Աշխարհ

17.05.2019 15:05


Ալիևը մահմեդական երկրների դեսպանների հետ հանդիպմանը կոչ է արել խստացնել Հայաստանի նկատմամբ ճնշումները

Ալիևը մահմեդական երկրների դեսպանների հետ հանդիպմանը կոչ է արել խստացնել Հայաստանի նկատմամբ ճնշումները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում՝ մահմեդական երկրների դեսպանների հետ հանդիպմանը, կոչ է արել խստացնել Հայաստանի նկատմամբ ճնշումները՝ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ադրբեջանական օկուպացված տարածքներն ազատագրելու համար», փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

««Օկուպանտի» նկատմամբ չի գործադրվում համարժեք ճնշում՝ ադրբեջանական գրավյալ տարածքները ազատագրելու հարցով: Հակամարտությունը կկարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ըստ «Ինտերֆաքս»-ի հայտարարել է Ալիևը:

Աղբյուրը՝ «Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը