Կարծիք

16.05.2019 11:40


Աննախադեպ չտես է, փնթի և շատակեր

Աննախադեպ չտես է, փնթի և շատակեր

Նիկոլենք կարծում են, թե հայոց աշխարհի, ընդհանրապես աշխարհի` Երկիր մոլորակի պատմությունն իրենցից է սկսվել։ Կամ` իրենցով։
Ինչի մասին էլ խոսելու լինեն, մանթրայի պես կրկնում են` «առաջին անգամ», «աննախադեպ»... Առաջին անգամ է՛ս արեցինք, առաջին անգամ է՛ն արեցինք, «աննախադեպ լեգիտիմ» ենք, վայելում ենք ժողովրդի «աննախադեպ վստահությունը», աննախադեպ «ժողովրդական» վարչապետ ունենք` աշխարհը չունի...

Սա այն եզակի դեպքերից է, երբ մասամբ պետք է համաձայնենք քայլարածների հետ. վերջին մեկ տարում այնքա՜ն աննախադեպ բաներ տեսանք, այնպիսի՜ արտառոց բաներ լսեցինք սրանցից, որ մղձավանջային երազում անգամ չէինք կարող պատկերացնել։

Եվ «ամենաաննախադեպն» այն է, որ Հայաստանի պատմութան մեջ առաջին անգամ պետության դե ֆակտո առաջին դեմքը (դե յուրե պետության գլուխը նախագահն է) նախ եւ առաջ ասոցացվում է շատակերության` նախադեպը չունեցող փնթի շատակերության, չտեսության, կենցաղային տարրական կուլտուրայի բացակայության հետ։

Հասկանում ենք` մարդը ուտել-խմելու մեծ սիրահար է, ուշքը գնում է համադամ խորտիկների համար, ախորժակն էլ միշտ տեղն է. համեղ ուտելիքներ տեսնելիս իրեն կորցնում է, մոռանում էթիկայի կանոնների մասին, «անհանգիստ» շարժումներ անում։ Մի խոսքով, չի դիմանում գաստրոնոմիական հաճույքներին։

Բայց կարո՞ղ է, չէ՞, գոնե չցուցադրել այդ ամենը։

էլի՛ թող ուտի` թեկուզ առանց դանակ-պատառաքաղի, սրտի ուզածի չափ վայելի այն, ինչ մատուցում են, բայց հանրության աչքից հեռու` չինական բադիկի պատմությունը չդարձնի Չինաստան կատարած «պատմական այցի» գլխավոր «իրադարձային հանգրվան»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը