Աշխարհ

20.05.2019 20:05


Թուրքիան՝ ԻՊ ահաբեկիչների թիրախում

Թուրքիան՝ ԻՊ ահաբեկիչների թիրախում

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ծրագրում է 36 մահապարտ ահաբեկիչ պատրաստել, որոնք պիտի ահաբեկչական ակտեր իրականացնեն 14 պետությունում:

Այս մասին հայտնի է դարձել հրապարակված մի փաստաթղթից, որի տակ ստորագրել է ահաբեկչական կառույցի, այսպես կոչված, արտաքին հարաբերությունների պատասխանատու Աբու Համզան:

Վերջինս նույն կառույցի մահապարտ ահաբեկիչների ուսուցման պատասխանատու Աբու Մալիքին հանձնարարել է 36 մահապարտ ահաբեկիչներ պատրաստել:

Ահաբեկիչներն Իրաքից պետք է ուղարկվեն թիրախավորված երկրներ, այդ թվում՝ Թուրքիա, Լիբիա ու Ալժիր: Հաղորդվում է, որ ցուցակում կան նաև ասիական ու եվրոպական երկրներ:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը