Աշխարհ

Մայիս 15, 2019 21:17

Արդվինի 9–րդ դ. հայկական եկեղեցու կողքին գյուղապետը զուգարանի շինարարություն է նախաձեռնել (լուսանկարներ)

Արդվինի 9–րդ դ. հայկական եկեղեցու կողքին գյուղապետը զուգարանի շինարարություն է նախաձեռնել (լուսանկարներ)

Լրագրող և գրող Օրհան Յավուզը ardvinden.com կայքում ահազանգում է Արդվինի հայկական եկեղեցու պղծման մասին։

«2019թ․ մայիսի 12-ին մի ընկեր ինձ զանգահարեց ու տեղեկացրեց, որ Արդվինի կենտրոնական Համամլը (Դոլիսխան) գյուղում գտնվող 9-րդ դարի եկեղեցու շենքի հարևանությամբ հանրային զուգարանի շինարարություն է նախապատրաստվում:

Նա խնդրեց, որ հետաքրքրվենք, թե ճի՞շտ են արդյոք այդ լուրերը։ Նա ուղարկեց նաև իր ստացած լուսանկարները, որտեղ երևում է, որ շինարարության նպատակով եկեղեցու ներսում 20-30 պարկ ցեմենտ, երկու հատ զուգարանակոնք է բերվել, շենքի մուտքի դռան ձախ կողմում քանդված սալահատակ է շարված, ինչպես նաև կոյուղու համար երկու հատ խողովակ է բերվել»,– պատմել է Յավուզը։

Նրա խոսքով՝ ինքը սկզբում չի հավատացել, թե եկեղեցու տարածքում զուգարան կառուցելու նախաձեռնությունը համապատասպանո՞ւմ է իրականությանը։ Կարծել է, թե լուրերը չափազանցված են, իսկ եկեղեցում հայտնաբերված շինանյութերը, ենթադրել է, թե մեկ այլ վայրում օգտագործվելու համար են: Ճշգրիտ տեղեկություն ստանալու նպատակով Յավուզը զանգահարել է Արդվինի իր ընկերներին և խնդրել ստուգել այդ լուրերը՝ կարծելով, որ դրանք կարող են տարբեր միջկրոնական գժտություն հրահրելու նպատակով արված սադրանք լինել։

«Բայց, ցավոք, տարածքում կատարված ուսումնասիրությունները հերքեցին իմ բոլոր լավատեսական ենթադրությունները։ Ստացված տեղեկության համաձայն՝ Համամլը գյուղի գյուղապետը որոշել է եկեղեցու հարևանությամբ զուգարան կառուցել, այդ նպատակով, ինչպես երևում է լուսանկարներում, շինության մուտքի ձախ կողմում հատակին աղյուսներ շարել տվել։ Գյուղապետը հրաժարվել է հանդիպել գյուղ եկած Զբոսաշրջության և մշակույթի նահանգային վարչության տնօրենին և ժանդարմին», - գրում է հեղինակը։

Նշված եկեղեցին մշակույթի նաախարարության կողմից ճանաչվել է որպես հատուկ պահպանման ենթակա մշակութային արժեք։ Յավուզը կոչ է արել խստորեն դատապարտել շուրջ 1100-ամյա եկեղեցու տարածքում նման պիղծ և անարգող կառուցապատման նախաձեռնությունը։









Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

Մայիս 25, 2019 23:15 Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

Մայիս 25, 2019 14:45 Մխիթարյանն անձամբ է որոշում կայացրել չմեկնել Բաքու։
Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մայիս 25, 2019 12:10 Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։
Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Մայիս 25, 2019 07:36 Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։
Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Մայիս 24, 2019 20:07 Աջակցել է քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին:
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Մայիս 24, 2019 19:04 Խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո:
Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Մայիս 24, 2019 16:35 Անհրաժեշտ է կատարել ժողովրդին տված խոստումը։
Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Մայիս 24, 2019 15:41 Քննարկում են «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ստեղծված կացությունը:
«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

Մայիս 24, 2019 15:40 Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ։
Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Մայիս 23, 2019 21:05 Մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։