Կարծիք

Մայիս 13, 2019 19:00

Գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք

Գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք

Այսօր պարզվեց, որ Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը չի մասնակցելու Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ:

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են այսօր և դրանց գագաթնակետն ու ամենակարևոր միջոցառումը հենց այդ համաժողովն է, որից, փաստորեն, Հայաստանի վարչապետը բացակայելու է:

Առնվազն տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը ողջ հոբելյանական ծրագրից ներկա է գտնվելու միայն այսօր երեկոյան Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից կազմակերպվելիք տոնական ճաշկերույթին և համերգին, իսկ քաղաքական միջոցառմանը՝ ընդլայնված ձևաչափով բարձր մակարդակի կոնֆերանսին, Հայաստանը վաղը ներկայացված կլինի ընդամենը արտգործնախարարի մակարդակով:

Այս պահին կարող եմ ենթադրել այս քայլի երեք հիմնական պատճառ, որոնցից և ոչ մեկը սակայն չի արդարացնում Հայաստանի վարչապետի վաղվա բացակայությունը:

Վարկած N1: Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է Պեկին և ժամերի խնդիր ունի: Իհարկե, այս այցը նույնպես կարևոր կլինի, հատկապես «Մեկ ճանապարհ: Մեկ գոտի» ֆորումին բացակայելուց հետո: Սակայն չի կարելի մի գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցել մյուսի քթի տակից ամենակարևոր միջոցառումից բացակայելով: Կարելի էր ավելի լավ աշխատել այցերի ժամանակացույցի և արարողակարգի վրա և խուսափել այս մեծ անախորժությունից, որը կարող է նստվածք թողնել Բրյուսելում:

Վարկած N2: Նիկոլ Փաշինյանը չի մոռացել և չի ներել Յունկերին իր Բրյուսելյան այցի մամլո ասուլիսի կեսից գնալու փաստը, և այս անգամ որոշել է մասնակցել միայն Տուսկի միջոցառմանը, իսկ Յունկերինը՝ բաց թողնել: Չեմ ուզում հավատալ, որ այս վարկածը իրականության հետ աղերս ունի, քանզի կվկայի ԵՄ-Հայաստան հարաբերություններում շատ խորը և համապարփակ կնճիռների մասին:

Վարկած N3: Վերջին շաբաթներին շատ է խոսվել ԵՄ-Ադրբեջան նոր ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախաստորագրման մասին, որի առնչությամբ ես բարձրաձայնել եմ նաև անհանգստություններ՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ձևակերպումների հետ: Եթե վաղը հայտարարվի այս համաձայնագրի նախապատրաստման ավարտի մասին և պարզվի, որ մեր կառավարությանը չի հաջողվել ԵՄ-ից ստանալ Արցախի հարցով Հայաստանի պայմանագրի հետ համադրելի և նույնական ձևակերպումներ, ապա գուցե Նիկոլ Փաշինյանը որոշել է բացակայել այս միջոցառումից և ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ու տհաճությունը բարդել արտգործնախարարի վրա: Սակայն, եթե պարզվեց, որ սա է իրականությունը և Հայաստանի այսօրվա կառավարությանը չի հաջողվել ամրապնդել մեր, դեռևս 2017 թվականի նոյեմբերին տարած դիվանագիտական հաղթանակը, ապա այս խմորը մեկ է, դեռ շատ ջուր կքաշի:

Թվարկածս միայն վարկածներ են, և լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ բացատրի հայ հասարակությանը այս թյուրիմացության իրական պատճառները, որը չի համապատասխանում և համահունչ է չէ Հայաստան-ԵՄ տարիների ընթացքում ձևավորված հարաբերություններին:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ադրբեջանում ցնծում են՝ «պատերազմ» Հայաստանի և Արցախի միջև

Ադրբեջանում ցնծում են՝ «պատերազմ» Հայաստանի և Արցախի միջև

Մայիս 27, 2019 12:13 Բարբաջանքները մեր դեմ են ուղղելու:
Իշխանություն լինելով հանդերձ` անընդհատ պայքարում է իշխանության հասնելու համար

Իշխանություն լինելով հանդերձ` անընդհատ պայքարում է իշխանության հասնելու համար

Մայիս 27, 2019 10:08 Այնքան է բոլորին խաբել ու ստել, որ սկսել է արդեն ինքն իրեն խաբել:
Այս մեկ տարվա իրավիճակը «Անասնաֆերման» և «Շան սիրտն» է հիշեցնում

