Տնտեսական

10.02.2011 19:16


Հազար դրամ՝ անձամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Հազար դրամ՝ անձամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենանների սեփականատերերը Գյումրիի թատերական հրապարակում շարունակեցին իրենց բողոքի գործողությունը: Հանրահավաքը շարունակվել է մոտ 40: Հատկանշական է, որ չնայած նրան, որ թատերական հրապարակը շրջապատված է եղել ոստիկաններով ու մեքենաներով, այնուամենայնիվ հանրահավաքի մասնակիցների թիվն ավելացել է ընթացքում:

Իսկ հանրահավաքի ավարտին, վարորդները որոշեցին հետաքրքիր մի ակցիայով հանդես գալ, որպես ամոթանք կառավարությանը: 

Նրանք դրամահավաք  են կազմակերպել, և քանի որ, ըստ նրանց, հայաստանյան կառավարությունը դիմում  է ամեն քայլի պետական բյուջեն համալրելու համար և անընդհատ մտնում է սեփական քաղաքացիների գրպանները, ուստի որոշեցին հավաքագրած գումարներն Աժ-ի պատգամավորների միջոցով ուղղարկել կառավարությանը: Գումարները հավքվում էր հնամաշ գլխարկի մեջ, իսկ նվիրաբերված գումարները տատանվում էին 10 դրամից մինչեւ 1000 դրամ: Վարորդներից մեկը մոտենալով գլխարկին հազար դրամանոց թղթադրամ գցելով հայտարարեց՝«էս հազարնոցը վարչապետին կուտագ»:

Վարորդները տրամադրված էին խիստ վճռական եւ նշում էին, որ պատրաստ են մինչեւ վերջ պայաքրաելու:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը