Կարծիք

19.05.2019 18:25


Հեղափոխությունը պետք է փրկել մարտնչող հեղափոխականությունից

Հեղափոխությունը պետք է փրկել մարտնչող հեղափոխականությունից

Ֆեյսբուքյան լրահոսը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Երևանի կենտրոնում մի քանի մարտնչող հեղափոխականներ բառացիորեն հարձակվել են ՀՅԴ նախկին նախագահ Հրանտ Մարգարյանի վրա, երբ վերջինս զբոսնում էր իր թոռնիկների հետ:

Այն, որ նման արարքը նողկալի է և դատապարտելի, երկրորդ կարծիքը լինել չի կարող: Այն, որ ոստիկանությունը պետք է ամենակոշտ ձևով արձագանքի այդ խուլիգանությանը, նույնպես անվիճելի է:

Բայց այս միջադեպը առանձնանում է իր հակաժողովրդավարական էությամբ և ուղղակի մարտահրավեր է իշխանությունների հռչակած հեղափոխական արժեքներին և հատկապես այս օրերին, քանի որ կարող է դառնալ ներքաղաքական փխրուն կայունությունը պայթունավտանգ դարձնող յուրատեսակ դետոնատոր:

Պահը շատ կարևոր է և պահանջում է իշխանությունների, իրավիճակի կարևորությանը համապատասխան, քաղաքական ազդեցիկ միջամտությունը:

Հասունանում է պահը, երբ հեղափոխությունը պետք է փրկել մարտնչող հեղափոխականությունից, այլապես հետո ուշ կլինի:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը