Աշխարհ

15.05.2019 10:35


Եմենում շուրջ 100 խռովարարներ են սպանվել կառավարական ուժերի հարձակման ընթացքում. Al Arabiya

Եմենում շուրջ 100 խռովարարներ են սպանվել կառավարական ուժերի հարձակման ընթացքում. Al Arabiya

Եմենում «Անսար ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման մոտավորապես 100 կողմնակիցներ են սպանվել երկրի հարավարեւմտյան մասի Էդ Դալիա նահանգում կառավարական ուժերի հարձակման ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 15-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:

Ըստ առկա տվյալների՝ կառավարական զորքերը եւ նրանց աջակցող աշխարհազորի ջոկատները հարձակողական գործողություն են իրականացրել Քաթաաբա բնակավայրի մերձակայքում, որը գտնվում Է նահանգի հյուսիսում: Մարտական գործողությունների հետեւանքով սպանվել են «Անսար ալլահ»-ի 97 կողմնակիցներ, գերեվարվել Է շուրջ 120 հուսի:

Նշվում Է, որ գերի ընկածների թվում են մի քանի հեղինակավոր դաշտային հրամանատարներ: Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում Է կառավարական ուժերի եւ հուսիների զինված կազմավորումների դիմակայությունը: Այն առավել ակտիվ փուլ Է մտել 2015 թվականի մարտին կոալիցիայի ուժերի ներխուժումից հետո, որը գլխավորում Է Սաուդյան Արաբիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը