Կարծիք

Մայիս 15, 2019 08:26

Քաղաքական խժդժությունների մեջ երեխաներին ներքաշելը նրանց իրավունքների ոտնահարում է նշանակում

Քաղաքական խժդժությունների մեջ երեխաներին ներքաշելը նրանց իրավունքների ոտնահարում է նշանակում

Նիկոլականներին հիշեցնել է հարկավոր, որ քաղաքական խժդժությունների մեջ երեխաներին ներքաշելը նրանց իրավունքների ոտնահարում է նշանակում: Այսօր մարդիկ դատարանի շենքի առջև հակաքոչարյանական թևի մեջ երեխաների են տեսել, նրանք կանգնած են եղել Քոչարյանին դատապարտող ինչ-որ պլակատներով:

Հիմարին էլ հասկանալի է, որ ոչ մի երեխա սեփական նախաձեռնությամբ այդպիսի բան չէր անի. նախ մտավոր առումով նրանք այդօրինակ վարքագիծ չեն դրսևորի, որովհետև նրանք դեռ հասուն մարդիկ չեն ու հեռու են այդպիսի բաներից, և ընդհանրապես նրանք անկարող են Քոչարյանի մասին ինչ-որ տարրական պատկերացումներ ունենալ, քանի որ նրա կառավարման տարիներին կամ ծնված չեն եղել, կամ էլ դեռ շատ փոքրիկ են եղել:

Անցյալ տարի, ապրիլ-մայիս ամիսներին, երբ էյֆորիան իր գագաթնակետին էր հասել, երբ բոլորը համատարած Սերժ էին մերժում, ես գրել էի ֆբ-ում, որ հանցագործություն է, երբ այդ ամենի մեջ երեխաների են ներքաշում. կարծում եմ բոլորն են հիշում, որ այդ օրերին դպրոցականների ներգրավվածությունը «հեղափոխության» մեջ համատարած էր:

Հիմա նորից եմ գրում ու հորդորում, որ հեռու մնան երեխաներից, չի կարելի երեխաներին գործիք դարձնել ու սեփական քաղաքական ինչ-ինչ նպատակների համար օգտագործել, դա երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարում է:

Ի դեպ, ո՞ւր են մեր, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչները, ինչո՞ւ նրանք երեխաների իրավունքների այսօրինակ ոտնահարումները չեն նկատում, թե՞ նրանց պատկերացմամբ երեխաների իրավունքների պաշտպանությունը սահմանափակվում է սեռական կյանքի մանրամասներին նրանց ծանոթացնելով միայն, որը իրականում ոչ թե նրանց իրավունքների պաշտպանություն է նշանակում, այլ ընդհակառակը, դա նույնպես նրանց իրավունքների կոպիտ ոտնահարում է:

Փաստորեն, այսօրվա դրությամբ ունենք իշխանություն ու այդ իշխանությանը աջակցող ինչ-որ կառույցներ, որոնք համակարգված կերպով ոտնահարում են երեխաների իրավունքները, սա կարևոր փաստ է, որը պետք է ֆիքսվի մեր կողմից:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Անհրաժեշտ է պսիխոանալիտիկ հիմնարար ուսումնասիրության ենթարկել վարչապետի հոգեկան կառուցվածը

Անհրաժեշտ է պսիխոանալիտիկ հիմնարար ուսումնասիրության ենթարկել վարչապետի հոգեկան կառուցվածը

Հուլիս 16, 2019 14:50 Երկատվածության ինչ-որ արտասովոր սինդրոմ կա նրա մոտ։
Է՛լ ինչ են թաքցնում հպարտ քաղաքացիներից

Է՛լ ինչ են թաքցնում հպարտ քաղաքացիներից

Հուլիս 16, 2019 14:40 Ամբողջ մի ամիս 3 միլիոն վարչապետերից խնամքով թաքցնում էին։
Ավելի լավ է ոչինչ չանել, քան անել ոչինչ

