Հարցազրույց

Մայիս 20, 2019 19:25

«Հեղափոխությունը Հայաստանում սկսվում է այսօր»․ Կոլերով

«Հեղափոխությունը Հայաստանում սկսվում է այսօր»․ Կոլերով

«168 Ժամի» զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական Ռեգնում լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։

–Պարոն Կոլերով, շաբաթ օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումից հետո՝ հաջորդ օրը երեկոյան, ՀՀ վարչապետ Փաշինյանը հասարակությանը կոչ արեց արգելափակել ՀՀ բոլոր դատարանների մուտքերը՝ դա որակելով հայկական հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկ, ապա հանդես եկավ դատավորներին vetting-ի ենթարկելու որոշման մասին՝ նշելով, որ պետք է դատական համակարգը վայելի ժողովրդի վստահությունը մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Ի՞նչ կարծիք ունեք այս պրոցեսների մասին։

–ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ վաղուց էր հայտարարել անցումային արդարադատության մասին, որն ինքնին, իմ գնահատմամբ, արդեն արդարադատություն չէ, այլ դիկտատուրա է։

–Նման փուլերում արդարադատություն իրականացնելու արդյունավետ ի՞նչ այլ մեխանիզմներ եք Դուք տեսնում, եթե դա որակում եք դիկտատուրա։

–Շատ տարբեր մեխանիզմներ, ընթացակարգեր, գնահատման մեխանիզմներ կան։ Կխոսեմ այդ մասին։ Բայց այս դեպքում խոսքն անցումային արդարադատության մասին է, և ինձ համար ի սկզբանե գոյություն ուներ մեկ հարց, թե որ դատարանն է քննելու Քոչարյանի գործը՝ սովորակա՞ն, թե՞ հատուկ կազմված դատարան։ Սկսեցին դատել սովորական դատարանով, քանի որ չհասցրին կազմել հատուկ դատարան։ Բացի դրանից, ակնհայտ է, որ ինքնին Քոչարյանի գործը բազում քննադատությունների է արժանանում, ուստի դրա դատաքննությունը հատուկ, արտակարգ դատարանի կողմից ամենաքիչը կկրկնապատկեր այս գործին ուղղված քննադատությունները։ Բայց այս ամենը դատարկ խոսակցություններ են կոչերից հետո՝ արգելափակել դատարանները։

Դատարանների մուտքը փակելու կոչով Փաշինյանը ճանաչեց և հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտների համար, որ Քոչարյանի գործը քաղաքական է, որ այդ գործը ղեկավարում է Փաշինյանն անձամբ, Փաշինյանը բաց կերպով, առանց որևէ բանից ամաչելու, որևէ բան թաքցնելու՝ ճնշում է գործադրում ողջ դատական համակարգի վրա, որ նա իր անձնական խնդիրների պատճառով նպատակ ունի ողջ համակարգը փոխել։

–Բայց դատական համակարգում առկա արատավոր երևույթների վերացման վերաբերյալ տարակարծություն հասարակության շրջանում գրեթե չկա, շատերը մեղադրում են, որ այդ համակարգում բարեփոխումներն ուշացած են։

–Այո, հարցն այն է, թե ինչպես ու երբ է դա արվում։ Իմ համոզմամբ՝ նա գնում է պսևդոդատական դիկտատուրայի հաստատման ուղղությամբ՝ քաղաքականորեն մոտիվացված, որպեսզի անձամբ իրականացնի իր անձնական վրեժխնդրությունը Քոչարյանից։ Չկա որևէ անկեղծ, բարեխիղճ կողմ, որը կարող է աջակցել Փաշինյանի այս հակադատական դիկտատուրան։ Առավել ևս՝ ծիծաղելի է, որ այն անձը, ով իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում (ավելի վաղ Կոլերովը խոսել էր այն մասին, որ ՀՀ-ում անցյալ տարի տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ոչ թե հեղափոխություն են, այլ պետական հեղաշրջում:- Ա.Վ.) փորձում է դատել նախկին նախագահ Քոչարյանին պետական հեղաշրջման համար։ Դա կեղծավորություն է, և դա ուղեկցում է ՀՀ ողջ նոր իշխանության կառավարումը, նա իշխանության է եկել ոչ թե հեղափոխությամբ, այլ պետական հեղաշրջմամբ։

Իսկ բուն հեղափոխությունը սկսվում է հենց հիմա։ Ինչպիսի հեղափոխություն էր դա, եթե նախագահը պահպանեց իր պաշտոնը, եթե դատական իշխանությունը պահպանվեց, ԱԺ-ն պահպանվեց։ Հեղափոխությունը Հայաստանում սկսվում է այսօր, երբ դատական համակարգը, իշխանության ճյուղերը կսկսեն ենթարկվել մեկ անձի կամքին։ Ներկայումս հաստատվում է դիկտատուրա, և սկսվում է հեղափոխությունը։

