Կարծիք

Մայիս 13, 2019 23:30

Ովքե՞ր են մասոնները

Ովքե՞ր են մասոնները

Ոմանց կարծիքով մասոն լինելը միայն հպարտանալու տեղիք կարող է տալ, մյուսների մոտ էլ հակառակ կարծիքն է, քանի որ իրենք էլ մասոններին համարում են աշխարհում բոլոր չարագործությունների կազմակերպիչը: Կան նաև մարդիկ, որոնք մասոնության մասին խոսակցությունները անլուրջ զբաղմունք են համարում, որովհետև գտնում են, որ դրանք ինչ որ чудак-ների խմբակներ են, որոնք իրականում ոչինչ չեն ներկայացնում ու քաղաքական և այլ պրոցեսների վրա բացարձակապես ոչ մի ազդեցություն չունեն:

Բայց, այնուամենայնիվ, ովքե՞ր են մասոնները: Սկսենք այնտեղից, որ մարդկության պատմության ամբողջ ընթացքում վերնախավերը միշտ անհամեմատ ավելի կազմակերպված են եղել, քան հասարակության մյուս խմբերը, որը պայմանավորված է եղել մի շարք գործոններով, այդ թվում` ավելի տեղեկացված լինելու գործոնով, ինչի շնորհիվ իրենք կարողացել են մանիպուլյացիաների ենթարկել մնացած մարդկանց խմբային ու անհատական գիտակցությունը` նրանց առավել կառավարելի դարձնելու և իրենց իշխանությունը նրանց նկատմամբ պահպանելու համար:

Պատմական տարբեր ժամանակահատվածներում վերնախավերը ինքնակազմակերպման տարբեր ձևեր ու մեթոդներ են ունեցել, ստեղծել են տարատեսակ խմբակներ ու միաբանություններ, որոնք, ըստ էության, մշակել են գործողությունների ռազմավարություն էլիտար այս կամ այն խմբերի համար: Միջնադարյան Եվրոպայում այդ կարգի խմբերը սովորաբար գործել են արքունիքներում կամ կաթոլիկ եկեղեցու օրդենների ներսում, որոնք հետագայում գաղափարական և ոչ միայն գաղափարական հակասությունների մեջ մտնելով եկեղեցու հետ, սկսեցին ձևավորվել որպես անկախ կառույցներ: Ահա այդպիսի կառույց է մասոնությունը, որը միջնադարյան ասպետության (կոնկրետ Տաճարականների Ասպետական Միաբանություն) ու որմնադիրների համքարությունների (նրանք տաճարներ էին կառուցում, որոնք աշխարհի ու տիեզերքի մինիմոդելն են համարվում) կառուցվածքային, կազմակերպչական ու, ինչոր իմաստով, նաև խորհրդապաշտական և գաղափարախոսական ավանդույթների վրա հիմնվելով` ինքնակազմակերպվեց ու ստեղծեց իր ցանցը ամբողջ արևմտյան աշխարհում` հետագայում հասնելով գլոբալ մասշտաբների: Եվ չնայած որ մասոնությունը ձևավորվեց 17-ից 18-րդ դարերում, սակայն իրենք իրենց պատմությունը բխեցնում են քաղաքակրթության անհիշելի ժամանակներից ու դրա իրավունքը թերևս ունեն, քանի որ հենց իրենք փաստացի ժառանգել հնագույն ժամանակներից վերնախավերի (գոնե Առաջավոր Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի ու Եվրոպայի մասով) ներսում պահպանվող ու սերնդեսերունդ փոխանցվող որոշակի ծիսակարգերն ու թաքնագիտական ուսմունքները (էզոթերիկ ուսմունքներ, ի հակադրություն էկզոթերիկ ուսմունքների` քրիստոնեություն, իսլամ և այլն, որոնք տրվել են լայն մասսաներին, նրանց խավարի ու մոլորությունների մեջ պահելու համար): Այդ ուսմունքները կարևոր ինֆորմացիաներ են պարունակում տիեզերքի, բնության, մարդու և դրանց զարգացման ցիկլերի ու փոխազդեցությունների մասին: Դրանցից մեկը այն է, որ մարդկությունը այսօր ապրում է վաղորդյան ԼուսաԲեր (Lույսի Փեր, Լյուցի Ֆեր) աստղի դարաշրջանում (արևածագին նախորդող աղջամուղջի շրջան), այդ աստղը լույսի Կարապետն է: Օրինակ՝ քրիստոնեական ավանդույթով՝ այն համապատասխանում է Հովհաննես Մկրտչին, որը Հիսուսին նախորդեց, ու նրան մկրտելով Հորդանանի ջրերի մեջ` էստաֆետը զիջեց նրան, հրեական ավանդության մեջ այն համապատասխանում է Եգիպտոսից Իսրայելի ժողովրդին դեպի Ավետյաց երկիր առաջնորդող Մովսեսին, որը նախորդեց Ավետյաց երկիր մտած Հիսուս Նավինին, միհրական ավանդության մեջ դա Ագռավաքարից դուրս գալուն (արթնեցմանը) անմիջապես նախորդող շրջանն է` աղոթարանը, երբ մարդիկ առավոտ կանուխ, դեռ լույսը չբացված, աղոթում էին վաղորդյան աստղին, իսկ մազդեզականության մեջ համապատասխանում է Զրադաշտ մարգարեին, որը նախորդում է Սաօշյանտին, որը պիտի գա և այս աշխարհի կործանումից ու ահեղ դատաստանից հետո կառուցի Փ(հ)րաշա-Կերտե աշխարհը և այլն: Այսինքն՝ մարդկությունը, ըստ նրանց, լուսաբացի սպասումով դեռ խավարի մեջ է, իսկ խավարը միստիկ փիլիսոփայական ուսմունքներում նյութական կյանքն ու նյութական աշխարհն է խորհրդանշում՝ ի հակադրություն հոգևորին, որի համար էլ մասոնները հատուկ ակնածանքով են վերաբերվում կյանքն ու նյութականը խորհրդանշող գերբնական ուժերին՝ այսպես կոչված կրտսեր աստվածներին (Աբրակսաս, Դեմիուրգ, Բաֆոմետ և այլն) ու նրանց զուգահեռ պաշտմունքներին (օրինակ Սիրիուսի, Իզիդայի, Էրեշկիգալի և այլնի պաշտամունքներ), և դա է պատճառը, որ խավարում ապրողների, այսինքն մարդկության լայն մասսաների մեջ նրանք ներարկում են նյութապաշտությունը, ինչը նշանակում է գիտության ու փիլիսոփայության բնագավառում մատերիալիզմի գերակայություն իդեալիզմի նկատմամբ, էթիկայի պարագայում` «կյանք ամեն գնով» սկզբունքի առաջնայնությունը «կյանք հանուն իդեալների» հոգևոր դևիզի նկատմամբ, Էսթետիկայում էլ ձևականի գերադասումը բովանդակայինից, ինչպես նաև ներդաշնակության փոխարինումը խառնաշփոթով, կրոնների առումով էլ սնոտիապաշտությունը՝ ի հակադրություն դեպի ճշմարտություն տանող պրակտիկաների:

Ինչևէ, շատ չխորանալով մանրամասների մեջ՝ նշենք միայն, որ նրանք նույնիսկ ժամանակակից աշխարհում հսկայական ազդեցություն ունեն հասարակական-քաղաքական և ընկերային ասպարեզներում ընթացող պրոցեսների վրա, ինչպես նաև կրթության, գիտության ու մշակույթի վրա ընդհանրապես, քանի որ ներկայացնում են համաշխարհային էլիտաների ինքնակազմակերպման ամենատարածված ու ամենաավանդական կառույցը:

Մասոնները հրեականության հետ միասին այսօրվա համաշխարհային էլիտաների կորիզն են կազմում, այդ երկուսը ինչ-որ իմաստով նաև միահյուսված են իրար, քանի որ հրեաները վաղուց արդեն սկսել են ներդրվել մասոնության շարքերը, հատկապես երբ եվրոպական բուրժուական հեղափոխություններից հետո իշխանական հիերարխիայում արիստոկրատիան կորցրեց իր մենաշնորհային դիրքերը, դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ Վիկտորյա թագուհու մահից հետո, ամբողջ Բրիտանական կայսրության տարածքներում, որը այն ժամանակ աշխարհի համարյա կեսն էր կազմում, թույլատրվեց ամուսնությունը արիստոկրատիայի ու բանկիրների (հրեաների) միջև: Ու ամենակարևորը չմոռանանք նկատել, որ այս երկուսի միասնությունը հիմնված է նաև հոգևոր-պաշտամունքային ընդհանրությունների վրա: Վերջում ասեմ, որ մասոնությանը կարելի է համարել համաշխարհային էլիտաների «արհմիությունը», որը կոչված է ամեն գնով պաշտպանելու նրանց շահերը:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը

Ադրբեջանում ցնծում են՝ «պատերազմ» Հայաստանի և Արցախի միջև

Ադրբեջանում ցնծում են՝ «պատերազմ» Հայաստանի և Արցախի միջև

Մայիս 27, 2019 12:13 Բարբաջանքները մեր դեմ են ուղղելու:
Իշխանություն լինելով հանդերձ` անընդհատ պայքարում է իշխանության հասնելու համար

Իշխանություն լինելով հանդերձ` անընդհատ պայքարում է իշխանության հասնելու համար

Մայիս 27, 2019 10:08 Այնքան է բոլորին խաբել ու ստել, որ սկսել է արդեն ինքն իրեն խաբել:
Այս մեկ տարվա իրավիճակը «Անասնաֆերման» և «Շան սիրտն» է հիշեցնում

Այս մեկ տարվա իրավիճակը «Անասնաֆերման» և «Շան սիրտն» է հիշեցնում

Մայիս 27, 2019 09:38 Թավշյա շարիկովներ և շվոնդերներ։
Քաղաքական թոհուբոհի մեջ այրվում է ամեն ինչ․ այլևս չկա և ոչ մի տաբու

Քաղաքական թոհուբոհի մեջ այրվում է ամեն ինչ․ այլևս չկա և ոչ մի տաբու

Մայիս 27, 2019 09:11 Ընտանիք-երեխա-եկեղեցի-տարիք-բանակ-Արցախ...
Լռության մեջ լսվում է վարչապետի հարցը. «Երբ խորհրդակցական սենյակում զգաս, որ կայացվող որոշումդ մեր սրտով չի, ԿԿԱՅԱՑՆԵ՞Ս այն...»

Լռության մեջ լսվում է վարչապետի հարցը. «Երբ խորհրդակցական սենյակում զգաս, որ կայացվող որոշումդ մեր սրտով չի, ԿԿԱՅԱՑՆԵ՞Ս այն...»

Մայիս 27, 2019 09:00 «Ոչ սրտով» որոշում կայացնելուն ունակները վերադառնում են իրենց գործին։
Միայն մեկ գաղափար պետք է թևածի Հայաստանում ու Արցախում՝ պետականամետություն

Միայն մեկ գաղափար պետք է թևածի Հայաստանում ու Արցախում՝ պետականամետություն

Մայիս 27, 2019 08:45 Բացառիկ ողջախոհություն ու շրջահայացություն։
Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Մայիս 26, 2019 19:50 Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները:
Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին

Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին

Մայիս 26, 2019 12:15 Պետության «ազատ անկման» այս ընթացքը հանդուրժում են, որ ի՞նչ անեն։
Էս գյադուց հիմա հերթով հրաժարվում են բոլոր իմքայլականները

Էս գյադուց հիմա հերթով հրաժարվում են բոլոր իմքայլականները

Մայիս 26, 2019 11:34 Ազիզ ջան, արդեն հիմա սկսի վազել դեպի Ադրբեջանի սահմանը ու քաղաքական ապաստան խնդրի։
Հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա

Հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա

Մայիս 26, 2019 11:25 Այդ վիճակը արդարացնո՞ւմ է արյան կաթիլները, որ հավակնում է գետ դառնալու:
Ափսոս. ջահել-ՋԻՎԱՆ տղա էր

Ափսոս. ջահել-ՋԻՎԱՆ տղա էր

Մայիս 26, 2019 11:15 Իրավագիտակից քաղաքացիները պետք է թքեն իր դեմքին։
Լյումպենն ուղարկեք տուն

Լյումպենն ուղարկեք տուն

Մայիս 26, 2019 11:10 Իրավիճակի անկառավարելի դառնալու սահմանագիծն անտեսանելի է։
Մարդը մարդու համար դարձել է գայլ

Մարդը մարդու համար դարձել է գայլ

Մայիս 26, 2019 10:38 Երբեք մարդը մարդուն այսքան չի ատել մեր երկրում, իշխանության և ընդդիմության երկրպագուներն այսքան ոխերիմ չեն եղել:
Փաստորեն՝ Նիկոլը պետություն է, Ջիվանը՝ ժողովուրդ

Փաստորեն՝ Նիկոլը պետություն է, Ջիվանը՝ ժողովուրդ

Մայիս 26, 2019 10:00 Ժողովուրդը զզվում է քայլիշխանությունից, ամբոխն էլ կորցնում է ունակությունը ժողովուրդ իմիտացնելու։
Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը

Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը

Մայիս 26, 2019 09:55 Մեկ տարի շարունակ հրահրվեց և այլևս հատեց կարմիր գիծը:
Փաշինյանն էս մարդկանց վրա է հենվել

Փաշինյանն էս մարդկանց վրա է հենվել

Մայիս 26, 2019 09:40 Լավ կլինի իրենց արածների համար էլ պատասխանատվություն ստանձնի, ոչ թե քանի պետք են՝ Ժողովուրդ են, իսկ երբ խանգարում եմ՝ սադրիչներ։
И зарплата у тебя маааааленькая

И зарплата у тебя маааааленькая

Մայիս 26, 2019 09:30 Հզոր, հուժկու հանրահավաք։
Կարմիր գծերը շարունակում են հատվել, իրավական մշակույթը շարունակում է գահավիժել

Կարմիր գծերը շարունակում են հատվել, իրավական մշակույթը շարունակում է գահավիժել

Մայիս 26, 2019 09:20 «Ներազգային» թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ։

Երկրորդ փուլի ցինիզմը

Մայիս 27, 2019 11:49