Քաղաքական

20.05.2019 20:50


Ստորագրահավաք՝ վարչապետի հոգեկան հավասարակշռությունը ստուգելու պահանջով

Ստորագրահավաք՝ վարչապետի հոգեկան հավասարակշռությունը ստուգելու պահանջով

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որի պահանջն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային կլինիկաներից մեկում փորձաքննություն պետք է անցնի։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մեկ տարվա կառավարման ընթացքում հասցրել է բազմաթիվ ոչ սթափ որոշումներ կայացնել։

Նա, լինելով պետության ղեկավար, իրեն թույլ է տալիս քայլեր, որոնք անթույլատրելի են սթափ մարդու համար։ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին, հակահեղափոխական անվանում իրեն քննադատողներին, ապատեղեկատվություն է տարածում անգամ ամենապարզ հարցերի վերաբերյալ։ Փաշինյանը վերահսկողությունից դուրս գալու դեպքում իրավապահ մարմիններին ռեպրեսիվ գործողությունների հրահանգ է տալիս։

Այս ընթացքում նրա վարքագիծը շատերին ստիպում է կարծել, որ նա հոգեկան խնդիրներ ունի։ Իհարկե, մենք չեն պնդում, որ նման փաստ առկա է, բայց պահանջում ենք, որպեսզի վարչապետ Փաշինյանը միջազգային կլինիկաններից մեկում համապատասխան փոձաքննություն անցի և հանրայնացնի արդյունքները, որպեսզի քաղաքացիները վստահ լինեն, որ պատերազմող երկրի ղեկավարը սթափ է դատում»,-նշված է ստորագրահավաքին կից տեքստում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը