե, ես չէի ցանկանա ինչ-որ արտասովոր գնահատականներ տալ։ Գուցե դա պայմանավորված է անվտանգության պահանջներով։ Ես այս ամենի մեջ չէի որոնի որեւէ ենթատեքստ կամ մտադրություն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հանդեպ։ Համենայնդեպս, ես անձամբ չէի ցանկանա այդպես համարել։ Կարծում եմ, որ մարդիկ, որոնք իրոք թաքցնելու բան չունեն, չպետք է այդ պատճառով ինչ-որ անհարմարություն զգան»,- պարզաբանել է Տոնոյանը։ Ընդ որում՝ նա նշել է, որ առաջ այդքան լուրջ ստուգումներ խորհրդարան մտնելիս եւ դուրս գալիս չեն կատարվել։ Իր հերթին, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ասել է, որ նման ստուգումներ առաջ էլ են կատարվել, պարզապես դրանք այդքան լուրջ չէին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը