Քաղաքական

20.05.2019 16:22


Հրաժարական կտամ երկու պայմանով. Ալեքսանդր Ազարյան

Հրաժարական կտամ երկու պայմանով. Ալեքսանդր Ազարյան

Հրաժարական կտամ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ երբ լրանա իմ 65 տարեկանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։

Նշենք, որ Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, քանի որ դատարանն արձանագրել էր, որ պաշտոնաթող նախագահն անձեռնմխելի է։

Այս որոշումից հետո Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ սկսվեցին թե՛ սոցիալական ցանցերում եւ թե՛ ցուցարարների կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը