Կարծիք

20.05.2019 14:35


Վարչապետի ելույթը բացարձակապես չնպաստեց Հայաստանի միջազգային հեղինակությանը

Վարչապետի ելույթը բացարձակապես չնպաստեց Հայաստանի միջազգային հեղինակությանը

Ինչ արժեր վարչապետի ելույթը...

Ելույթ, որ ոչ մի աղերս չունի ՀՀ Սահմանադրության հետ:
Ցավում եմ, բայց այս ելույթը բացարձակապես չնպաստեց Հայաստանի միջազգային հեղինակությանը: Ավելին՝ գուցեև՝ վնասեց...
Ինչո՞ւ...
Քանի որ իր հորդորին հետևած քաղաքացիների աղքատիկ քանակից սրտնեղած՝ վարչապետն ապացուցեց, որ՝
1. իրեն չի հետաքրքրում իշխանությունների բաժանման սկզբունքը,
2. ինքը չի տիրապետում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ արտաքին աշխարհի իրական գնահատականներին,
3. իր համար երրորդական նշանակություն ունի ՀՀ իրավապահ մարմինների հեղինակությունը, և այդ մարմինները մատնված են եղել անգործության,
4. մարտի 1-ը «բացահայտել են» ոչ լեգիտիմ իրավապահները,
5. ինքը հաշվի չի նստում իրեն չերկրպագող քաղաքացիների կարծիքի հետ, և ինքը միայն սպիտակների վարչապետն է,
6. Հայաստանում բոլոր գործընթացները կարգավորվում են բացառապես միայն իր ընկալումներով՝ միանձնյա,
7. իր համար բացարձակապես կարևոր չէին ճառին ներկա մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները,
8. Արցախի հարցն իր համար այնքան անկարևոր է, որ հընթացս կարելի էր շոշափել Հայաստանի ներպետական խնդիրների տողատակում,
9. Հայաստանի նախագահը դուրս է ներպետական գործընթացներից, ով մոռացել է Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթը,
10. իր և ՀՀ երկրորդ նախագահի միջև հակասությունն իր համար շատ «թանկ» է, հանուն որի՝ արժե կործանել և մի ամբողջ ինստիտուցիոնալ համակարգ...
Սա իմ անձնական կարծիքն է...

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը