Քաղաքական

Մայիս 15, 2019 16:40

Տարոնիկ և Արշալույս համայնքի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը

Տարոնիկ և Արշալույս համայնքի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը

Արմավիրի մարզի Տարոնիկ և Արշալույս համայնքի բնակիչները այսօր փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արշալույսի բնակիչ Էլյա Միրզախանյանը: Նա նշեց, որ դժգոհությունը կապված է գյուղապետերի աշխատանքի հետ, և այսօր ոստիկանների հետ բախում է եղել, որից հետո ճանապարհը բացել են:

«Մենք մասնակցել ենք հեղափոխությանը, բայց հեղափոխությունը միայն տեղի է ունեցել քաղաքում: Գյուղերում հեղափոխության մասնակիցներին գյուղապետերը ճնշում են: Ամեն մի բանի համար գյուղացուն ճնշում են՝ մեկը մի պատ է շարել, մեկը մի քար է դրել, մեկը մի բան է արել, ամեն ինչի հետևից ընկնում են, իսկ իրենք որ այդքան թալանել են, ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն կրում»,-ասաց բնակիչը:

Նա նշեց, որ Զարզանդ Գրիգորյանը գյուղացիների համար տույժ, տուգանքներ է սահմանում, սպառնալիքներ է ներկայացնում:

«Գնացել է ոստիկանություն, դիմում-բողոք է ներկայացրել, թե «գյուղացիներն ուզում են իմ ցորենի արտերը այրել» »,-ասաց նա:

Tert.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Զարզանդ Գրիգորյանից, ով, սակայն, ասաց, որ ոչ մի բանից տեղյակ չէ և անջատեց հեռախոսը: Իսկ Տարոնիկ համայնքի ղեկավարը երկրում չէր և նրա փոխարեն մեր հեռախոսազանգին պատասխանեց հաշվապահը, ով նշեց, որ իրենք ևս ոչ մի բանից տեղյակ չեն:

Այս խորագրի վերջին նյութերը

Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 15:00 Ադրբեջանական կողմի զորավարժությունների ժամանակ։
Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը (տեսանյութ)

Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 12:35 Գրիգորյանին այս անգամ էլ դատարան չեն բերել։
«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Հուլիս 15, 2019 21:25 Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն անակնկալ չէր:
«Ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում». ՄԻՊ

«Ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում». ՄԻՊ

Հուլիս 15, 2019 15:40 Կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի միջազգային վարքի վրա։
«Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» ու կինոգործիչների միությունից հեռանալու մասին

«Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» ու կինոգործիչների միությունից հեռանալու մասին

Հուլիս 15, 2019 13:19 «Քանի տարի է փորձ էր արվում՝ նման ֆիլմեր բերվեին կինոփառատոնի շրջանակներում»:
Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում

Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում

Հուլիս 13, 2019 16:15 Ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր գործողությունները։
Ամուլսարի տարածքում քննչական գործողություններին խոչընդոտելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվել

Ամուլսարի տարածքում քննչական գործողություններին խոչընդոտելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվել

Հուլիս 13, 2019 14:30 Խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը։
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Հուլիս 13, 2019 13:50 Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել

Հուլիս 12, 2019 21:10 Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։
56 միլիոն դրամ՝ Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևատրումների համար

56 միլիոն դրամ՝ Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևատրումների համար

Հուլիս 12, 2019 21:05 Փոխքաղաքապետերը պարգևատրվել են 965 000 դրամով, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ 840 հազար դրամով։