Աշխարհ

Մայիս 15, 2019 15:55

«Ես մենակ «այո՛», «այո՛» էի ասում, չեմ պատկերացրել, որ նման բան է եղել». իսլամ ընդունած երեխայի մոր պարզաբանումը (տեսանյութ)

«Ես մենակ «այո՛», «այո՛» էի ասում, չեմ պատկերացրել, որ նման բան է եղել». իսլամ ընդունած երեխայի մոր պարզաբանումը (տեսանյութ)

Օրեր առաջ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց Արթուր անունով 13-ամյա հայ տղան, ով թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել էր իր կրոնն ու անունը: Այս տեսանյութը բուռն արձագանք ստացավ: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Արթուրի և նրա մոր հետ, ովքեր պարզաբանումներ ու մանրամասներ են ներկայացրել:

«Սյուզան անունով մի կին էր, ասաց՝ ինչ ասեմ նրան: Ասաց՝ էսօր ծնունդն է, ձեռքը կպաչես»,- պատմեց Արթուրը:

Մայրը, նրան ընդհատելով, պարզաբանեց. «Էդ մարդու ծնունդը (թուրք հոգևորականի), էդ էլ չեմ իմացել, հիմա է ասում»:

«Ասաց՝ մենք քո մամայի հետ խոսել ենք, ասաց՝ ես ինչ ասեմ, իմ հետևից կասես, էդքան: Ու ասացի պրծա»,- ասաց Արթուրը:

Տղայի մայրը պատմեց. «Ես նույնիսկ տանը չեմ եղել, որ հեռուստացույցով դիտեմ իմ երեխային: Ես դրսում եմ, ինձ զանգ է եկել, մի աղջիկ է զանգել, ասել է՝ Արթուրի մա՞յրն եք, ասել եմ՝ այո: Ես առևտուր էի անում էդ ժամանակ, այնտեղ, թե ինչ էին խոսում, ես մենակ «այո՛», «այո՛» էի ասում: Չեմ պատկերացրել, որ նման բան է եղել, ես չեմ պատկերացրել, որ ինքը բեմին է կանգնելու, նման արտահայտություն է լինելու: Եթե իմանայի՝ նման բան է լինելու, ինքս էլ կգնայի, կլսեի, ինձ ոչ ոք գումար չի առաջարկել: Ես Արթուրին ասացի՝ քեզ փող առաջարկե՞լ են, ասաց՝ չէ, մամա: Ես խոսել եմ Գարո Փայլանի հետ, ասաց՝ այդ հարցը բարձրացրել է, ես որ ասեմ՝ բողոքել, բան, չեմ ուզել: Ես 12 տարի է՝ այստեղ եմ, աշխատում եմ խանութում, իմ երեխային փոքրուց պահել մեծացրել եմ»:

Նա ասաց, որ երեխայի հետ նման կերպ վարվելու իրավունք չունեին՝ անկախ երեխայի ազգությունից ու կրոնական պատկանելությունից:

Այս խորագրի վերջին նյութերը

Էր-Ռիյադը սաուդցիներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից

Էր-Ռիյադը սաուդցիներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից

Մայիս 21, 2019 19:51 Երկկողմ հարաբերությունները կտրուկ վատացել են։
Պետք է խոստովանեմ, որ շատ եմ ցավում. Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու որոշման մասին

Պետք է խոստովանեմ, որ շատ եմ ցավում. Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու որոշման մասին

Մայիս 21, 2019 19:36 Չի մասնակցի Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակչին:
Ադրբեջանը գնել է իսպանական Lanza ռադարներ (լուսանկար)

Ադրբեջանը գնել է իսպանական Lanza ռադարներ (լուսանկար)

Մայիս 21, 2019 12:25 Զորամասերից մեկում ցուցադրվել է:
Կալանավորումների ալիք Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում

Կալանավորումների ալիք Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում

Մայիս 20, 2019 20:48 Մեղադրվում են գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։
Թուրքիան՝ ԻՊ ահաբեկիչների թիրախում

Թուրքիան՝ ԻՊ ահաբեկիչների թիրախում

Մայիս 20, 2019 20:05 Ծրագրվում է ահաբեկչական ակտեր իրականացնել 14 պետությունում:
Թուրքերը լրացուցիչ ուժեր են կուտակում Սիրիայի սահմանին

Թուրքերը լրացուցիչ ուժեր են կուտակում Սիրիայի սահմանին

Մայիս 20, 2019 19:54 Պաշտոնական պարզաբանում առայժմ չկա։
Կրեմլը Զելենսկուն չի շնորհավորի Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ

Կրեմլը Զելենսկուն չի շնորհավորի Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ

Մայիս 20, 2019 19:29 Կշնորհավորի առաջին հաջողությունների կապակցությամբ։
Էկվադորն ԱՄՆ-ին հանձնեց Ասանժի իրերն ու փաստաթղթերը Լոնդոնի դեսպանատնից

Էկվադորն ԱՄՆ-ին հանձնեց Ասանժի իրերն ու փաստաթղթերը Լոնդոնի դեսպանատնից

Մայիս 20, 2019 18:35 Չի թույլատրվել հետևել ընթացակարգին:
«Գահերի խաղն» ավարտվեց

«Գահերի խաղն» ավարտվեց

Մայիս 20, 2019 13:39 8–րդ եթերաշրջանի հինգերորդ էպիզոդը ճանաչվել Է ամենադիտվողը։
Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

Մայիս 20, 2019 12:05 Կմասնակցի մինչև 10 հազար զինծառայող։
Թայլանդում շան օգնությամբ փրկվել է թաղված նորածինը

Թայլանդում շան օգնությամբ փրկվել է թաղված նորածինը

Մայիս 18, 2019 19:14 Սկսել է տարօրինակ հաչել և քանդել հողը:
Վերջին օրերին 950-ից ավելի փախստական վերադարձել է Սիրիա

Վերջին օրերին 950-ից ավելի փախստական վերադարձել է Սիրիա

Մայիս 18, 2019 18:35 Մասնավորապես Լիբանանից, Հորդանանից:
Մերկացած Էմիլի Ռատակովսկին հանդես է եկել աբորտների արգելքի դեմ (լուսանկար 18+)

Մերկացած Էմիլի Ռատակովսկին հանդես է եկել աբորտների արգելքի դեմ (լուսանկար 18+)

Մայիս 17, 2019 20:23 ԱՄՆ-ի Ալաբամա նահանգն օրենք է ընդունել։