«Շաբաթվա կոկտեյլը» 26․05․2019

«Շաբաթվա կոկտեյլը» 26․05․2019

Մայիս 26, 2019 22:10 Այս շաբաթվա ուշագրավ տեսանյութերը։
Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Պատերազմ Երևանի և Արցախի միջև

Մայիս 26, 2019 19:50 Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները:

Աշխարհ

Մայիս 16, 2019 20:25

Եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում առաջիկա 20 տարիներին ԵՄ փլուզումը

Եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում առաջիկա 20 տարիներին ԵՄ փլուզումը

Եվրոպացիների ավելի քան կեսը կարծում է, որ Եվրոպական միությունը, որում ներկայումս ընդգրկված է 28 երկիր (միությունից հեռացող Մեծ Բրիտանիայի հետ միասին), հավանական է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում, կփլուզվի: Այս մասին վկայում է YouGov միջազգային սոցիոլոգիական ծառայության հասարակական կարծիքի հարցումը, հաղորդում է The Guardian-ը:

Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհուրդ վերլուծական կենտրոնի (ECFR) պատվերով անցկացված ուսումնասիրության համաձայն՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Ավստրիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունաստանում, Չեխիայում եւ Լեհաստանում հարցվածների ավելի քան 50 տոկոսը կարծում է, որ առաջիկա 10-20 տարվա ընթացքում ԵՄ փլուզումը «իրատեսական» հնարավորություն է:

14 երկրներում անցկացված հարցման համաձայն, որոնք Եվրոպական խորհրդարանի տեղերի 80 տոկոսն են զբաղեցնում, նման կարծիքի է Ֆրանսիայում հարցվածների 58 տոկոսը: Ավելի շատ նման հոռեստեսներ կան միայն Սլովակիայում (66 տոկոս): Միայն երեք երկրներում՝ Շվեդիայում, Դանիայում եւ Իսպանիայում, նման տխուր հեռանկար կանխատեսողները հարցվածների կեսից քիչն են կազմել` 44, 41 եւ 40 տոկոս համապատասխանաբար:

Հարցվածների մոտ մեկ երրորդը, ներառյալ Ֆրանսիայում եւ Լեհաստանում, չի բացառում ապագայում ԵՄ անդամ երկրների միջեւ զինված հակամարտությունների առաջացումը, որը ստեղծվել էր եվրոպական մայրցամաքում խաղաղության եւ կայունության ամրապնդման նպատակով: Նման կարծիքի են, մասնավորապես, Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության հարցված կողմնակիցների 46 տոկոսը եւ Գերմանիայի համար այլընտրանք կուսակցության կողմնակիցների 41 տոկոսը:

Հարցվածների երեք չորրորդը կարծում է, որ քաղաքական համակարգը կա՛մ ազգային մակարդակում կա՛մ Եվրամիության մակարդակում, անբավարար է աշխատում:

Ֆրանսիայում, ինչպես նշում է հրատարակությունը, հարցման մասնակցածների միայն 15 տոկոսը հակառակ կարծիքն ունի: Ուսումնասիրությունը անցկացվել է մայիսի 23-26-ին նախատեսված Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին:

«Մնացել է 7 օր, որպեսզի եվրոպական նախագծի հիմքում ընկած պարադոքսը լուծվի,- սրա հետ կապված հայտարարել է ECFR-ի տնօրեն Մարկ Լեոնարդը: - ԵՄ-ին անդամակցությանն աջակցությունը ամենաբարձր մակարդակում է 1983 թվականից սկսած, եւ այնուամենայնիվ, ընտրողների մեծամասնությունը մտավախություն ունի, որ ԵՄ-ն, հնարավոր է, փլուզվի»:

Միեւնույն ժամանակ, հարցումը ցույց է տվել, որ մասնակիցների 92 տոկոսի կարծիքով՝ միության փլուզման դեպքում կպարտվեն: Սա առաջին հերթին վերաբերում է առեւտրային հարաբերություններին, այլ երկրների տարածքներով տեղաշարժին եւ զբաղվածությանը: «Միության մեջ միավորվելու կողմնակիցները պետք է ընտրողներին առաջարկեն փոփոխությունների համարձակ գաղափարներ, որոնք էմոցիոնալ անդրադարձ կառաջացնեն» եւ լուռ մեծամասնությանը կստիպեն մայիսի վերջին դրական արձագանքել, ընդգծել է Լեոնարդը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

Մայիս 25, 2019 23:15 Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

Մայիս 25, 2019 14:45 Մխիթարյանն անձամբ է որոշում կայացրել չմեկնել Բաքու։
Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մայիս 25, 2019 12:10 Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։
Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Մայիս 25, 2019 07:36 Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։
Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Մայիս 24, 2019 20:07 Աջակցել է քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին:
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Մայիս 24, 2019 19:04 Խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո:
Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Մայիս 24, 2019 16:35 Անհրաժեշտ է կատարել ժողովրդին տված խոստումը։
Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Մայիս 24, 2019 15:41 Քննարկում են «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ստեղծված կացությունը:
«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

Մայիս 24, 2019 15:40 Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ։
Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Մայիս 23, 2019 21:05 Մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։