Կարծիք

Մայիս 15, 2019 09:42

Տնտեսությունը՝ որպես ամենօրյա աշխատանք

Տնտեսությունը՝ որպես ամենօրյա աշխատանք

Տնտեսական վիճակագրության արձանագրած՝ ամենամեղմ բնորոշմամբ հակասական ֆոնին ուժգնանում են տնտեսական հեղափոխության մասին հայտարարությունները: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ ոք տնտեսությունը չի ընկալում որպես ամենօրյա աշխատանք: Աշխատանք, որի ընթացքում նախ հարկավոր է քիչ թե շատ գրագետ ու նպատակաուղղված ծրագիր ունենալ: Ծրագիր, որը կառաջարկի երկրի տնտեսության առաջընթացի թե՛ ոլորտները, թե՛ տեմպերը:

Բոլորը հրաշքի են սպասում, որ մատուցվում է «տնտեսական հեղափոխություն» անվան տակ: Երբ փորձում ես մանրամասներ փնտրել, թե ինչ է ընդգրկում այդ հասկացությունն իր մեջ, բախվում ես լոզունգների: Լավագույն դեպքում: Հայտնի բան է` պատմությունը դաս է, որից ոչ ոք ոչինչ չի սովորում: Հետևաբար, պատմությունը պարբերաբար կրկնվում է:

Հեռավոր 1989-ին այդ պահի մեր «երիտտնտեսագետներն» առաջ քաշեցին ջրի վաճառքով երկիր պահելու տեսությունն ընդհանրապես: Նույն նպատակին հանքային ջրերի վաճառքով հասնելուն` մասնավորապես: Ջրի հետ կապված ծրագիրը ջրվեց գնաց: Բայց դա մեր նեոտնտեսական առաջին առասպելն էր, որի հիմքում շատերը տնտեսագիտական հիմնավորումներ էին փնտրում: Օրինակ՝ այն հայտարարությունը, որ հանքային ջուրը նավթից թանկ է: Թանկը հնարավոր է՝ այսօր էլ թանկ է, բայց աշխարհը հրաժարվեց կամավոր գնել ու խմել մեր հանքային ջրերը: Հետո նոր տնտեսական առասպելներ հորինվեցին երկիրը շալախ ծիրանով, ապագա նավատորմով, ապա թթվով ու պանրով պահելու մասին: Երբ հերթը հասավ պղինձ-մոլիբդենին, էներգետիկ ճգնաժամն արդեն վրա էր տվել:

Հնարավոր է՝ այդ ճգնաժամի, հնարավոր է՝ կառավարման փորձի կուտակման արդյունքում մեր տնտեսության ղեկավարներն իրատես դարձան: Բայց «տնտեսական հեղափոխության» նոր ծրագրերում դժվար չէ նկատել նախկին նայիվ խաղիկները: Թեկուզ հենց նոր նավատորմ ունենալու խոստումներում: Բայց ամեն ինչ ավելի խաղաղ էր սկսվել: Մեր նեոտնտեսական առաջին միֆ-առասպելն այն էր, որ բավական է՝ իշխանությունները չգողանան, երկիրը կծաղկի: Հիմա իշխանության առաջին դեմքերից մինչև ամենավերջինը սիրում են կրկնել, որ «համակարգված կոռուպցիան վերացված է»:

Վերացելը հնարավոր է՝ վերացել է: Բայց տնտեսությունը չի ծաղկում: Պատճառն էլի մենք չենք ու մեր մեջ չենք փնտրում: Նույնիսկ այն մանկական պատկերացման համար, որ կոռուպցիայի հաղթահարումից հետո գործարար աշխարհն իրեն կոտորելով ներդրումներ է անելու մեր տնտեսության մեջ: Ինքներս չգիտենք, թե որ ոլորտն է կարևորվել «տնտեսական հեղափոխության» կողմից, բայց սպասում ենք ներդրումների: Սա նոր միֆ-առասպել է: Ոչ մի արտաքին ներդրող ոչ մի երկրի համար տնտեսական զարգացման ծրագիր չի գրել: Բայց մենք հո չենք կարող կարևոր գործերը թողնել ու տնտեսական զարգացման ծրագրեր քննարկել: Շատ ավելի հեշտ է բացատրելը, թե ինչու մեր տնտեսությունը չի զարգանում:

Օրինակ՝ պարզվում է՝ Լարսի թողունակությունը ընդամենը երեք հազար մեքենա է, իսկ մեզ պետք է, որ հեռավոր Լարսը 15 հազար մեքենա թողունակություն ունենա: Տնտեսական տվյալների ամփոփման մեջ ուրախացած գրում ենք, որ դրամը կայուն է, գնաճի ինդեքսն էլ 1.5 տոկոսի սահմանում է: Նույն հաշվետվության վերջին էջում 45 երկրի գնաճի ինդեքս են նշում, որ ուսումնասիրողները համեմատեն: Համեմատում ու տեսնում են, որ 45 երկրից միայն 6-ում է գնաճի ինդեքսը մերից բարձր: Բայց չենք արձանագրում, որ դրանց մեջ Եվրամիության անդամ երկիր, այսինքն՝ տնտեսապես զարգացած երկիր չկա: Բայց մեր տնտեսական իշխանությունները շարունակում են այն քաղաքականությունը, որ միայն զարգացած երկրներն են իրենց թույլ տալիս: Տեսնում ենք այս փաստերն ու ուրախանում:

Փոխարենը՝ չենք տեսնում, որ աշխարհի երկու խոշոր տնտեսությունները (ԱՄՆ և Չինաստան) պատերազմում են: ԱՄՆ-ը 25–տոկոսանոց մաքսատուրք է մտցնում չինական արտադրությունից սեփական արտադրողներին պաշտպանելու համար: Պատասխան առաջին քայլով Չինաստանը «կամային որոշմամբ» արժեզրկում է սեփական վճարամիջոցը: Տնտեսական իմաստը պարզ է: Դասագրքային մակարդակի պարզության: Չինաստանը սեփական վճարամիջոցն արժեզրկելով՝ փորձում է խթանել արտահանումը: Իսկ մենք շարունակում ենք դրամի ու գների կայունության տնտեսական պոպուլիզմը: Արանքում մշուշոտ խոսելով տնտեսական հեղափոխության ու դրա հնարավոր ու վառվռուն ապագայի մասին: Կարճ ու դասականի բառերով ասած՝ «Տնտեսական հեղափոխությունն անանկ բան մըն է, որի ինչ ըլլալը չենք գիտեր»:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը

Սա ռեկետ է, բարեկամնե՛ր, ռեկետ է օրը ցերեկով

Սա ռեկետ է, բարեկամնե՛ր, ռեկետ է օրը ցերեկով

Հուլիս 16, 2019 20:55 3 միլիոնը բարեհաջող մսխվել է, պարոնա՛յք, դարձյալ ձեր գրպանները թափ տվեք՝ այս անգամ կամավոր։
Էս էլ նո՞ր Հյուսիս-Հարավ լվացքատուն է

Էս էլ նո՞ր Հյուսիս-Հարավ լվացքատուն է

Հուլիս 16, 2019 15:50 Գրեիք, որ Թայչարոխ-Յուպիտեր ճամփեն եք սարքում ու որոշել եք սկսել ձեր քուչի ասֆալտը կարկատելուց:
Անհրաժեշտ է պսիխոանալիտիկ հիմնարար ուսումնասիրության ենթարկել վարչապետի հոգեկան կառուցվածը

Անհրաժեշտ է պսիխոանալիտիկ հիմնարար ուսումնասիրության ենթարկել վարչապետի հոգեկան կառուցվածը

Հուլիս 16, 2019 14:50 Երկատվածության ինչ-որ արտասովոր սինդրոմ կա նրա մոտ։
Է՛լ ինչ են թաքցնում հպարտ քաղաքացիներից

Է՛լ ինչ են թաքցնում հպարտ քաղաքացիներից

Հուլիս 16, 2019 14:40 Ամբողջ մի ամիս 3 միլիոն վարչապետերից խնամքով թաքցնում էին։
Ավելի լավ է ոչինչ չանել, քան անել ոչինչ

Ավելի լավ է ոչինչ չանել, քան անել ոչինչ

Հուլիս 16, 2019 14:14 Դասականի այս խոսքերը բնորոշում են Փաշինյանի քաղաքականությունը:
Փաշինյանների ընտանեկան կլանը

Փաշինյանների ընտանեկան կլանը

Հուլիս 16, 2019 13:40 Մեծից փոքր ոչ կոմպետենտ են, բայց չտես ու ինքնահավան:
Մինչև ո՞ւր եք պատրաստ իջնել ու մանրանալ

Մինչև ո՞ւր եք պատրաստ իջնել ու մանրանալ

Հուլիս 16, 2019 11:45 Արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական։
Առաջարկում եմ այրել Ջիանի Բուքիքիոյին

Առաջարկում եմ այրել Ջիանի Բուքիքիոյին

Հուլիս 16, 2019 11:26 Ջորդանո Բրունոյից հետո նա կլինի կրակին հանձնված երկրորդ իտալացին։
Մտածում եմ այցերին Արփիին էլ հետս տանել (լուսանկար)

Մտածում եմ այցերին Արփիին էլ հետս տանել (լուսանկար)

Հուլիս 16, 2019 10:50 Մեզ սկսել է դուր գալ իրար հետ աշխատանքի գնալը:
Թավշյա ուղեղները՝ կոտրած տաշտակի առաջ

Թավշյա ուղեղները՝ կոտրած տաշտակի առաջ

Հուլիս 16, 2019 10:03 Փաշինյանը սխալվեց իր հաշվարկներում:
Սա ընդունեք որպես նախազգուշացում. Հովհաննես Ազոյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Սա ընդունեք որպես նախազգուշացում. Հովհաննես Ազոյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 16, 2019 09:28 Մեր Հայաստանը պարզվեց, որ դեռ չի եկել ու չի՛ էլ գալու։
Ուկրաինացիները Սորոսի նկարն են անարգում (տեսանյութ)

Ուկրաինացիները Սորոսի նկարն են անարգում (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 09:24 Ամոթանք տվեցի ու Լարիսայի նկարը նվիրեցի:
Նիկոլ Փաշինյան․ վարչապե՞տ, թե՞ պատուհաս

Նիկոլ Փաշինյան․ վարչապե՞տ, թե՞ պատուհաս

Հուլիս 16, 2019 09:22 Իշխանափոխությունից հետո երկիրը բաժանվեց երկու մասի։
Բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի

Բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի

Հուլիս 16, 2019 09:16 Մեր ԱԺ-ն գուցե ավելի լավ է, որ չի զբաղվում։
Երկրաչափությունում իդեալական ֆորման` գունդն է (լուսանկար)

Երկրաչափությունում իդեալական ֆորման` գունդն է (լուսանկար)

Հուլիս 16, 2019 09:03 Գլոբուսին սևեռված հայացքը հուշում է, որ հաջորդ տուրիս․․․ էհ, պետական այցը լինելու է դեպի Կանադա։