Քաղաքական

Մայիս 16, 2019 17:40

«Մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել». Ռոբերտ Քոչարյան

«Մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել». Ռոբերտ Քոչարյան

Մայիսի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկար ելույթ ունեցավ: Նա դատավորին դիմելով նշեց, որ ինքը ցուցմունք չի տվել, ուստի դատավորը չի կարող որևէ կերպ ծանոթանալ իր տեսակետներին: Ներկայացնում ենք մի հատված Ռոբերտ Քոչարյանի խոսքից:

«Փետրվարի 19–ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո 21,5 տոկոս քվե ստացած թեկնածուն հայտարարել էր, որ ինքն ընտրված նախագահ է։ Դա իր իրավունքն է, հիմա կարող է նման բան հայտարարել։ Փետրվարի 20–ին հայտարարվեց շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին, եւ չափազանց մեծ էր հավանականությունը, որ ԵԿՄ–ն պատրաստվում է միանալ ընդդիմությանը, ոչ միայն Մանվել Գրիոգրյանը եւ Գագիկ Մելքոնյանը, այլեւս ողջ ԵԿՄ–ում էին այդ խմորումները։ Ընդհատել եմ իմ այցը Մոսկվա և վերադարձել եմ փետրվարի 22–ի ուշ երեկոյան։ Օդանավակայանում ինձ դիմավորեցին անվտանգության խորհրդի քարտուղարները, ոտքի վրա ինձ զեկուցեցին իրավիճակը։ Դրանից հետո ցանկություն հայտնեցին հաջորդ օրը հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Պատկերացրեք մի վիճակ, երբ որպես նախագահ՝ ես Սահմանադրության երաշխավորն եմ, և տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն հրամանատարական կազմը ներքաշվում է քաղաքական գործընթացներ, ի՞նչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը։ Բնական է, որ պետք է հանդիպի բարձրագույն հրամանատարական կազմի հետ եւ զգուշացնի, որ դա անթույլատրելի է, և որ այնպիսի հետեւանքների կարող է բերել, որոնք ուղղակի կկործանեն Հայաստանի Հանրապետությունը: Ես չեմ ասել՝ ում հրավիրել այդ խորհրդակցությանը։ Հանդիպումը տեւել է քսան րոպե, ոչ ավելի։

Չի եղել քննարկում, հաղորդակցումը եղել է միակողմանի, ես ուղակի իմ մոտեցումն եմ հայտնել։ Առաջինը ասել եմ, որ հասունանում է ներքաղաքական ճգնաժամ, մենք գիտեինք, որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները՝ ճանաչելով այն անձանց, ովքեր ներգրավված էին այդ պրոցեսների մեջ, մեծ վստահություն կար, որ այս գործընթացը կարող է վտանգավոր հետեւանքների բերել։ Մեր խնդիրը սահմաններում չափազանց ուշադիր լինելն էր, քանի որ հակառակորդը կարող է օգտվել այս իրավիճակից։ Ես, Լեռնային Ղարաբաղում ղեկավար լինելով, օգտվել եմ այն հանգամանքից, որը տեղի է ունեցել Ադրբեջանում 1993թ., երբ Ադրբեջանում քաղաքական ճգնաժամ էր։ Այդ ընթացքում մենք երեք շրջան ենք ազատագրել։ Այդքանն աչքիս առաջ ունենալով, իհարկե, ես զգուշացրել եմ, որ պետք է լրիվ այլ կարգի ծառայության ռեժիմով այդ ժամանակահատվածը հաղթահարենք:

Բանակը զորանոցային վիճակի բերելն առաջին հերթին եղել է այդ նպատակին հասնելու համար, և հրամանով հաստավեց զորանոցային վիճակ։

Երկրորդը ԵԿՄ–ի հետ կապված հարցն եմ բարձրացրել։ Շատ հստակ էր դրված խնդիրը. կա՛մ դուք ԵԿՄ–ում եք, կա՛մ քաղաքական գործիչ: Խորհրդակցությանը մասնակցած շատ անձանց ցուցմունքները հիմնավորում են իմ ասածը։

