Քաղաքական

16.05.2019 17:15


«Կաշառքի մասին մեղադրանքը նույնիսկ քննադատության չի դիմանում». Հովհ. Խուդոյան

«Կաշառքի մասին մեղադրանքը նույնիսկ քննադատության չի դիմանում». Հովհ. Խուդոյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն անդրադարձավ կաշառք վերցնելու մեղադրանքին: Նա, մասնավորապես, ասաց.

«Գործ ունենք մեկ և այն էլ՝ շատ կասկածելի վկայի ցուցմունքի հետ: Ներկայացված են Սիլվա Համբարձումյանի մոտ ութ ցուցմունքներ, որտեղ նա ասում է, որ Ռոբերտ Քոչարյանին չի ճանաչում, նրան անձամբ գումար չի փոխանցել, խնդրել է Սամվել Մայրապետյանին դա փոխանցել Վարդան Օսկանյանի միջոցով: Կան հարցաքննություններ, առերեսումներ: Կոնկրետ Վարդան Օսկանյանը նշել է, որ երբևէ որևէ ֆինանսական հարց չի քննարկվել նախագահի հետ, Սիլվա Համբարձումյանին ինքը չի ճանաչում: Սամվել Մայրապետյանը ևս հերքել է իր ցուցմունքով»:

Այս մասով պաշտպաններից Արամ Օրբելյանը ավելացրեց.

«Երբ որ կաշաքի մասով նոր մեղադրանք առաջադրվեց, մենք հայտարարություն տարածեցինք: Դրանից հետո ինձ զանգում է Սիլվա Համբարձումյանը, ասում է՝ «կարո՞ղ եք ապացուցել, որ ես կաշառք եմ տվել, ես կաշառք չեմ տվել»: Ռոբերտ Քոչարյանը ևս անդրադարձավ այս մեղադրանքին, նա, մասնավորապես ասաց.

«Կաշառքը տալիս են ինչ–որ մի բանի համար, մի ծառայության համար: Այն ժամանակ ես նախագահ էի, պետության գլուխն էի, ըստ Սահմանադրության՝ գործադիր իշխանության հետ արդեն որևէ առնչություն չունեի: Ինքը չի ասում, որ իրեն մեկը պետք է լավություն անի, ասում է՝ տվել եմ, որ իրեն չխանգարեն: Որևէ փաստ չկա, որ իրեն պետք է խանգարեին, ինչի՞ց է եզրակացության եկել, որ կխանգարեն ... Ինքը ունի մի ընկերություն, վաճառում է այն, և օրենսդրությամբ չի ենթադրում, որ այդ ընկերության վաճառքը պետք է համաձայնեցվի: Որտեղի՞ց պետք է նախագահն իմանա, որ Սիլվա Համբարձումյանը ընկերություն է վաճառում: Սա աբսուրդի է նմանվում: Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչի՞ համար են անում: Նպատակը մեկն է՝ կաշառքի պարագայում իմունիտետ չի գործում: Երկրորդը՝ հունիսից ապօրինի ձևով իմ գույքի, հաշիվների վրա կալանք են դրել ու այդ հոդվածով իրավունք չունեին դնելու: Կալանքը հնարավորինս երկար պահելու համար հորինել են այս քրեական գործը: Ուրիշ բացատրություն չկա»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը