Կարծիք

Մայիս 21, 2019 11:20

Հարգելի՛ պարոն Փաշինյան, Ձեզ պարզապես խաբում են

Հարգելի՛ պարոն Փաշինյան, Ձեզ պարզապես խաբում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այօրվա ելույթում հայտարարել է նաև հետևյալը. «...նաև քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միևնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները՝ հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով»։
Հարգելի՛ պարոն Փաշինյան, ո՞վ է Ձեզ գցել այս թյուրիմացության մեջ, հրապարակե՛ք Ձեզ սա զեկուցող նախաքննական մարմինների ղեկավարների անունները, որպեսզի կարողանանք բացահայտ ի ցույց դնել նրանց պնդումների մերկությունը։ Ձեզ պարզապես խաբում են։
Հայաստանի դատական համակարգը նախկինում հիմնականում հանդիսացել է նախաքննական մարմինների ու դատախազության հրամցրածը կուրորեն դակող համակարգ։ Դա է եղել նաև պատճառը, որ իրավիճակը երկրում հետզհետե դարձել էր անտանելի, իսկ նախաքննական մարմինների աշխատանքի որակը մշտապես նվազման միտում է ունեցել։
2018թ. մայիսից հետո դատական համակարգը էպիզոդիկ, որոշակի, ի հաշիվ դատավորի կոչումը հարգող մի քանի դատավորի, փորձեր է կատարել դակող մարմնից վերածվել դատարանի։ Նախաքննական մարմինների կողմից անորակ ու անհիմն ամեն հանգամանք չէ, որ դատարանները շարունակել են մարսել։ Ի հաշիվ դրա՝ հույս է արթնացել, որ դատական համակարգում ի հայտ են գալիս անկախության տարրեր, որոնք հանգեցնելու էին նաև նախաքննական մարմինների առավել որակյալ, առավել հիմնավոր աշխատանքի, հանգեցնելու էին նաև նրան, որ գերծանրաբեռնված քննչական մարմիններն, ի վերջո, սկսելու են զբաղվել հանցագործությունների բացահայտմամբ ու հիմնավորմամբ, մի կողմ թողնելով իրենցից ժամանակ խլող անհասկանալի ու դատարկ գործընթացները՝ բարձրացնելու էին նաև իրենց աշխատանքի որակը։
Բայց, արի ու տես, որ կան նախաքննական մարմնինների ղեկավարներ, որոնք իրենց ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեանքով առկա ձախողումները Ձեր առջև փորձ են կատարում հիմնավորել տարատեսակ պատճառաբանություններով ու համոզել են Ձեզ, թե դրա պատճառը իրենց հրամցրած «բորշչը» չուտող դատական համակարգն է...
Պարո՛ն Փաշինյան, Ձեզ սխալ են զեկուցում իրավիճակը, Ձեզ սխալ զեկուցողների ասածները «հալած յուղի» տեղ մի՛ ընդունեք. հակառակ պարագայում կարող է առաջանալ իրավիճակ, երբ Դուք չեք կարողանա տիրապետել իրավիճակին։

Երվանդ Վանոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Իսկ դուք գիտե՞ք` ովքեր են «Հայաստանի ներքին թշնամիները»

Իսկ դուք գիտե՞ք` ովքեր են «Հայաստանի ներքին թշնամիները»

Հունիս 26, 2019 18:10 Սև ցուցակում հայտնվելու հավանականությունը շատ մեծ է։
Պետության շահը և Նիկոլի շահը

Պետության շահը և Նիկոլի շահը

Հունիս 26, 2019 17:35 Նա ունի այն, ինչին տենչում էր՝ իշխանություն, իսկ մենք ինչ ենք ուզում՝ դեռևս պարզ չի
ՀՀԿ-ն փոխեք ՔՊ-ով, ու պատկերը կամբողջանա

ՀՀԿ-ն փոխեք ՔՊ-ով, ու պատկերը կամբողջանա

Հունիս 26, 2019 11:50 Գևորգյանի մտքերն արդիական են։
«Ասֆալտին փռելու օպերացիան», կարելի է արձանագրել, արդեն սկսված է

«Ասֆալտին փռելու օպերացիան», կարելի է արձանագրել, արդեն սկսված է

Հունիս 26, 2019 10:44 Մոլեգնում է Երևանի փողոցներում՝ Քոչարյանի կողմնակիցներին չեզոքացնելու։
Դատարանը հայտարարեց, որ իր համար Արցախի նախագահ չկա

Դատարանը հայտարարեց, որ իր համար Արցախի նախագահ չկա

Հունիս 26, 2019 10:00 Ռուսների հետ մերձեցումը գուցե ավելի հետաքրքիր է, բայց Արցախի հետ մերձեցումն ավելի կարևոր է։
Վիճակագրությունը՝ որպես հնարք

Վիճակագրությունը՝ որպես հնարք

Հունիս 26, 2019 08:38 Մեր վիճակագիրները փոխել են առաջին եռամսյակի ցուցանիշները։
Անհավատալի հնարքներից զատ մի տարօրինակ փաստ արձանագրենք

Անհավատալի հնարքներից զատ մի տարօրինակ փաստ արձանագրենք

Հունիս 26, 2019 07:46 Այս տարվա ապրիլին արտահանվել է 208․3 մլն դոլարի ապրանք, իսկ մայիսին՝ 208․3 մլն դոլարի։ 
Նախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու

Նախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու

Հունիս 25, 2019 21:25 Դուք մտել եք մի խաղ, որում արդեն պարտվել եք։
Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է

Հունիս 25, 2019 20:15 Այս որոշումը հերթական անգամ ի ցույց է դնում Փաշինյանի իշխանության ռեպրեսիվ բնույթը:
Քոչարյանի ուղերձը և ճշմարտության գինը

Քոչարյանի ուղերձը և ճշմարտության գինը

Հունիս 25, 2019 18:02 Արցախին որպես բեռ մի վերաբերվեք, Արցախը արժեք է։ 
Արմեն Դանիելյանը ՀԱԿ-ի անդամների համար վերածվել է աշխարհի ամենաարդար դատավորի

Արմեն Դանիելյանը ՀԱԿ-ի անդամների համար վերածվել է աշխարհի ամենաարդար դատավորի

Հունիս 25, 2019 17:50 Սրանից տարիներ առաջ դատում էր ՀԱԿ-ի ջահելներին։
Փաշինյանը ռուսներից անձնական վրեժ է լուծում

Փաշինյանը ռուսներից անձնական վրեժ է լուծում

Հունիս 25, 2019 16:05 Մոսկվան Հայաստանում այլ անձի է տեսնում իրեն գործընկեր։
Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը

Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը

Հունիս 25, 2019 15:25 Կարող է մի հատ էլ հակահայկական բանաձևի տակ քվեարկել թյուրիմացաբար:
ԵԽԽՎ-ում տեղի ունեցած պատմությունը սյուրռեալիզմ է ու զավեշտալի

ԵԽԽՎ-ում տեղի ունեցած պատմությունը սյուրռեալիզմ է ու զավեշտալի

Հունիս 25, 2019 15:10 Հղի է բավականին ծանր հետևանքներով:
Հերթական պատճառը Հայաստանի միջազգային հեղինակազրկման

Հերթական պատճառը Հայաստանի միջազգային հեղինակազրկման

Հունիս 25, 2019 14:15 Մանկապատանեկան ճամբար եք սարքել Հայաստանը։
Ա՛յ Ռուբո ջան, ո՞նց ես էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել

Ա՛յ Ռուբո ջան, ո՞նց ես էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել

Հունիս 25, 2019 13:48 Չգիտեի՞ր, որ ԵԽԽՎ-ում քվեարկություն փոխելու հնարավորություն չկա։
Տարօրինակ կլիներ, եթե մեր շարիկովները` «հեղափոխական» չալոները, համարժեք արձագանքեին Ռոբերտ Քոչարյանի ասածներին

Տարօրինակ կլիներ, եթե մեր շարիկովները` «հեղափոխական» չալոները, համարժեք արձագանքեին Ռոբերտ Քոչարյանի ասածներին

Հունիս 25, 2019 13:13 Ինքնասպանությանը համարժեք բան՝ ստի, կեղծիքի ալիքի վրա իշխանության եկածների համար։