Ավելի լավ է ոչինչ չանել, քան անել ոչինչ

Հուլիս 16, 2019 14:14 Դասականի այս խոսքերը բնորոշում են Փաշինյանի քաղաքականությունը:
Փաշինյանների ընտանեկան կլանը

Փաշինյանների ընտանեկան կլանը

Հուլիս 16, 2019 13:40 Մեծից փոքր ոչ կոմպետենտ են, բայց չտես ու ինքնահավան:
Մինչև ո՞ւր եք պատրաստ իջնել ու մանրանալ

Մինչև ո՞ւր եք պատրաստ իջնել ու մանրանալ

Հուլիս 16, 2019 11:45 Արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական։
Առաջարկում եմ այրել Ջիանի Բուքիքիոյին

Առաջարկում եմ այրել Ջիանի Բուքիքիոյին

Հուլիս 16, 2019 11:26 Ջորդանո Բրունոյից հետո նա կլինի կրակին հանձնված երկրորդ իտալացին։
Մտածում եմ այցերին Արփիին էլ հետս տանել (լուսանկար)

Մտածում եմ այցերին Արփիին էլ հետս տանել (լուսանկար)

Հուլիս 16, 2019 10:50 Մեզ սկսել է դուր գալ իրար հետ աշխատանքի գնալը:
Թավշյա ուղեղները՝ կոտրած տաշտակի առաջ

Թավշյա ուղեղները՝ կոտրած տաշտակի առաջ

Հուլիս 16, 2019 10:03 Փաշինյանը սխալվեց իր հաշվարկներում:
Սա ընդունեք որպես նախազգուշացում. Հովհաննես Ազոյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Սա ընդունեք որպես նախազգուշացում. Հովհաննես Ազոյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 16, 2019 09:28 Մեր Հայաստանը պարզվեց, որ դեռ չի եկել ու չի՛ էլ գալու։
Ուկրաինացիները Սորոսի նկարն են անարգում (տեսանյութ)

Ուկրաինացիները Սորոսի նկարն են անարգում (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 09:24 Ամոթանք տվեցի ու Լարիսայի նկարը նվիրեցի:
Նիկոլ Փաշինյան․ վարչապե՞տ, թե՞ պատուհաս

Նիկոլ Փաշինյան․ վարչապե՞տ, թե՞ պատուհաս

Հուլիս 16, 2019 09:22 Իշխանափոխությունից հետո երկիրը բաժանվեց երկու մասի։
Բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի

Բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի

Հուլիս 16, 2019 09:16 Մեր ԱԺ-ն գուցե ավելի լավ է, որ չի զբաղվում։
Երկրաչափությունում իդեալական ֆորման` գունդն է (լուսանկար)

Երկրաչափությունում իդեալական ֆորման` գունդն է (լուսանկար)

Հուլիս 16, 2019 09:03 Գլոբուսին սևեռված հայացքը հուշում է, որ հաջորդ տուրիս․․․ էհ, պետական այցը լինելու է դեպի Կանադա։
Այսպիսի կողմնակիցների և աջակիցների պարագայում Նիկոլ Փաշինյանին նույնիսկ թշնամիներ պետք չեն

Այսպիսի կողմնակիցների և աջակիցների պարագայում Նիկոլ Փաշինյանին նույնիսկ թշնամիներ պետք չեն

Հուլիս 16, 2019 08:36 Այս մարդիկ չեն կարողանում լսել այլընտրանքային կարծիք։
Ի՞նչ կապ ունի սա Սևանի վիճակի հետ

Ի՞նչ կապ ունի սա Սևանի վիճակի հետ

Հուլիս 15, 2019 22:05 Վիճակագրությունը ձկան ներմուծում-արտահանումը հաշվառում է շատ մանրամասն, բայց առանց Սևանի խնդիրների հետ կապելու։