Քաղաքական

Մայիս 14, 2019 10:42

Հեմոդիալիզի գնումների հայտնի քրեական գործում շրջանառվում է նաեւ Սամվել Ալեքսանյանի անունը

Հեմոդիալիզի գնումների հայտնի քրեական գործում շրջանառվում է նաեւ Սամվել Ալեքսանյանի անունը

«168 ժամ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հեմոդիալիզի գնումների հայտնի գործընթացում, պարզվում է, շրջանառվում է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը: Այն երկու ՍՊԸ-ներից մեկը, որոնց նկատմամբ ապրիլի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, 168.am-ին հասած հավաստի տեղեկություներով՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունն է: Հիշեցնենք, այս երկու ընկերությունների նկատմամբ քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել արհեստականորեն համապատասխանեցված տեխբնութագրերով արված ստվերային գործարքները գնումների գործընթացում:

Արդյունքում՝ հեմոդիալիզի սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են 3 բժշկական հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով: Հիշեցնենք, 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեռևս մարտ ամսին ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը կանխազգալով դեպքերի զարգացող սցենարը՝ իր աշխատակազմին հրահանգել էր՝ արագ ավարտել հեմոդիալիզի սարքավորումների հետ կապված մութ պատմությունների ուսումնասիրությունները: Մարտի սկզբին նա ամբողջական փաթեթով հանդերձ եղել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Նկատելով, որ համապատասխան ցուցումներ չկան, ՊՎԾ բացահայտումները կառավարության ղեկավարի կողմից անարձագանք էին մնացել, հաջորդ քայլին Դավիթ Սանասարյանը դիմել էր նաև ՀՀ գլխավոր դատախազին: Նույն թղթապանակը՝ հեմոդիալիզի բժշկական սարքավորումների ներկրման և պետության հետ մութ գործարքների բացահայտումներով հանդերձ, իր ինքնապաշտպանության համար նա հանձնել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ ընթացքում էր, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ՊՎԾ պաշտոնյաների նկատմամբ հայտնի քրեական գործում կտրուկ շրջադարձ եղավ, և, ինչպես տեղեկացրել էինք, սլաքներն ուղղվեցին այլ պաշտոնատար անձանց ուղղությամբ: Շատ չանցած՝ ազատ արձակվեցին ՊՎԾ երկու աշխատակիցները՝ Գոռ Խաչատրյանը և Սամվել Ադյանը, ինչպես նաև՝ Սամվել Ադյանի հետ փոխկապակցված կալանավոր, «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվեց երկրից չհեռանալու մասին ստորագրություններով: Գլխավոր դատախազությունը, իհարկե, պատճառաբանեց, թե՝ «որոշումն ընդունվել է այս անձանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով», սակայն, երբ այս դեպքերին զուգընթաց պրոցեսներ զարգացան, հանկարծ քրեական գործում ներգրավվեց նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ մեղադրյալի կարգավիճակով, պարզ դարձավ, որ այս թեման ենթաշերտեր ունի: Չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ հնչեղություն ստացած քրեական գործի նյութերում արծարծվում է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունը: 600 մլն դրամի հասնող գործարքի մասին, որում ակնհայտ իրավական խախտումներով նախապատվություն է տրվել «F…» ընկերության կոնկրետ մոդելի ապրանքին, վարկած կա, որ տեղյակ է եղել նաև նախարար Արսեն Թորոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

«Այս խամաճիկները սկսել են վարկաբեկել Արցախի հերոսներին». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

«Այս խամաճիկները սկսել են վարկաբեկել Արցախի հերոսներին». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Մայիս 21, 2019 20:55 «Առանց Արցախի՝ մենք չկանք, գոյություն չունենք, մեր ողնաշարն է Արցախը»։
«Մեզ բերման են ենթարկում». Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

«Մեզ բերման են ենթարկում». Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

Մայիս 21, 2019 20:50 «Անոնիմ ահազանգ է եղել, որ մենք հասարակական կարգ ենք խախտել Օպերայի և բալետի թատրոնում, ինչը սուտ է»:
Վարչապետը քաղաքացիներին մղում է հանցագործության. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Վարչապետը քաղաքացիներին մղում է հանցագործության. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Մայիս 21, 2019 20:25 Նիկոլ Փաշինյանի ելույթում տեսա 3 հիմնական ուղերձ։
Վարչապետի կոչը միանշանակ սահմանադրության և գործող օրենքների ոտնահարում էր. սահմանադրագետ (տեսանյութ)

Վարչապետի կոչը միանշանակ սահմանադրության և գործող օրենքների ոտնահարում էր. սահմանադրագետ (տեսանյութ)

Մայիս 21, 2019 20:20 Դատական իշխանության հանդեպ ճնշում գործադրելն անթույլատրելի է։
Ժողովուրդը չի կարող թելադրել՝ դատարանն ինչ որոշումներ կայացնի. Վազգեն Մանուկյան

Ժողովուրդը չի կարող թելադրել՝ դատարանն ինչ որոշումներ կայացնի. Վազգեն Մանուկյան

Մայիս 21, 2019 20:15 Ստեղծված իրավիճակը կարող է շատ վտանգավոր լինել մեր երկրի համար։ 
Լևոն Երանոսյանի գործով դատական առաջին նիստը մեկնարկել է (տեսանյութ)

Լևոն Երանոսյանի գործով դատական առաջին նիստը մեկնարկել է (տեսանյութ)

Մայիս 21, 2019 20:05 Միջնորդել են Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրել որպես վկա։
ԵԽԽՎ համազեկուցողներ․ Հայաստանի վարչապետի կոչը մտահոգիչ է

ԵԽԽՎ համազեկուցողներ․ Հայաստանի վարչապետի կոչը մտահոգիչ է

Մայիս 21, 2019 18:00 Փաշինյանի կոչը հաջորդել է Քոչարյանին կալանքից ազատելու որոշմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան

Մայիս 21, 2019 17:15 Լինելու են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում։
«Գործ ունենք երկու հոդվածի հետ՝ նախկին օրենսգրքով գործող և ներկա օրենսգրքով գործող». Հովհ. Խուդոյան

«Գործ ունենք երկու հոդվածի հետ՝ նախկին օրենսգրքով գործող և ներկա օրենսգրքով գործող». Հովհ. Խուդոյան

Մայիս 21, 2019 13:55 Օրենսդրական սահմանումը իրավական որշակիության խնդիրներ ունի։
ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող․ հանրահավաք է հրավիրում

ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող․ հանրահավաք է հրավիրում

Մայիս 21, 2019 13:20 Համախմբվելու և այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է։
Ռ. Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից

Ռ. Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից

Մայիս 21, 2019 10:52 Նրան վերագրված արարքները վերաբերում են իր կարգավիճակից կատարած գործողություններին։
Ռոբերտ Քոչարյանին ազատած դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն

Ռոբերտ Քոչարյանին ազատած դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն

Մայիս 20, 2019 20:55 Կալանքը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվելու է։