Քաղաքական

Մայիս 15, 2019 12:24

Ուշադրություն․ հաղորդում հանցագործության մասին (տեսանյութ)

Ուշադրություն․ հաղորդում հանցագործության մասին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում մայիսի 14-ին բողոքի ակցիա էր։ Դրան մասնակցում էին նաև անչափահասներ՝ ձեռքներին պարզած «Ցմահ», «Ռոբ Մարդասպան», “Rob Killer”, «դուխով» և այլ պաստառներ։ Նրանց կողքին կանգնած էին մի խումբ այլ ցուցարարներ, որոնք, դատելով հասակից, բեղ-մորուքից, չափահաս էին։ Yerevan.Tooday-ի նկարահանող խումբը մոտեցավ երեխաներին՝ իմանալու, թե ինչո՞ւ են եկել, ո՞վ է բերել, ո՞վ է տվել նրանց այդ պաստառները։ Երեխաները նշեցին, որ ծնողների հետ չեն։ Մեր նկարահանող խմբին մոտեցան չափահասները և խանգարեցին աշխատանքը։ Նրանք վիրավորում էին մեր կայքը, մեղադրում լրագրողին, որ անչափահասից հարցազրույց է վերցնում՝ առանց ծնողի ներկայության, թույլտվության։ Բանը հասավ ցուցարարների՝ հիստերիկության նոպաների մեջ ընկնելուն։ Բախում տեղի չունեցավ ոստիկանության միջամտության շնորհիվ։ Բայց ուշագրավ է, որ նույն ոստիկանները հանգիստ հսկում էին երեխաների այլասերումը այդ չափահասների կողմից և որևէ միջամտություն ցույց չէին տալիս։

Ստացվում է, որ կարելի է անչափահասին ներգրավել ատելության քարոզի մեջ, տալ հակաքարոզչական պաստառներ և ներգրավել քարոզչության մեջ, իսկ լրագրողին, որը փորձում է այդ ամենը պարզել և կանխել, նրան մեղադրել, վիրավորել և խոչընդոտել աշխատանքները։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ երեխաների նկատմամաբ հանցագործության բացահայտումն ու կանխումն իրավապահների գործն է առաջին հերթին, բայց երբ նրանք դիտորդի դերում են, ուրեմն դա ստիպված է անել լրագրողը, այս դեպքում՝ մեր լրագրողը։

Երեկոյան, արդեն, Yerevan.Today-ի օպերատորին են զանգահարում ինչ-որ անձինք՝ փակ հեռախոսահամարով, ներկայանում են ոստիկանության Մասիսի բաժանմունքի աշխատողներ և հրավիրում զրույց ունենալու։

Հրավիրում ենք ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, անչափահասների իրավունքների և լրագրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը։

Ահազանգում ենք կատարված հանցագործության մասին, այն է՝ երեխաներին ներքաշել ատելության քարոզի մեջ, խոչնդոտել լրագրողների աշխատանքը և հաշիվ մաքրել նրանց հետ։

Ոստիկանությունը պետք է պարզի՝ ովքեր էին երեխաներին ներքաշում իրենց այսպես ասած՝ պայքարի մեջ, ովքեր էին սերմանում անհանդուրժողականություն ու ատելություն, ի՞նչ նպատակով, ովքե՞ր են խոչընդոտել մեր թղթակիցների աշխատանքներին, ովքե՞ր են զանգահարել մեր օպերատորին և փորձել հաշիվ պարզել։ Լրագրողների շահերի պաշտպաններին կոչ ենք անում տալ գնահատական կատարվածին, մանավանդ որ չափահաս ցուցարարները անթաքույց և հրապարակավ ատելություն էին քարոզում Yerevan.Today-ի նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել բազմաթիվ քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բազմաթիվ տեսանկարահանող սարքերով ֆիքսվել է:

Տեղադրում ենք տեսանյութ՝ կատարվածից։

Մեկ այլ տեսանյութ և մեր լրագրողի պարզաբանումը՝ այստեղ։

Սևակ Հակոբյան

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը

«Այս խամաճիկները սկսել են վարկաբեկել Արցախի հերոսներին». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

«Այս խամաճիկները սկսել են վարկաբեկել Արցախի հերոսներին». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Մայիս 21, 2019 20:55 «Առանց Արցախի՝ մենք չկանք, գոյություն չունենք, մեր ողնաշարն է Արցախը»։
«Մեզ բերման են ենթարկում». Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

«Մեզ բերման են ենթարկում». Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

Մայիս 21, 2019 20:50 «Անոնիմ ահազանգ է եղել, որ մենք հասարակական կարգ ենք խախտել Օպերայի և բալետի թատրոնում, ինչը սուտ է»:
Վարչապետը քաղաքացիներին մղում է հանցագործության. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Վարչապետը քաղաքացիներին մղում է հանցագործության. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Մայիս 21, 2019 20:25 Նիկոլ Փաշինյանի ելույթում տեսա 3 հիմնական ուղերձ։
Վարչապետի կոչը միանշանակ սահմանադրության և գործող օրենքների ոտնահարում էր. սահմանադրագետ (տեսանյութ)

Վարչապետի կոչը միանշանակ սահմանադրության և գործող օրենքների ոտնահարում էր. սահմանադրագետ (տեսանյութ)

Մայիս 21, 2019 20:20 Դատական իշխանության հանդեպ ճնշում գործադրելն անթույլատրելի է։
Ժողովուրդը չի կարող թելադրել՝ դատարանն ինչ որոշումներ կայացնի. Վազգեն Մանուկյան

Ժողովուրդը չի կարող թելադրել՝ դատարանն ինչ որոշումներ կայացնի. Վազգեն Մանուկյան

Մայիս 21, 2019 20:15 Ստեղծված իրավիճակը կարող է շատ վտանգավոր լինել մեր երկրի համար։ 
Լևոն Երանոսյանի գործով դատական առաջին նիստը մեկնարկել է (տեսանյութ)

Լևոն Երանոսյանի գործով դատական առաջին նիստը մեկնարկել է (տեսանյութ)

Մայիս 21, 2019 20:05 Միջնորդել են Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրել որպես վկա։
ԵԽԽՎ համազեկուցողներ․ Հայաստանի վարչապետի կոչը մտահոգիչ է

ԵԽԽՎ համազեկուցողներ․ Հայաստանի վարչապետի կոչը մտահոգիչ է

Մայիս 21, 2019 18:00 Փաշինյանի կոչը հաջորդել է Քոչարյանին կալանքից ազատելու որոշմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան

Մայիս 21, 2019 17:15 Լինելու են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում։
«Գործ ունենք երկու հոդվածի հետ՝ նախկին օրենսգրքով գործող և ներկա օրենսգրքով գործող». Հովհ. Խուդոյան

«Գործ ունենք երկու հոդվածի հետ՝ նախկին օրենսգրքով գործող և ներկա օրենսգրքով գործող». Հովհ. Խուդոյան

Մայիս 21, 2019 13:55 Օրենսդրական սահմանումը իրավական որշակիության խնդիրներ ունի։
ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող․ հանրահավաք է հրավիրում

ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող․ հանրահավաք է հրավիրում

Մայիս 21, 2019 13:20 Համախմբվելու և այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է։
Ռ. Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից

Ռ. Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից

Մայիս 21, 2019 10:52 Նրան վերագրված արարքները վերաբերում են իր կարգավիճակից կատարած գործողություններին։
Ռոբերտ Քոչարյանին ազատած դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն

Ռոբերտ Քոչարյանին ազատած դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն

Մայիս 20, 2019 20:55 Կալանքը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվելու է։