Մեկնաբանություն

Մայիս 13, 2019 21:15

Երբ կոնֆլիկտի կողմերից մեկը դատում է մյուսին

Երբ կոնֆլիկտի կողմերից մեկը դատում է մյուսին

Եվ այսպես, մեկնարկեց «դարի դատավարությունը»` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, սկսեց Ռոբերտ Քոչարյանի վրա սպիտակ թելերով կարված «գործի» քննությունը։

Որպես առաջին քայլ` գլխավոր դատախազի մակարդակով գովազդված «աննախադեպ շոուի» սկիզբ, դատարանը քննում է պաշտպանական կողմի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված ճչացող անարդարության փաստը` կալանքը վերացնելու վերաբերյալ։

Իրականում որոշվում է, թե վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը որքանո՞վ հաստատակամ է երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հաշվեհարդարը շարունակելու եւ «հաղթական ավարտին» հասցնելու իր մտասեւեռման մեջ։ Դրանից եւ միայն դրանից է կախված` դատարանը հաշվի կառնի՞ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու բազմաթիվ փաստարկներին՝ ի լրումն ի հայտ եկած նոր հանգամանքի հետ. ՍԴ որոշումը, որից հետեւում է, որ Վճռաբեկ դատարանն սխալ էր, Քոչարյանի փաստաբանները`ճիշտ, երբ ասում էին, որ Վճռաբեկ դատարանն իրավունք չուներ խուսափել կալանքը փոխել-չփոխելու վերաբերյալ որոշում կայացնելու պատասխանատվությունից`պարտավոր էր հարցին վերջնական լուծում տալ։

Սա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը`վերստին կալանավորելու Քոչարյանին, եւ հաջորդիվ ընդունված բոլոր որոշումները` կալանքը երկարաձգելու վերաբերյալ, անօրինական են։ Այսինքն` սահմանադրական չեն եւ պետք է չեղյալ ճանաչվեն։

Անթաքույց թշնամանքը ու ատելությունը, որ ժայթքում է Փաշինյանից ամեն անգամ, երբ լրագրողները հարց են տալիս Քոչարյանի մասին, վկայում է, որ երկրորդ նախագահի նկատմամբ հաշվեհարդար` «լինչի դատաստան» տեսնելու առաջադրանքը չի փոխվել`մնում է ուժի մեջ։ Ու քանի դեռ Նիկոլը նստած է վարչապետի աթոռին (ազատ ժամանակ էլ հեծանիվ է քշում եւ խորտիկներ համտեսում), Քոչարյանը մնալու է անազատության մեջ։ Այսօրվա դատական նիստում դատավորի պահվածքն էլ ցույց տվեց` հետհեղափոխական «թավշյա» դատաիրավական համակարգի համար Սահմանադրությունը, ՍԴ որոշումները, օրենքները ոչինչ են, Նիկոլի ասածը եւ ուզածը`ամեն ինչ։

Եվ քանի որ հիմա «մոդա» է փաստերով խոսելը, ներկայացնենք մի քանի փաստ, որոնք միանշանակ ցույց են տալիս, որ Հայաստանում իշխող լեւոնանիկոլական (կամ նիկոլալեւոնական) «ռեժիմը» ո՛չ բարոյապես, ո՛չ իրավական հարթության վրա, իրավունք չուներ եւ չունի անգամ մոտ գնալու Մարտի 1-ի գործին։

Փաստ առաջին։ Ցանկացած հակամարտություն, նույնիսկ կենցաղային ցանկացած վեճ, ունի երկու կողմ։ Այս դեպքում կողմերից մեկը Մարտի 1-ի գործով ժամանակին դատված, 6 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանն է, որի նկատմամբ կայացված դատավճիռը ոչ մեկը չի չեղարկել, եւ առնվազն առանձին վերցրած այս մեկ դրվագով սրա թիկունքին սարի պես կանգնած Տեր-Պետրոսյանը։ Բավական է ասել, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը գրեթե նույնությամբ կրկնում է Մարտի 1-ին նվիրված հայտնի ասուլիսւմ Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակված «մեղադրական եզրակացությունը», որին հետագայում փորձեց միս ու արյուն տալ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը` Ստյոպիկ Սաֆարյանի «միջինից թույլ» փաստաբան քրոջ օգնությամբ։ Այս երկուսը, նախաքննությունը դեռ չսկսված, ձեն-ձենի տված, շտապեցին գլուխ գովել, թե ամեն ինչ մեր ուզածով է գնում` ՀՔԾ-ն անում է այն, ինչի մասին գրել էինք «փաստահավաք խմբի» անունից հրապարակած մեր «զեկույցներում»։

Կոնֆլիկտի մյուս կողմը Քոչարյանն է, որը թույլ չտվեց 22 տոկոսով «հաղթած» Տեր-Պետրոսյանին ձեռքերի վրա տանել նախագահական եւ կանխեց հեղաշրջման փորձը։ Եվ հիմա կողմերից մեկը «սուպերվարչապետական» բարձ դիրքերից դատում է մյուսին։

Համաձայնեք, պետք է շատ վառ երեւակայություն ունենալ կամ մտավոր հետամնաց (խոտաբույս կամ խոտակեր) լինել հավատալու համար նման «դատաքննության» անաչառությանը։

Փաստ երկրորդ։ 2018թ. հունիսից այս կողմ, երբ Փաշինյանը հայտարարեց, թե սահմանադրական արգելքը Քոչարյանի գլխին գործ սարքելուն վնաս չէ, կոպտորեն խախտվում է նախագահի անձեռնմխելիության դրույթը. հանրապետության նախկին նախագահին կալանավորել են եւ շարունակում են հետապնդել իր սահմանադրական լիազորություններից բխող գործողությունների համար, ինչը ուղղակի հակասում է Սահմանադրությանը։

Փաստ երրորդ։ Ռոբերտ Քոչարյանին դատում են մի հոդվածով, որ ենթադրյալ «հանցագործության» պահին` 2008թ. մարտի 1-ի դրությամբ Քրեական օրենսգրքում չկար։ Խոսքը 300.1 հոդվածի մասին է, որ Ազգային ժողովը Քրեական օրենսգրքում ամրագրել է մարտմեկյան ողբերգությունից մի տարի անց`2009թ. մարտին, եւ կարող էր հետադարձ ուժ ունենալ մի դեպքում. եթե մեղմում է «հանցագործության» համար նախատեսված պատասխանատվությունը։

Այնինչ դատախազությունը տարիներ առաջ հրաժարվել է «Յոթի գործով» անցնող անձանց, այդ թվում` Փաշինյան Նիկոլին առաջադրված այդ հոդվածից, այն հիմնավորմամբ, որ դա ծանրացնում է ամբաստանյալների վիճակը։ Եվ չկա բնության մեջ որեւէ հիմնավոր փաստարկ, որը կապացուցեր հակառակը` որ այդ հոդվածի կիրառմամբ Քոչարյանը հայտնվում է ավելի բարենպաստ վիճակում, քան այն ժամանակ գործող 300 հոդվածով դատվելու դեպքում։ Հիշեցնենք, որ այդ հոդվածը (իշխանության յուրացում) երկրորդ նախագահի «հագով» չէր`չէր կարող հարմարեցվել նրան պարզ պատճառով. հնարավոր չէ յուրացնել այն, ինչի կրողն ես, ինչը արդեն իսկ քեզ է պատկանում։

Կարելի է Կաֆկայի «Դատավարությունը» հիշեցնող այս դատավարության անաչառությունը կանխավ զրոյացնող եւս 97 փաստ բերել, բայց այսքանն էլ բավական է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը

«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

Մայիս 21, 2019 13:40 Սիրուց մինչև ատելություն և հակառակ ուղղությամբ ընդամենը մեկ «Մարտի 1»-ի գործ է:
«Ծերուկն» անտանելի է դառնում

«Ծերուկն» անտանելի է դառնում

Մայիս 21, 2019 09:45 Իր անփառունակ կառավարումը երկարաձգելու միակ շանսը սահմանադրական կարգն անշրջելիորեն տապալելն է։
Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Մայիս 20, 2019 13:50 Քա՛յլ արա, մերժի՛ր թուրքին։
Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Մայիս 20, 2019 11:20 Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատարանի որոշումն ընդամենը առիթ էր Փաշինյանի համար։
Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Մայիս 19, 2019 12:35 Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ հասարակությանը՝ ամբոխ, իսկ ամբոխին՝ ոհմակ սարքելու արդյունքում ինքը շահելու է, ապա չարաչար սխալվում է։
Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Մայիս 18, 2019 08:14 Քոչարյանը «փախուստի դիմող» չէ. ազատության մեջ մնալով` չի փորձի խոչընդոտել արդարադատությանը, ինչպես ժամանակին` Նիկոլը և Վանոն։
Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Մայիս 17, 2019 18:10 Նիկոլ Փաշինյանի համար Արթուր Դավթյանն այժմ Քոչարյանի «գործով» նրա գլխավոր ներկայացուցիչն ու հույսն է դատարանում:
«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

Մայիս 17, 2019 17:15 Սա ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ իր կողմից չվերահսկվող լրատվամիջոցների դեմ արշավ սկսելու անթաքույց ցանկության շրջանակներում:
Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Մայիս 17, 2019 13:40 Ռոբերտ Քոչարյանի «գործն» աննախադեպ է բոլոր առումներով։ Այն ամբողջությամբ քաղաքական է։ Իրավական մասը «ջուր» է և կողմնակալ։
Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Մայիս 16, 2019 17:20 Ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակում Փաշինյանը դեմքը փրկելու մի՛ տարբերակ ունի ...
Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Մայիս 16, 2019 16:00 Սարգսյանն ընդառաջ չգնաց Փաշինյանի «կապրիզներին»: Ո՞վ կհաղթի նյարդերի այս պատերազմում:
Լյումպենը տարերքի մեջ է

Լյումպենը տարերքի մեջ է

Մայիս 16, 2019 00:30 Նիկոլականները ծանր են տարել, որ Քոչարյանը մենակ չէ`կան մարդիկ, որոնք գնահատում են 2-րդ նախագահի պաշտոնավարման տարիների արդյունքները և սատարում են նրան։
Դատարանում` ինչպես դատարանում

Դատարանում` ինչպես դատարանում

Մայիս 15, 2019 00:37 Դատավորը որքանո՞վ է պատրաստ «հերոս լինել», կարո՞ղ է վեր կանգնել հեղափոխական կոնյունկտուրայի «թելադրանքից» և քվեարկել «խղճի մտոք»։
«Հեռախոսային արդարադատությունը» և Փաշինյանի ԳասպարԻավարի «լողը» (տեսանյութ)

«Հեռախոսային արդարադատությունը» և Փաշինյանի ԳասպարԻավարի «լողը» (տեսանյութ)

Մայիս 14, 2019 15:45 Լևոնը մերժվել է 3 անգամ՝ 1996-ին, 1998-ին և 2008-ին: Կմերժվի նաև 4-րդ անգամ: Այս անգամ՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով:
Նպատակը (աթոռը) արդարացնո՞ւմ է միջոցը (էժանագին շոուն). տեսանյութ

Նպատակը (աթոռը) արդարացնո՞ւմ է միջոցը (էժանագին շոուն). տեսանյութ

Մայիս 14, 2019 11:35 Նիկոլենք ուղղորդում էին այգու շինարարության դեմ վանդալիզմը, քանզի թատրոնն իրենց աթոռային հաշվարկների մեջ էր մտնում։
Երբ կոնֆլիկտի կողմերից մեկը դատում է մյուսին

Երբ կոնֆլիկտի կողմերից մեկը դատում է մյուսին

Մայիս 13, 2019 21:15 Հետհեղափոխական «թավշյա» դատաիրավական համակարգի համար Սահմանադրությունը, ՍԴ որոշումները, օրենքները ոչինչ են, Նիկոլի ասածը և ուզածը`ամեն ինչ։
Ի՞նչն է միավորում սորոսականներին և «ծռերին» (տեսանյութ)

Ի՞նչն է միավորում սորոսականներին և «ծռերին» (տեսանյութ)

Մայիս 13, 2019 12:50 Սորոսականներին «ծռերի» հետ շատ բան է միավորում։
Գլխավոր դատախազը չգիտի՞, որ «բանակի ներգրավվածության փաստը» դեռ պետք է ապացուցել

Գլխավոր դատախազը չգիտի՞, որ «բանակի ներգրավվածության փաստը» դեռ պետք է ապացուցել

Մայիս 11, 2019 16:55 Ե՞րբ, ո՞ր պահին, ինչպե՞ս, ի՞նչ գործիքներով է վերականգնվել «չարամտորեն տապալված» այդ կարգը։
Նիկոլալևոնական իշխանության թշվառությունը (տեսանյութ)

Նիկոլալևոնական իշխանության թշվառությունը (տեսանյութ)

Մայիս 11, 2019 14:50 «Իզմեր», կայուն սկզբունքներ ու պատկերացումներ չունեցող Նիկոլ Փաշինյանը, կամա թե ակամա, ընկել է Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերի տակ:
Թողե՛ք աշխատենք

Թողե՛ք աշխատենք

Մայիս 11, 2019 10:50 Ինչքան մեծանում է հեղափոխական թմբիրից դուրս եկող և իրականությանը բաց աչքերով նայող քաղաքացիների զանգվածը, այնքան ավելի ագրեսիվ է դառնում Փաշինյանի հռետորաբանությունը։