Լրահոս

Մայիս 15, 2019 12:05

Արթուր Մեսչյանը մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները հաջորդ տարվա սկզբին սկսելու հույս է հայտնում

Արթուր Մեսչյանը մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները հաջորդ տարվա սկզբին սկսելու հույս է հայտնում

Մետրոպոլիտենի նոր կայարանի և Նոր Նորքից դեպի կենտրոն ճոպանուղու կառուցման ծրագրերն ընթացքի մեջ են: Բանակցություններ են ընթանում ծրագրերը ֆինանսավորող կառուցապատողների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա հույս հայտնեց, որ մինչև հունվար կավարտվի դեպի Աջափնյակ մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծային աշխատանքները և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները:

«Ընդհանրապես մետրոպոլիտենն իր տեխնոլոգիայով բավական բարդ համակարգ է, և մենք աշխատում ենք տարբեր մասնագետների հետ ճշտելու համար բոլոր նրբությունները, որոնք կապված են այդ ծրագրի հետ»,-ասաց նա:

Անդրադառնալով Նոր Նորքից կենտրոն ճոպանուղու կառուցմանը՝ Մեսչյանն ասաց, որ դրանով հնարավորինս կթեթևացվի տրանսպորտային կոլապսը:

«Ճոպանուղին սկսվելու է Նոր Նորքի երկրորդ զանգվածից և հասնելու է նախկին պոլիտեխնիկ ինստիտուտի տարածք: Կարծում ենք՝ այդ ծրագրի միջոցով բավական խնդիրներ կլուծվեն, հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի: Այս ծրագիրը ևս կֆինանսավորի կառուցապատողը: Հիմա մենք ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղվում, քան ճարտարապետությամբ»-հավելեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Հուլիս 16, 2019 18:50 Վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները։
Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Հուլիս 16, 2019 17:30 Թարմացնում է դիվանագիտական կորպուսը։
Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Հուլիս 16, 2019 17:28 Ինչպես նաև թիմի մյուս առանցքային խաղացողները։
Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից

Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից

Հուլիս 16, 2019 17:03 Պետական համակարգում ներքին լարվածություն կա:
Լենա Նազարյանը՝ համացանցում բռնաբարությունների թեմայով «Բռնության ձայնը» հեշթեգով գրառումների մասին

Լենա Նազարյանը՝ համացանցում բռնաբարությունների թեմայով «Բռնության ձայնը» հեշթեգով գրառումների մասին

Հուլիս 16, 2019 16:53 «Մենք այս խնդիրներն անտեսելու իրավունք այլևս չունենք»։
Ավանում 7-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել

Ավանում 7-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել

Հուլիս 16, 2019 16:50 Մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստի են առևանգել

Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստի են առևանգել

Հուլիս 16, 2019 16:45 Վնասել են նավի կապի և նավարկության սարքերը:
Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Հուլիս 16, 2019 16:45 Քննարկվել են տարածաշրջանում ընթացող գործընթացները։
Շրջակա միջավայրի փոխնախարար է նշանակվել

Շրջակա միջավայրի փոխնախարար է նշանակվել

Հուլիս 16, 2019 16:10 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
Կոնստանտին Օրբելյանը խաբեության զոհ է դարձել

Կոնստանտին Օրբելյանը խաբեության զոհ է դարձել

Հուլիս 16, 2019 15:40 Պարտքով տվել է խոշոր չափի գումար, սակայն քաղաքացին տիրացել է այդ գումարին։
Թբիլիսիում շինհրապարակից բանվոր է ընկել և տեղում մահացել

Թբիլիսիում շինհրապարակից բանվոր է ընկել և տեղում մահացել

Հուլիս 16, 2019 15:21 Ընկել է վերելակի անցքի մեջ:
Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 15:00 Ադրբեջանական կողմի զորավարժությունների ժամանակ։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիս 16, 2019 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։