Հետաքրքիր է՝ ցանկանո՞ւմ է արդյոք հայ ժողովուրդը նման դիկտատուրա, որովհետև մեկ տարի առաջ նա աջակցեց հեղաշրջմանը, քանի որ այն ուղղված էր դիկտատուրայի դեմ, իսկ եթե ներկայումս հայ ժողովուրդն աջակցի Փաշինյանի դիկտատուրան, կնշանակի, որ դեմ էր ոչ թե՝ Սերժ Սարգսյանի դիկտատուրային, այլ ցանկանում էր ունենալ այլ դիկտատոր։ Հայ ժողովրդի քաղաքական պատմության համար նոր դիկտատորի նկատմամբ սերը դա նոր բան է։

–Պարոն Կոլերով, բայց կա վստահություն Փաշինյանի գործողությունների նկատմամբ, և դա ամենևին էլ դիկտատուրա չի դիտարկվում։ Այսինքն՝ հեղափոխությունից մեկ տարի անց հասարակությունն աջակցում է իշխանության նմանատիպ գործողություններին և կոչերին՝ հարցերը լուծել հեղափոխական ճանապարհով։

–Թող աջակցեն։ Երբ սովորական քաղաքացիների բարեկամներից մեկը կհայտնվի այդ դատարանի առջև, իսկ մեկ այլ անձ կասի, որ դատարանը չունի վստահություն, այդ ժամանակ էլ կստուգենք՝ ցանկանո՞ւմ է ունենալ դատական համակարգ, որը, ինչպես շան պոչ, շրջվում է մեկ՝ մի, մեկ՝ մյուս կողմ։ Որպեսզի խոսվի հասարակության վստահության մակարդակի մասին՝ կան ընթացակարգեր, վստահության չափման միավորներ, Սահմանադրություն։ Բավարար չէ նոպայի, կրկնում եմ, թվիթերյան նոպայի իրավիճակում ղեկավարել սեփական երկիրը։ Այդ վստահության մասին չի որոշվում թվիթերյան նոպաներով։ Կան գնահատման մեխանիզմներ, ներկայացուցչություններ և բազում այլ ձևեր։

–Ըստ Ձեզ՝ որքա՞ն կարող են երկրում փոփոխություններ կամ բարեփոխումներ նախաձեռնվել նման ճանապարհով։

–Անվերջ։ Փաշինյանին ոչինչ չի սպառնում։ Փաշինյանը կարող է հիմա սկսել հեղափոխություն, հաստատել իրական դիկտատուրա, նա սահմանափակումներ չունի։ Իրավունքի, օրենքի տեսանկյունից Փաշինյանի գործողությունները դատական համակարգի ուղղությամբ ևս մեկ պետական հեղաշրջում է։ Բայց այդ բոլոր հեղաշրջումները, մեծ հաշվով, ուղղված են ոչ թե իր սեփական քաղաքական թշնամիների, այլ ՀՀ պետականության դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը

Իշխանության ձեռքին շատ կարևոր փաստաթղթեր կան, թե ինչ սեռական կողմնորոշում ունի Վահե Գրիգորյանը. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Իշխանության ձեռքին շատ կարևոր փաստաթղթեր կան, թե ինչ սեռական կողմնորոշում ունի Վահե Գրիգորյանը. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Հունիս 24, 2019 23:40 Եթե պետք լինի, Հրայր Թովմասյանին մեր ֆիզիկական աջակցությունն էլ ցույց կտանք։
Ժողովուրդը Նիկոլից զզվելու է․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Ժողովուրդը Նիկոլից զզվելու է․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Հունիս 24, 2019 22:00 Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 27-ից հետո ուզում էր փոխվարչապետ դառնալ, Քոչարյանը չդրեց, դրա համար աբիժնիկ է մնացել։
Վահե Գրիգորյանի ասածն անհեթեթություն է. Վազգեն Մանուկյան

Վահե Գրիգորյանի ասածն անհեթեթություն է. Վազգեն Մանուկյան

Հունիս 24, 2019 14:05 Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը փրկելու համար։
«Ինքնահռչակման առումով Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանն առաջինը չեն»․ Արեգնազ Մանուկյան

«Ինքնահռչակման առումով Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանն առաջինը չեն»․ Արեգնազ Մանուկյան

Հունիս 22, 2019 19:13 «Փաշինյանն էլ իրեն հռչակել է որպես ժողովուրդ»։
«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին». Դավիթ Շահնազարյան

«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին». Դավիթ Շահնազարյան

Հունիս 19, 2019 20:22 Այս իշխանությունները ոչ մի բնագավառում որևէ դրական արդյունքի չեն հասել։
Ի՞նչ ճնշման կարող էր չդիմանալ նախագահը.  Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Ի՞նչ ճնշման կարող էր չդիմանալ նախագահը. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հունիս 17, 2019 21:45 «Lեգիտիմության թուղթը» Նիկոլ Փաշինյանը տեսել էր։
«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

Հունիս 16, 2019 13:57 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն այդ հրավերի հետ որևէ առնչություն չի ունեցել։
«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

Հունիս 13, 2019 10:21 «Նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով»։
Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Հունիս 12, 2019 18:34 Կալանավորումը չի կարող կիրառվել հավանականության տեսություներից ելնելով։
«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

Հունիս 12, 2019 13:48 Քաղաքական մոտիվացված արդարադատություն։
«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

Հունիս 09, 2019 09:37 Վարչապետի մոտ մոլուցք է դարձել՝ ամեն ինչի մեջ դավադիրներ փնտրելը։