Այս երկու հարցն իրար հետ փոխկապակցված են, քանի որ չանել այդ հանդիպումն ուղղակի հնարավոր չէր, քանի որ հետևանքների առումով ամբողջ պատասխատավությունը ես էի կրելու: Որևէ հանձնարարական կամ հրաման այդ խորհրդակցության օրը ես չեմ տվել։

Իմ աշխատելաոճն այն է, որ ես երբեք ոչ ոքին չէի ասում, թե դու ինչպես պետք է քո խնդիրը լուծես։ Ես միշտ դրել եմ խնդիր. տվյալ մարմնի պարտականությունն էր՝ ինչպես լուծել խնդիրը։ Այն ժամանակ, մինչև հիմա էլ բանակը ամենից կայացած պետական ծառայությունն էր, նախարարը 12 տարվա գլխավոր շտաբի պետի փորձ ուներ եւ իրենց ասել, թե դուք ոնց պետք է լուծեք այդ հարցը իմ խնդիրը չէր: Նույն օրը պաշտպանության նախարարն արձակել է «0038» հրամանը, որի մասին ինքն իմացել է միայն այս գործի շրջանակներում։

Ծանոթանալուց ես համոզվել եմ, որ շատ ճիշտ ժամանակին կայացված հրաման էր. այդ հրամանի շնորհիվ է, որ հաջողվել է կանխել հնարավոր վատ հետեւանքները, հրամանը որևէ հակաօրինական կետ իր մեջ չի պարունակում և ամբողջությամբ պաշտպանության նախարարի լիազորոություներում է»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Տարոն Մարգարյանի դիսերտացիայում գրագողության հետքեր չկան. Հովհաննես Հովհաննիսյան

Տարոն Մարգարյանի դիսերտացիայում գրագողության հետքեր չկան. Հովհաննես Հովհաննիսյան

Մայիս 27, 2019 14:20 «Մենք չենք կարող մեղադրանք ներկայացնել մարդուն, երբ չկա կոնկրետ փաստ»:
Սամվել Բաբայանի գրասենյակի կոչը ՀՀ իշխանություններին

Սամվել Բաբայանի գրասենյակի կոչը ՀՀ իշխանություններին

Մայիս 27, 2019 13:36 Դա օրենքի կոպտագույն խախտում է, դա քաղաքացու իրավունքների ոտնահարում է։
Շնորհակալ ենք նաև Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին նվիրատվությունների համար. Աննա Հակոբյան

Շնորհակալ ենք նաև Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին նվիրատվությունների համար. Աննա Հակոբյան

Մայիս 27, 2019 12:40 «Նախկինում հիմնադրամի նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա»:
Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Մայիս 25, 2019 12:55 ՊԲ հարավային հատվածի դիրքերից մեկի ուղղությամբ։
Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Մայիս 25, 2019 09:59 «Բոլոր ճակատներով իմ դեմ ինչ-որ ակցիաներ են իրականացվում»։
МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

Մայիս 24, 2019 19:55 «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով:
Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Մայիս 24, 2019 19:30 Փաշինյանը վախենում է ցանկացած հարթակից:
«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

Մայիս 24, 2019 15:35 ԱԺ լսումները կրում են զուտ ձևական բնույթ։
Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Մայիս 24, 2019 14:35 Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։
Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Մայիս 24, 2019 13:45 Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը։
«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

Մայիս 24, 2019 13:10 «Պրն Իոաննիսյանը թող հանգիստ նստի տեղը»։
Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Մայիս 24, 2019 12:50 Այդ մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հասարկայնության հետ կապերի վարչությունից:
Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Մայիս 24, 2019 12:10 Այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը։
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

Մայիս 24, 2019 11:45 Տեղեկություններ են տարածվել, որ Սովետաշենում է:

Երկրորդ փուլի ցինիզմը

Մայիս 27, 2019 11:49