Քաղաքական

Մայիս 16, 2019 18:46

Պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, պետք է իրենցի՞ց փախնեմ, ո՞վ են իրենք. Ռոբերտ Քոչարյան

Պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, պետք է իրենցի՞ց փախնեմ, ո՞վ են իրենք. Ռոբերտ Քոչարյան

Մայիսի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արցախի Հանրապետության ներկա և պաշտոնաթող նախագահների երաշխավորությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակեց իր ելույթը:

«Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնել: Իրենք ո՞ւր էին, պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հարյուր ու մի զիբիլից չեմ փախել, պետք է իրենցից փախնեմ: Ո՞վ են իրենք»,- ասաց Քոչարյանը:

«Հայտարարություն կարելի՞ է անել»,-ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Արա, արա»,-արձագանքեց երկրորդ նախագահը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ պետք է հայտարարությունների մեջ կոռեկտ լինել:

Քոչարյանը նշեց, որ իր համար վիրավորական է, երբ ասում են, թե կարող է փախնել.

«Ինձ համար դա վիրավորական է: Իմ տեսակով ես փախնող չեմ, եթե փախնող լինեի, այստեղ չէի լինի: Որևէ մեկը, թշնամին իմ մեջքը չի տեսել: Սա արժանապատվության հարց է, ես փախնող չեմ: Ես համարում եմ, որ ինձ խստագույնը վիրավորել են: Իրենք դա չեն հասկանա»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ դատախազությունը մարդու անցած ճանապարհը, հեղինակությունը, ազդեցությունը դիտում է որպես բացասական երևույթ:

«Այս քրեական գործը նման է մի իրավիճակի. ուղտին հարցրել են, ասել են՝ ինչի՞ ա ծուռ, ասել ա՝ իսկ իմ ի՞նչն ա ուղիղ»,-ասաց նա՝ նշելով, որ կյանքում ոչ մի բանի չհասած պետք է լինես, որ ազատության մեջ լինե՞ս:

Նա նշեց, որ Երևանի տարածքը 2 տոկոս է կազմում Հայաստանի ամբողջ տարածքից: Արտակարգ դրությունը հայտարարվել է 1 բնակավայրում, ՀՀ տարածքի 2 տոկոսում:

«Նշվում է՝ մամուլի ազատության մասին և այլն, և այլն, և այլն: ՀՀ 32 հեռուստաընկերություններից սահմանափակումների են ենթարկվել միայն 9-ը, մնացածն առանց խափանման աշխատել են: Որևէ սահմանափակում ինտերնետի նկատմամբ ևս չի եղել: Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները գործել են 1002 բնակավայրերից մեկում՝ Երևանում, ՀՀ տարածքի 2 տոկոսում: 2008թ.-ին ՀՀ-ում կար 39 թերթ, որից 15-ին է վերաբերել սահմանափակումը: Որևէ այլ քաղաքում սահմանափակումներ հանրահավաք անելու, հանդիպելու չեն եղել: Ճիշտ է, այն ժամանակ չի եղել օրենք, բայց եղել է Սահմանադրության հոդված, բայց դրա մասին չէ խոսքը, գործող օրենքի համեմատությամբ հրամանագիրը կիրառել է սահմանափակումների շատ փոքր մասը: Այսօրվա գործող օրենքի 1/3-րդն էր այդ տարիների հրամանագիրը: Ինչ արվել է, արվել է ողջամիտ չափի մեջ, մի բան էլ պակաս»:

Խոսելով կալանավորման հիմքերի մասին՝ Քոչարյանն ասաց.

«Ինձ ասում են, որ ես կարող եմ խանգարել քննությանը: Ենթադրվում է, որ ազդեցություն կարող եմ ունենալ օրգանների վրա: Երևի այս դահլիճում ինձնից լավ այս քրեական գործը ոչ մեկը չի ուսումնասիրել: Ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ ես ուրիշ բան չունեի անելու: Մեղադրող կողմը կարո՞ղ է հստակեցնել՝ կոնկրետ որ ցուցմունքների փոփոխությունն է առանցքային մեղադրանքի համար:

Չպետք է իմ ազատության հաշվին այդ ֆունկցիան իրականացվի: Եթե ասեն՝ 200 հոգի է, էլի կհասկանամ: Այս ամբողջ քրեական գործում նկարագրված է մեկ հանդիպում բարձրագույն հրամանատար դասի հետ, որը նկարագրվում է այնպես, ինչպես ես եմ նկարագրում: Կան դրական ցուցմունքներ, կա ինձ հետ շփվող մարդկանց ընդհամենը 3 ցուցմունք: 872 վկայից կա 3 մարդ, որ այդ շաբաթվա ընթացքում բարև բարի լույս է ասել: Աբսուրդի մի թատոն է սա»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Տարոն Մարգարյանի դիսերտացիայում գրագողության հետքեր չկան. Հովհաննես Հովհաննիսյան

Տարոն Մարգարյանի դիսերտացիայում գրագողության հետքեր չկան. Հովհաննես Հովհաննիսյան

Մայիս 27, 2019 14:20 «Մենք չենք կարող մեղադրանք ներկայացնել մարդուն, երբ չկա կոնկրետ փաստ»:
Սամվել Բաբայանի գրասենյակի կոչը ՀՀ իշխանություններին

Սամվել Բաբայանի գրասենյակի կոչը ՀՀ իշխանություններին

Մայիս 27, 2019 13:36 Դա օրենքի կոպտագույն խախտում է, դա քաղաքացու իրավունքների ոտնահարում է։
Շնորհակալ ենք նաև Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին նվիրատվությունների համար. Աննա Հակոբյան

Շնորհակալ ենք նաև Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին նվիրատվությունների համար. Աննա Հակոբյան

Մայիս 27, 2019 12:40 «Նախկինում հիմնադրամի նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա»:
Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Մայիս 25, 2019 12:55 ՊԲ հարավային հատվածի դիրքերից մեկի ուղղությամբ։
Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Ցուցում է տրված բոլոր օղակներին իմ դեմ աշխատել. դատավոր Ազարյան

Մայիս 25, 2019 09:59 «Բոլոր ճակատներով իմ դեմ ինչ-որ ակցիաներ են իրականացվում»։
МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

Մայիս 24, 2019 19:55 «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով:
Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Մայիս 24, 2019 19:30 Փաշինյանը վախենում է ցանկացած հարթակից:
«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

Մայիս 24, 2019 15:35 ԱԺ լսումները կրում են զուտ ձևական բնույթ։
Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Մայիս 24, 2019 14:35 Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։
Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Մայիս 24, 2019 13:45 Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը։
«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

Մայիս 24, 2019 13:10 «Պրն Իոաննիսյանը թող հանգիստ նստի տեղը»։
Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Մայիս 24, 2019 12:50 Այդ մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հասարկայնության հետ կապերի վարչությունից:
Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Մայիս 24, 2019 12:10 Այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը։
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

Մայիս 24, 2019 11:45 Տեղեկություններ են տարածվել, որ Սովետաշենում է:

Երկրորդ փուլի ցինիզմը

Մայիս 27, 2019 11:49