Այս մեկ տարվա իրավիճակը «Անասնաֆերման» և «Շան սիրտն» է հիշեցնում

Մայիս 27, 2019 09:38 Թավշյա շարիկովներ և շվոնդերներ։
Քաղաքական թոհուբոհի մեջ այրվում է ամեն ինչ․ այլևս չկա և ոչ մի տաբու

Քաղաքական թոհուբոհի մեջ այրվում է ամեն ինչ․ այլևս չկա և ոչ մի տաբու

Մայիս 27, 2019 09:11 Ընտանիք-երեխա-եկեղեցի-տարիք-բանակ-Արցախ...
Լռության մեջ լսվում է վարչապետի հարցը. «Երբ խորհրդակցական սենյակում զգաս, որ կայացվող որոշումդ մեր սրտով չի, ԿԿԱՅԱՑՆԵ՞Ս այն...»

Լռության մեջ լսվում է վարչապետի հարցը. «Երբ խորհրդակցական սենյակում զգաս, որ կայացվող որոշումդ մեր սրտով չի, ԿԿԱՅԱՑՆԵ՞Ս այն...»

Մայիս 27, 2019 09:00 «Ոչ սրտով» որոշում կայացնելուն ունակները վերադառնում են իրենց գործին։
Միայն մեկ գաղափար պետք է թևածի Հայաստանում ու Արցախում՝ պետականամետություն

Միայն մեկ գաղափար պետք է թևածի Հայաստանում ու Արցախում՝ պետականամետություն

Մայիս 27, 2019 08:45 Բացառիկ ողջախոհություն ու շրջահայացություն։
Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Մայիս 26, 2019 19:50 Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները:
Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին

Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին

Մայիս 26, 2019 12:15 Պետության «ազատ անկման» այս ընթացքը հանդուրժում են, որ ի՞նչ անեն։
Էս գյադուց հիմա հերթով հրաժարվում են բոլոր իմքայլականները

Էս գյադուց հիմա հերթով հրաժարվում են բոլոր իմքայլականները

Մայիս 26, 2019 11:34 Ազիզ ջան, արդեն հիմա սկսի վազել դեպի Ադրբեջանի սահմանը ու քաղաքական ապաստան խնդրի։
Հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա

Հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա

Մայիս 26, 2019 11:25 Այդ վիճակը արդարացնո՞ւմ է արյան կաթիլները, որ հավակնում է գետ դառնալու:
Ափսոս. ջահել-ՋԻՎԱՆ տղա էր

Ափսոս. ջահել-ՋԻՎԱՆ տղա էր

Մայիս 26, 2019 11:15 Իրավագիտակից քաղաքացիները պետք է թքեն իր դեմքին։
Լյումպենն ուղարկեք տուն

Լյումպենն ուղարկեք տուն

Մայիս 26, 2019 11:10 Իրավիճակի անկառավարելի դառնալու սահմանագիծն անտեսանելի է։
Մարդը մարդու համար դարձել է գայլ

Մարդը մարդու համար դարձել է գայլ

Մայիս 26, 2019 10:38 Երբեք մարդը մարդուն այսքան չի ատել մեր երկրում, իշխանության և ընդդիմության երկրպագուներն այսքան ոխերիմ չեն եղել:
Փաստորեն՝ Նիկոլը պետություն է, Ջիվանը՝ ժողովուրդ

Փաստորեն՝ Նիկոլը պետություն է, Ջիվանը՝ ժողովուրդ

Մայիս 26, 2019 10:00 Ժողովուրդը զզվում է քայլիշխանությունից, ամբոխն էլ կորցնում է ունակությունը ժողովուրդ իմիտացնելու։
Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը

Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը

Մայիս 26, 2019 09:55 Մեկ տարի շարունակ հրահրվեց և այլևս հատեց կարմիր գիծը:
Փաշինյանն էս մարդկանց վրա է հենվել

Փաշինյանն էս մարդկանց վրա է հենվել

Մայիս 26, 2019 09:40 Լավ կլինի իրենց արածների համար էլ պատասխանատվություն ստանձնի, ոչ թե քանի պետք են՝ Ժողովուրդ են, իսկ երբ խանգարում եմ՝ սադրիչներ։
И зарплата у тебя маааааленькая

И зарплата у тебя маааааленькая

Մայիս 26, 2019 09:30 Հզոր, հուժկու հանրահավաք։
Կարմիր գծերը շարունակում են հատվել, իրավական մշակույթը շարունակում է գահավիժել

Կարմիր գծերը շարունակում են հատվել, իրավական մշակույթը շարունակում է գահավիժել

Մայիս 26, 2019 09:20 «Ներազգային» թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ։

Երկրորդ փուլի ցինիզմը

Մայիս 27, 2019 11:49