Կարծիք

18.05.2019 18:40


Մարդիկ լավ չէին ապրում, հիմա էլ լավ չեն ապրում

Մարդիկ լավ չէին ապրում, հիմա էլ լավ չեն ապրում

Կարծում եք, թե իշխանափոխության պատճառը մարդկանց դժգոհություններն էր կառավարման որակի՞ց, կոռուպցիայի՞ց, դատական համակարգի՞ց, արցախյան հիմնահարցի չլուծումի՞ց: Սխալվում եք: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ սխալվում եք:

Ճիշտ նույն կերպ սխալվում եք՝ կարծելով, թե գործող իշխանությունից դժգոհությունը օրեցօր մեծանում է նույն պատճառով՝ անարդյունավետ կառավարում, երկակի ստանդարտներով արդարադատություն, կոռուպցիա, չկատարված խոստումներ և այլն:

Պատճառը մեկն է՝ մարդիկ լավ չէին ապրում, հիմա էլ լավ չեն ապրում: Իսկ լավն ու վատն ընկալման հարց է: Մեր պատկերացրած, մեր ընկալած լավը երկրագնդի զարգացած հատվածի՝ «1-ին աշխարհի» կենսամակարդակն է, ուստի և գիտակցական կամ գուցե ենթագիտակցական մակարդակում մենք այդ ապրելակերպին ու կենսամակարդակին ենք ձգտում: Ցանկանում ենք ապրել այնպես, ինչպես ապրում են Մանհեթընում կամ, ասենք, Մոսկվայի առաջին օղակի ներսում: Բողոքն ուղղված է կյանքի այդ որակը չունենալու դեմ, ինչի հետևանքով հանրային ամբողջ զայրույթը պայթում է օրվա իշխանության գլխին:

Կա՞ լավ ապրելու ռեսուրս, այլ քննարկման թեմա է: Կա՞ դրան հասնելու գիտելիքը, կամքն ու ճանապարհային քարտեզը, այլ քննարկման թեմա է: Բայց ֆիքսենք, որ պետությունից, օրվա իշխանությունից դժգոհությունն առնվազն վերջին 30 տարիների ընթացքում եղել է և կա վերը նշված հանգամանքը: Սա դիագնոզ է, իսկ լուծումները խնդիրների գերճշգրիտ թիրախավորում, ռեֆորմների մասին պատկերացում, դրանց իրականացման մասին գիտելիք ու կամք են պահանջում, օրինիբուն ստեղծագործական և փորձարարական աշխատանք են պահանջում, այլ ոչ թե անցյալի աղբանոցների հոտոտում և ոչ վաղ անցյալի պատմության խմբագրում՝ այն էլ հնարավորինս կոպիտ ու փնթի եղանակով։

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը