Կարծիք

15.05.2019 13:35


Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մե՞ջ է

Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մե՞ջ է

Մինչ մենք ասում, խոսում, ուրախանում ենք ժողովրդի վարչապետի` առատության եղջյուրից թափվող տարաշխարհիկ դրսեւորումներով, սրանք լո՜ւրջ գործով են զբաղված. հասցրել են 21 միավոր «սպիսատ արած» զրահապատ մարտական տեխնիկա ապամոնտաժել եւ, ոչ այն է` վաճառել են, ոչ այն է`պատրաստվում են վաճառել որպես մետաղի ջարդոն։ 119 հատ էլ դեռ պետք է «արդյունավետ կրճատեն»։
Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։
90-ականների սկզբներին էլ Լեւոնենք էին Սովետից ժառանգած «անպետք» գործարաններն էին ապամոտաժում ու որպես մետաղի ջարդոն՝ արտահանում Իրան։ Հետն էլ գլուխ էին գովում, թե` տեսեք, արտահանման ի՜նչ աճ ենք գրանցել։
Նիկոլենք ջերմագին շնորհավորանքներ են ստացել Գերմանիայից`երկնի մանանայի պես մեր գլխին թափված այդ «անսպասելի» երջանկության համար։

«Այս ջանքերի շնորհիվ Հայաստանն այլեւս կպահպանի զրահապատ մարտական մեքենաների` Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրով Treaty on Conventional Forces in Europe (CFE Treaty) ամրագրված սահմանաքանակը»,- թավշյա իշխանությունների ուսերին բարեկամաբար թփթփացրել է Գերմանիայի դեսպանատունը` խոստանալով խստորեն հետեւել, որ մեկ միլիոն դոլարանոց «ներդրումային» այդ ծրագիրը, նի դայ բոգ, չմնա կես ճանապարհին։
Հարցնող լինի` եթե դրանք ֆիզիկապես եւ բարոյապես մաշված մարտական մեքենաներ էին, այսինքն`օգտագործման համար պիտանի չէին, ինչպե՞ս կարող էին հաշվառվել մեր ռազմական տեխնիկայի զինանոցում եւ մի բան էլ խախտել «Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրով ամրագրված սահմանաքանակը»։
Կարո՞ղ է՝ այնքան էլ «սպիսատ արած» չէին` դեռ կարող էին ծառայել իրենց նպատակին։
Հետաքրքիր է` «զինաթափման» այդ ծրագիրը միջազգային բոլոր հնարավոր կոնվենցիաներով նախատեսված բոլոր սահմանաքանակները վաղուց արդեն հիմնավորապես գերազանցած Ադրբեջանի վրա՞ էլ է տարածվում, թե՞ միայն «խաղաղության պատրաստվող» Հայաստանի համար է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը