Աշխարհ

Մայիս 14, 2019 20:27

Բաշար Ասադն Արամ Ա-ի հետ հանդիպմանը երկրից հեռացած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ

Բաշար Ասադն Արամ Ա-ի հետ հանդիպմանը երկրից հեռացած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ

Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Դամասկոսի նախագահական նստավայրում այսօր՝ մայիսի 14-ին, հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վեհափառի պատվիրակության կազմում եղել են Բերիո թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեյիսյանը, Կենտրոնական ազգային վարչության անդամ Հրաչ Հակոբյանը, Բերիո թեմի ազգային պատգամավորական ժողովի անդամ Կարո Յուզբաշյանը, վեհափառի գավազանակիր հոգեշնորհ տեր Հովակիմ աբեղա Բանջարջյանը:

Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայի ներկա կացության, հայ համայնքին առնչվող հարցեր ու ծրագրեր:

Վերափառը շնորհակալություն է հայտնել Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցու վերանորոգման համար նախագահականի կողմից հատկացված գումարի համար, ապա, հիշեցրել է Ցեղասպանությունից հետո սիրիացի ժողովրդի ջերմ հյուրընկալության մասին՝ հաստատել է՝ հայ համայնքը կառչած է Սիրիային եւ հենց այս վճռականությունից մղված է սկսել վերականգնման աշխատանքները:

Վեհափառ Հայրապետը նաեւ հիշեցրել է, որ Սիրիայի հայ համայնքը թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար կարեւոր է քաղաքական ու մշակութային եւ պահանջատիրական իմաստով: Նա գնահատանքի խոսք է հայտնել Սիրիայի պետությանը՝ Հայ Դատի նկատմամբ ցուցաբերած ամբողջական զորակցության համար:

Նախագահն իր հերթին, ողջունելով Նորին Սրբության այցը, բարձր է գնահատել սիրիահայությանը՝ նշելով, որ նրանք համահավասար քաղաքացիներ են եւ նույն պարտավորություններով ու իրավունքներով են կապված Սիրիայի հետ:

Նա նշել է, որ հայերը միշտ եղել են վստահելի, սիրելի եւ աշխատասեր քաղաքացիներ, որոնք իրենց դրական մասնակցությունն են բերել Սիրիայի առաջխաղացման հարցում:

Նա պայմանների բերումով երկրից հեռացած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ եւ վերականգնել իրենց տներն ու գործատեղիները երկրում՝ վստահեցնելով, որ Սիրիայի հայ համայնքը շարունակելու է վայելել պետության զորակցությունը:

Այս խորագրի վերջին նյութերը

Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը կազմել է 50,5 տոկոս

Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը կազմել է 50,5 տոկոս

Մայիս 27, 2019 10:53 8 տոկոսային կետով ավելի է 2014–ից։
Ցիպրասը հայտարարել է Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

Ցիպրասը հայտարարել է Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

Մայիս 27, 2019 10:32 Նրա գլխավորած կուսակցությունը զիջել է ընդդիմադիր ուժին։
«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

Մայիս 25, 2019 23:15 Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

Մայիս 25, 2019 14:45 Մխիթարյանն անձամբ է որոշում կայացրել չմեկնել Բաքու։
Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մայիս 25, 2019 12:10 Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։
Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Մայիս 25, 2019 07:36 Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։
Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Մայիս 24, 2019 20:07 Աջակցել է քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին:
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Մայիս 24, 2019 19:04 Խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո:
Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Մայիս 24, 2019 16:35 Անհրաժեշտ է կատարել ժողովրդին տված խոստումը։
Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Մայիս 24, 2019 15:41 Քննարկում են «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ստեղծված կացությունը:
«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

Մայիս 24, 2019 15:40 Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ։
Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Մայիս 23, 2019 21:05 Մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։

Երկրորդ փուլի ցինիզմը

Մայիս 27, 2019 11:49