Քաղաքական

Մայիս 20, 2019 08:00

Դատարանների ելքն ու մուտքը փակելը քրեական պատասխանատվություն է նախատեսում. իրավագետ

Դատարանների ելքն ու մուտքը փակելը քրեական պատասխանատվություն է նախատեսում. իրավագետ

Դատարանների ելքն ու մուտքերը փակելն արդարադատության իրականացմանը խոչընդոտել է նշանակում, իսկ դրա համար Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսվում։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղն առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

«Եթե դատարանների ելք ու մուտքերը փակեն ու խոչընդոտեն նրանց բնականոն աշխատանքը, կարող ենք ընդհանրապես հուղարկավորել մեր Սահմանադրությունը, մասնավորապես` առաջին հոդվածը, որտեղ նշված է, որ ՀՀ իրավական պետություն է»,-ասաց նա։

Նրա խոսքով` արդարադատության իրականացմանը խոչընդոտելը պատիժ է նախատեսում ՀՀ Քրեական օրենսգրքի 332–րդ հոդվածով, այն է` Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը։

Նրա խոսքով` օբյեկտիվորեն իրական իրավական պետությունը կառուցելը, որի հիմքն իրավունքի գերակայությունն է, միմիայն իրավունքի ուժի միջոցով է լինում, այլ ոչ թե ուժի իրավունքի միջոցով։

Դատարանների մուտքն ու ելքերը փակելով, ըստ իրավագետի, գործ ենք ունենում հենց ուժի իրավունքի կիրառման հետ, իսկ սրանով հուղարկավորվում է ամբողջ իրավունքի ուժն ու իշխում է ամենաթողություն։ Իսկ ամենաթողությունը, Այվազյանի հավաստմամբ, պետականաշինությանը հարիր չէ։

«Դատարանների ելք ու մուտքերը փակելը ոչ միայն դատավորների և դատարանների նկատմամբ ճնշում կդիտվի, այլ կլինի հուղարկավորում` ամբողջ իրավական պետության գաղափարի։ Եթե, ենթադրենք, այդ քայլը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կալանքն անձնական երաշխավորմամբ փոխարինելու հետ է կապված, ապա նրա ազատ արձակվելն օրինաչափ գործընթաց է եղել»,–ասաց նա։

Իրավագետը հիշեցրեց, որ Հայաստանի դեմ ՄԻԵԴ–ում ամենաշատ վճիռներ կայացվում է այն բանի համար, որ մարդկանց անհիմն կալանքի տակ են պահում, ընդ որում` անկախ նրանից, թե որքան է հանցագործության ծանրությունը։ Ըստ նրա` եթե յուրաքանչյուր ոք փողոցում սկսի ընդվզել ինչ–որ մեկի` խափանման միջոցի փոփոխման համար, ապա մեր արդարադատության համակարգը կդառնա փողոցային արդարադատություն, սահմանադրական իրավունք էլ փողոցային իրավունքի կվերածվի։ «Նման կերպ սա ուղղակի պետականության վախճան կլինի»,–իր խոսքն ամփոփեց Այվազյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել է նաև, որ վաղվանից սկսվելու է հեղափոխության երկրորդ փուլը։ Մայիսի 20-ին, ժամը 12։00-ին վարչապետն ուղիղ եթերով հանդես կգա ելույթով։

Այս խորագրի վերջին նյութերը

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար

Հունիս 26, 2019 12:50 Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել։
Երևանի ավագանու նիստը` ուղիղ

Երևանի ավագանու նիստը` ուղիղ

Հունիս 26, 2019 11:45 Օրակարգում 9 հարց է ներառված: 
«Եթե համանախագահները չեն հերքում Մամեդյարովին, նշանակում է՝ նրանց խաղը նույնն է»․ Տարասով

«Եթե համանախագահները չեն հերքում Մամեդյարովին, նշանակում է՝ նրանց խաղը նույնն է»․ Տարասով

Հունիս 26, 2019 11:45 «Հայկական կողմը միայն հերքմամբ չի կարող ավարտել այս «խաղը»»։
ԱԺ ճեպազրույցները (տեսանյութ)

ԱԺ ճեպազրույցները (տեսանյութ)

Հունիս 26, 2019 11:15 Մասնակցում են ԱԺ երեք խմբակցությունների ներկայացուցիչներ: 
Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Ստորագրահավաքը հատել է 23 000-ի սահմանը․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Հունիս 26, 2019 09:24 ՀՀ քաղաքացիներին Արցախի նախագահ և ԱԺ-ի պատգամավոր ընտրվելու իրավունք ընձեռելու նպատակով:
Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Հունիս 25, 2019 21:35 Վիկտոր Սողոմոնյանի խոսքով` միակ նպատակը քաղաքական հետապնդում իրականացնելն է։
Հույս ունեմ՝ էս աբսուրդը շուտով կվերջանա. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Հույս ունեմ՝ էս աբսուրդը շուտով կվերջանա. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Հունիս 25, 2019 19:00 Անդրադարձել է հորը կալանավորելու որոշմանը։
«Միանշանակ, հրաժարական չեմ տա». Լևոն Յոլյան (տեսանյութ)

«Միանշանակ, հրաժարական չեմ տա». Լևոն Յոլյան (տեսանյութ)

Հունիս 25, 2019 17:20 «Եթե զբաղեցրել ես պաշտոնը, չես կարող ինքդ քեզ ստուգել»։
ՀՀ 2-րդ նախագահի Փաստաբանական թիմը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

ՀՀ 2-րդ նախագահի Փաստաբանական թիմը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

Հունիս 25, 2019 17:00 Խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը։
«Ահազանգ» նախաձեռնությունն ակցիա է իրականացնում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

«Ահազանգ» նախաձեռնությունն ակցիա է իրականացնում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

Հունիս 25, 2019 15:55 Ընդդեմ եկամտահարկի համահարթեցման։
Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Հունիս 25, 2019 15:40 Անձնական երաշխավորությունը վերացվեց։
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Հունիս 25, 2019 13:15 Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 
«Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան

«Վահե Գրիգորյանը մեծ կիքս թույլ տվեց». Հրանտ Բագրատյան

Հունիս 25, 2019 12:58 Այստեղ իրավաբանական կազուս կա։
Ադրբեջանը կարող է օգտվել տարածաշրջանի ընդհանուր լարվածությունից. քաղաքագետ

Ադրբեջանը կարող է օգտվել տարածաշրջանի ընդհանուր լարվածությունից. քաղաքագետ

Հունիս 25, 2019 12:45 Հետևանքները կարող են լինել շատ լուրջ Հայաստանի համար։