Կարծիք

18.05.2019 08:46


Ջրի դատարկ շիշը նոր Հայաստանում ընկալվում է որպես ատոմային ռումբ

Ջրի դատարկ շիշը նոր Հայաստանում ընկալվում է որպես ատոմային ռումբ

Հարվածե՞լ է արդյոք Արմեն Թավադյանը Վարդգես Գասպարիի դեմքին ջրի դատարկ պլաստիկե շշով, թե՞ չի հարվածել՝ մեր իրավապահները չեն կարողանա պարզել, քանի որ նրանք, իմ համոզմամբ, քաղաքական պատվեր են կատարում՝ փակել 5-րդ ալիքի սեփականատիրոջը: Այդպես է ձեռնտու Նիկոլին, իսկ Նիկոլը ալամ աշխարհի թագավորն է, մերօրյա Պինոչետը և նրա բոլոր քաղաքական-քրեական կապրիզները պետք է բավարարվեն:

Այստեղ հարցը այլ է: Այդ երբվանի՞ց ջրի դատարկ պլաստմասե շիշը դարձավ զենք, ինչպես նշված է Թավադյանին ուղղված մեղադրանքի մեջ:
Դե, եթե զենք է շիշը, առաջարկում եմ մեր ուժային կառույցների՝ սրանից հետո իրական զենքի փոխարեն օգտագործել ջրի շիշ: Ասենք, եթե ոստիկանը գնում է օպերատիվ առաջադրանքի, թող ատրճանակի փոխարեն իր հետ տանի ջրի շիշ: Թող մեր բանակի համար պետությունը գնի հազարավոր շշեր ու դրանցով զինի զինվորներին:

Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին իր գիտակցական կյանքի ընթացքում բազմաթիվ անգամ սրան-նրան հարվածել է ջրի շշով կամ էլ ջուր է ցանել դիմացինի դեմքին: Եթե ջրի շիշը զենք է, ուրեն Ժիրինովսկին պետք է մի քանի անգամ դատվեր ու բանտում հայտնվեր:

Մի խոսքով, Հայաստանում վիճակը գնալով դառնում է աբսուրդային, քաղաքական հալածանքն ու վարչապետի դիկտատորական նկրտումները՝ անտանելի:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը