Աշխարհ

Մայիս 16, 2019 20:01

Ադրբեջանը եկող շաբաթ հերթական լայնածավալ զորավարժությունը կանցկացնի

Ադրբեջանը եկող շաբաթ հերթական լայնածավալ զորավարժությունը կանցկացնի

Ադրբեջանական զինուժը առաջիկա երկուշաբթի օրը հերթական լայնածավալ զորավարժություններն է սկսում` 10 հազար զինծառայողի մասնակցությամբ:

Սա կլինի ադրբեջանական զինված ուժերի՝ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ, իսկ վերջին տասը ամիսների ընթացքում՝ երրորդ լայնամասշտաբ զորավարժությունը:

Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ օպերատիվ-մարտավարական վարժանքներն անձամբ ղեկավարելու է երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ, քառօրյա զորավարժության ընթացքում՝ մայիսի 20-24-ը, կխաղարկվի պաշտպանական-հակահարձակողական սցենար: «Նպատակը հակառակորդի գիշերային հարձակման ընթացքում, դժվարին կլիմայական պայմաններում տարբեր ուղղություններով հակահարված հասցնելն է»,-ասված է հաղորդագրությունում: Դրանում նշվում է, որ բացի մեծաքանակ զինվորական անձնակազմից, զորավարժություններում կներգրավվեն նաև 150 միավոր տանկ և այլ զինտեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային զինատեսակ, ականանետներ ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մինչև 35 միավոր ուղղաթիռ և ինքնաթիռ:

Ադրբեջանական բանակի նախորդ խոշոր վարժանքները մարտին էին՝ երկրի նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի շրջանակում, մինչև 10 հազար զինծառայողների, 500 տանկերի, 300 միավոր հրթիռահրետանային համակարգերի, օդուժի և այլ ծանր զինատեսակների ներգրավմամբ: Պաշտոնական Երևանը խստորեն քննադատել էր այդ զորավարժությունները:

Ընդամենը երկու շաբաթ առաջ Բաքվում ամփոփել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» անունը կրող թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ շուրջ վեց տասնյակ միավոր ռազմական տեխնիկայի, երեք տասնյակ միավոր հակատանկային, հրետանային տեխնիկայի, շուրջ 20 ռազմատրանսպորտային ուղղաթիռների, երկու երկրների հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային համալիրների ներգրավմամբ:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ մայիսի 20-24-ը նախատեսված լայնածավալ զորավարժությունների մասին պաշտոնական Բաքուն տեղեկացրել է միջազգային կառույցներին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարյախլին:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Հուլիս 16, 2019 18:50 Վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները։
Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Հուլիս 16, 2019 17:30 Թարմացնում է դիվանագիտական կորպուսը։
Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Հուլիս 16, 2019 17:28 Ինչպես նաև թիմի մյուս առանցքային խաղացողները։
Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Հուլիս 16, 2019 16:45 Քննարկվել են տարածաշրջանում ընթացող գործընթացները։
Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստի են առևանգել

Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստի են առևանգել

Հուլիս 16, 2019 16:45 Վնասել են նավի կապի և նավարկության սարքերը:
Թբիլիսիում շինհրապարակից բանվոր է ընկել և տեղում մահացել

Թբիլիսիում շինհրապարակից բանվոր է ընկել և տեղում մահացել

Հուլիս 16, 2019 15:21 Ընկել է վերելակի անցքի մեջ:
ԱՄՆ Կոնգրեսում ասել են, որ եկել է Թրամփին իմփիչմենթ հայտարարելու ժամանակը

ԱՄՆ Կոնգրեսում ասել են, որ եկել է Թրամփին իմփիչմենթ հայտարարելու ժամանակը

Հուլիս 16, 2019 11:50 Ռասիստական արտահայտությունների համար։
Մահացել է Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածներից ևս մեկը

Մահացել է Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածներից ևս մեկը

Հուլիս 15, 2019 21:38 Վիրավորվելուց ութ օր անց կոմայից դուրս չի եկել։
Դավիթ Գարեջիում տեղացիների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է եղել

Դավիթ Գարեջիում տեղացիների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է եղել

Հուլիս 15, 2019 21:29 Ուդաբնոյի վանքերից ադրբեջանցի սահմանապահները հանել են վրացական սրբապատկերները։
Էդ Շիրանը տառապում է հոգեկան խանգարմամբ (լուսանկար)

Էդ Շիրանը տառապում է հոգեկան խանգարմամբ (լուսանկար)

Հուլիս 15, 2019 20:25 <Ինձ մոտ կլաուստրաֆոբիայի նոպաներ են գրանցվում»:
Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Instagram-ում 100 հազ հետևորդների բանակին (լուսանկար)

Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Instagram-ում 100 հազ հետևորդների բանակին (լուսանկար)

Հուլիս 15, 2019 19:15 «Խոհանոց, երեխաներ և Տիգրանը՝ սպորտային տաբատով»։