Քաղաքական

Մայիս 16, 2019 16:50

Ի՞նչ է թաքցնում վարչապետի աշխատակազմը. գումարը հատկացվել է մի ընկերության, իսկ միջոցառումները կազմակերպել է մեկ ուրիշը (լուսանկար)

Ի՞նչ է թաքցնում վարչապետի աշխատակազմը. գումարը հատկացվել է մի ընկերության, իսկ միջոցառումները կազմակերպել է մեկ ուրիշը (լուսանկար)

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար մարզերում ծախսվել է 83 428 110 դրամ, իսկ Երևանում՝ 25 020 000 դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։

Ապրիլի 29-ին ուղարկված գրավոր հարցմամբ, մասնավորապես, խնդրել էինք նշել, թե ով էր «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կապալառուն, և ինչպես էր այն ընտրվել։ Խնդրել էինք նաև անդրադառնալ միջոցառումներից յուրաքանչյուրի համար ծախսված գումարի չափին և նշել, թե տոնի կազմակերպման համար տրամադրված 124 մլն դրամի ո՞ր մասն է օգտագործվել մարզերում։

Կառավարությունից մայիսի 13-ին ստացված պատասխանից հետեւում է, որ կապալառուին ընտրելու համար մրցույթ չի հայտարարվել։

«Ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց»,- նշված է կառավարության պատասխանում։ Արդյունքում՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում միջոցառումների կազմակերպման ողջ գործընթացը հանձն էին առել մի քանի ընկերություններ։

Երևանում դա «Ֆակտորի Փրոդաքշն»-ն էր, ում տրամադրվել էր նախատեսված գումարի մոտավորապես 20 %-ը՝ 25 020 000 ՀՀ դրամ։ Կառավարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ մարզերից յուրաքանչյուրում կազմակերպչական աշխատանքներն իրականցրել են իրարից տարբեր ընկերություններ կամ անհատ ձեռներեցներ՝ բացառությամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի, որտեղ միջոցառումների կազմակերպումը հանձն էր առել «EX production» Ա/Ձ-ն։ Վերջինիս տրամադրվել էր նախատեսված գումարի մոտ 14 %-ը՝ 17 080 000 ՀՀ դրամ։ Թեեւ մի փոքր ուսումնասիրելով այդ կազմակերպություններից յուրաքանչյուրը՝ հասկանում ենք, որ դրանք հիմնականում փոխկապակցված են միմյանց հետ։

Օրինակ՝ կառավարության՝ հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզում միջոցառումներ կազմակերպելու 8 մլն արժողությամբ պայմանագիրը կնքվել է «Արտյոմ Զաքարյան» Ա/Ձ-ի հետ, սակայն «Unity production»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ իրականում հենց իրենք են զբաղվել Գեղարքունիքի մարզերի միջոցառումների կազմակերպմամբ՝ Կոտայքի հետ միասին։ Ընդ որում նկատենք, որ կառավարության պատասխանում նշված էր «Unity production»-ը, որին տրամադրվել է 8137000 դրամ, զբաղվել է Կոտայքի մարզում միջոցառումների կազմակերպմամբ, իսկ կառավարությունից 8 197 000 դրամ տրամադրած «Արտյոմ Զաքարյան» Ա/Ձ-ն զբաղվել է Գեղարքունիքի մարզում է իրականացրել միջոցառումների կազմակերպումը։

Ավելի վաղ այս հարցին անդրադարձել էր նաև Panorama.am-ը։ Այստեղ մանսավորապես ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարությունն ընկերությունների անունները սխալ է ներկայացրել, ինչը թույլ չի տվել լրատվամիջոցին պետռեգիստրի կայքում գտնել համապատասխան տեղեկատվություն։ «Փաստինֆո»-ին մայիսի 13-ին տրամադրված պատասխանում որևէ փոփոխություն չկա։ Նշանակում է՝ խնդիրը բարձրաձայնելուց օրեր անց էլ շարունակում են տրամադրել սխալ տեղեկատվություն։

Ի դեպ, հատկանշական է նաև այն, որ կառավարության պատասխանում նշված չէր, թե այդ ընկերություններից յուրաքանչյուրն ինչ ուղղությամբ է օգտագործել նշված գումարը։ Նշված է միայն այն մասին, որ 124 մլն-ից 108 448 110 դրամը հատկացվել է Երևանում և մարզերում միջոցառումները կազմակերպելուն, իսկ մնացած 15 762 000 դրամն օգտագործվել է գովազդային ծառայությունների, պոստեռների բուկլտեների տպագրության, Երևանից դեպի 10 մարզեր փոխադրման, Երևանում հրավառության, մարզերի համար հոլովակների ստեղծման և նմանատիպ այլ գովազդային միջոցառումների վրա։ Գումար է հատկացվել նաեւ «հանրային կապերի մեդիա» ՊՈԱԿ-ին եւ միջոցառումները համակարգողներին, առանձին գումար է հատկացվել նաեւ միջհամայնքային միջոցառումներին օժանդակելու եւ անգամ մարզեր փոխադրումներ կազմակերպելու համար։

Կառավարությունը չի մանրամասնել թե ում են փոխադրել մարզեր, արդյոք այդ գումարները նախատեսվել են օրինակ իշխանության տարբեր ներկայացուցիչների տեղափոխությունը կազմակերպելու համար։ Կամ եթե բոլոր մարզերի համար տարբեր քարոզչական նյութերի, մարդկանց տեղափոխելու, անգամ գիշերակացի համար առանձին գումար է հատկացվել, քարոզչական աշխատանքները կազմակերպելու համար եւս, ապա ինչ են արել տեղերում միջոցառումներ կազմակերպելու անվան տակ գումար ստացած կազմակերպությունները։ «Փաստինֆո»-ն կշարունակի թեմային հետամուտ լինել՝ պարզելու համար, թե, ի վերջո, «Քաղաքացու օրվա» համար նախատեսված գումարները որքանով են օգտագործվել նպատակային։

Այս խորագրի վերջին նյութերը

Տարոն Մարգարյանի դիսերտացիայում գրագողության հետքեր չկան. Հովհաննես Հովհաննիսյան

Տարոն Մարգարյանի դիսերտացիայում գրագողության հետքեր չկան. Հովհաննես Հովհաննիսյան

Մայիս 27, 2019 14:20 «Մենք չենք կարող մեղադրանք ներկայացնել մարդուն, երբ չկա կոնկրետ փաստ»:
Սամվել Բաբայանի գրասենյակի կոչը ՀՀ իշխանություններին

Սամվել Բաբայանի գրասենյակի կոչը ՀՀ իշխանություններին

Մայիս 27, 2019 13:36 Դա օրենքի կոպտագույն խախտում է, դա քաղաքացու իրավունքների ոտնահարում է։
Շնորհակալ ենք նաև Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին նվիրատվությունների համար. Աննա Հակոբյան

Շնորհակալ ենք նաև Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին նվիրատվությունների համար. Աննա Հակոբյան

Մայիս 27, 2019 12:40 «Նախկինում հիմնադրամի նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա»:
Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Մայիս 25, 2019 12:55 ՊԲ հարավային հատվածի դիրքերից մեկի ուղղությամբ։
Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Մայիս 25, 2019 09:59 «Բոլոր ճակատներով իմ դեմ ինչ-որ ակցիաներ են իրականացվում»։
МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

Մայիս 24, 2019 19:55 «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով:
Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Մայիս 24, 2019 19:30 Փաշինյանը վախենում է ցանկացած հարթակից:
«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

Մայիս 24, 2019 15:35 ԱԺ լսումները կրում են զուտ ձևական բնույթ։
Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Մայիս 24, 2019 14:35 Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։
Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Մայիս 24, 2019 13:45 Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը։
«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

Մայիս 24, 2019 13:10 «Պրն Իոաննիսյանը թող հանգիստ նստի տեղը»։
Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Մայիս 24, 2019 12:50 Այդ մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հասարկայնության հետ կապերի վարչությունից:
Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Մայիս 24, 2019 12:10 Այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը։
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

Մայիս 24, 2019 11:45 Տեղեկություններ են տարածվել, որ Սովետաշենում է:

Երկրորդ փուլի ցինիզմը

Մայիս 27, 2019 11:49