Կարծիք

20.05.2019 10:25


«Հեղափոխությանը» նվիրված թանգարանն, այնուամենայնիվ, հարկավոր է բացել

«Հեղափոխությանը» նվիրված թանգարանն, այնուամենայնիվ, հարկավոր է բացել

Երկրի վարչապետը որոշել է փակել դատարանների դռները. այսպիսի զավեշտ մարդկային պատմությունը դեռ չէր տեսել. երկրի թիվ 1 պաշտոնյան փակում է երկրի դատարանների դռները:
Երբ ժամանակին լսեցի, որ մեր թավիշները ցանկանում են իրենց «հեղափոխությանը» նվիրված թանգարան ստեղծել, խիստ զայրացել էի, մտածում էի, որ բոլշևիզմի ոգով սեփական ագիտպրոմն են լայնացնում ու խորացնում, կամ էլ ուղղակի այնքան հոգեբանական բարդույթներ ունեն, կամ, ավելի ճիշտ, արդեն սահմանային վիճակների մեջ են (հոգեբանները կհասկանան, թե ինչ եմ ուզում ասել), որ այդպիսի անհեթեթ որոշում են ուզում կայացնել: Սակայն հիմա գտնում եմ (վարչապետի այս վերջին բոցից հետո), որ այդ թանգարանը, այնուամենայնիվ, հարկավոր է բացել, քանի որ դրանք իսկապես ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ են:
Կարճ ասած, կատակը՝ կատակ, ժողովո՛ւրդ ջան, իհարկե, ասում (գրում), խոսում, ուրախանում ենք, բայց իրականությունը տխուր է. մեր այսօրվա իրականության մասին անտիկ հեղինակներից մեկը հետևյալն է ասել՝ «Երբ քաղաքականությամբ սկսում է զբաղվել խուժանը, այդ քաղաքականությունը արյամբ է սկսում բուրել»:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը