Ժողովրդավարությունը՝ որպես մեխանի՞զմ, թե՞ որպես բովանդակություն

Ժողովրդավարությունը՝ որպես մեխանի՞զմ, թե՞ որպես բովանդակություն

Հունիս 17, 2019 15:40 Հանրությանը մանիպուլացնելն արդեն գիտության է վերածվել։
«Իզմ»-երի մասին

«Իզմ»-երի մասին

Հունիս 17, 2019 10:00 Երբ հայտարարվում է, որ ոչ մի «իզմ»-ի կողմնակից չեն, նշանակում է, որ իրականում կա «իզմ»՝ դատարկիզմը:

Քաղաքական

Մայիս 21, 2019 20:15

Ժողովուրդը չի կարող թելադրել՝ դատարանն ինչ որոշումներ կայացնի. Վազգեն Մանուկյան

Ժողովուրդը չի կարող թելադրել՝ դատարանն ինչ որոշումներ կայացնի. Վազգեն Մանուկյան

Հանրային խորհուրդը մայիսի 20-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ինչպես հաղորդվում է, խորհրդի անդամները նախ անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին։ Հնչել են տարբեր կարիծքներ ու դիրքորոշումներ, սակայն շատերը լուրջ մտահոգություն են հայտնել այդ երևույթի վերաբերյալ՝ նշելով, որ նման գործելաոճը չի բխում իրավական պետություն կառուցելու և խնդիրները բացառապես օրենքի շրջանակներում լուծելու սկզբունքներից։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն, իր կարծիքը հայտնելով Փաշինյանի կոչի, ինչպես նաև դրան հաջորդող ելույթի մասին, ասել է․ «Ստեղծված իրավիճակը կարող է շատ վտանգավոր լինել մեր երկրի համար։ Դատական համակարգն ամբողջ աշխարհում ծառայում է օրենքին, այն պետք է անկախ լինի թե՛ գործադիր իշխանությունից, թե՛ օրենսդիր իշխանությունից և թե՛ ժողովրդի մեծ կամ փոքր հատվածների ճնշումներից՝ առաջնորդվելով միան օրենքով։

Որոշումների անհամաձայնության դեպքում կան բողոքարկման մեխանիզմներ, և ժողովուրդը չի կարող թելադրել, թե դատարանն ինչ որոշումներ կայացնի։ Այո, դատական համակարգը մեզ մոտ մտահոգիչ է, բայց այն իդեալական չի նաև ամբողջ աշխարհում, և բարեփոխումներ, իհարկե, պետք են։ Այս առումով Բարձրագույն դատական խորհուրդն ունի իրավական լայն լիազորություններ, և առանց վեթթինգի կամ անցումային արդարադատության իրականացման այդ խնդիրները կարելի է լուծել»։

Հանրային խորհրդի նախագահը, արտահայտելով իր տեսակետը անցումային արդարադատության վերաբերյալ, նաև նշել է, որ դրա անցկացման համար Հայաստանում չկան համապատասխան նախադրյալներ, և այն ավելի շատ բացասական հետևանքներ է թողնելու Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։

Վազգեն Մանուկյանը մտահոգություն է հայտնել վարչապետի ելույթում հնչած՝ Արցախ-Հայաստան փոխհարաբերությունների, «դավադիր պատերազմ հրահրելու», «որոշ տարածքներ հանձելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու» հայտարարությունների վերաբերյալ։

Նա վտանգավոր ու վնասակար է գնահատել նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը։

Հանրային խորհուրդը քննարկում է ծավալել դատական բարեփոխումների գործընթացի իրավական լուծումների շուրջ։ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանն այս հարցերի, մասնավորապես անցումային արդարադատության և վեթթինգի վերաբերյալ ներկայացրել է ծավալուն տեղեկատվություն, որից հետո խորհրդի տարբեր անդամներ արտահայտել են իրենց տեսակետները։

Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհուրդը որոշել է ամենայն ուշադրությամբ հետևել կառավարության և Ազգային ժողովի նախաձեռնած դատական բարեփոխումների գործընթացին և Հանրային խորհրդի հարթակն օգտագործել մասնագիտական, փորձագիտական քննարկումների կազմակերպման և այդ քննարկումների արդյունքում կառավարությանը դիրքորոշում և առաջարկներ ներկայացնելու նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանի իշխանությունը Տեր-Պետրոսյանի իշխանության ռեինկարնացիան է. քաղաքագետ (տեսանյութ)

Փաշինյանի իշխանությունը Տեր-Պետրոսյանի իշխանության ռեինկարնացիան է. քաղաքագետ (տեսանյութ)

Հունիս 17, 2019 18:55 Իշխանությունն ուզում է ամբողջությամբ վերահսկել քաղաքական դաշտը:
Տեղի է ունեցեկ ՀՅԴ-ԲՀԿ հանդիպում

Տեղի է ունեցեկ ՀՅԴ-ԲՀԿ հանդիպում

Հունիս 17, 2019 18:35 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ։
Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատական նիստը (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատական նիստը (տեսանյութ)

Հունիս 17, 2019 17:15 Քննարկվում է պաշտպանների միջնորդությունը։
Կայացավ #Anti_Fake_PRESIDENT խորհրդանշական բողոքի ակցիան (տեսանյութ)

Կայացավ #Anti_Fake_PRESIDENT խորհրդանշական բողոքի ակցիան (տեսանյութ)

Հունիս 17, 2019 15:45 Արմեն Սարգսյանը հատուկ մրցանակով պարգևատրվելու է։
Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Հունիս 17, 2019 14:55 Օրակարգում 5 հարց կա։
«Վարչապետի պայմանը կատարել ենք, հիմա իր հերթն է». բողոքի ցույց կառավարության մոտ

«Վարչապետի պայմանը կատարել ենք, հիմա իր հերթն է». բողոքի ցույց կառավարության մոտ

Հունիս 17, 2019 14:35 Ճանապարհահատվածը միայն անասուններն են կարողանում անցնել։
Ավանակով ակցիա կառավարության դիմաց․ «Թան խմեք, դինջացեք» (տեսանյութ)

Ավանակով ակցիա կառավարության դիմաց․ «Թան խմեք, դինջացեք» (տեսանյութ)

Հունիս 17, 2019 12:38 Քաղաքացուն բերման են ենթարկել։
Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը

Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը

Հունիս 17, 2019 10:50 Իր բարոյական հանձնառումը շուշեցիների հանդեպ մնում է անսասան:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրեց վարչության նոր կազմը (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրեց վարչության նոր կազմը (տեսանյութ)

Հունիս 16, 2019 22:25 Վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։
Ռոբերտ Քոչարյանի կիրակնօրյա ընտանեկան հանգիստը (լուսանկար)

Ռոբերտ Քոչարյանի կիրակնօրյա ընտանեկան հանգիստը (լուսանկար)

Հունիս 16, 2019 18:30 Լևոն Քոչարյանն իր էջում «թթային» կիրակի է ներկայացրել։
Ադեկվադի անդամներն ազատ են արձակվել (տեսանյութ, լրացված)

Ադեկվադի անդամներն ազատ են արձակվել (տեսանյութ, լրացված)

Հունիս 15, 2019 20:16 Գերուժեղացված ծառայություն և անձնագրերի ստուգում։
ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

Հունիս 15, 2019 13:30 Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ են տրվել։
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

Հունիս 15, 2019 13:10 Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ։
Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության. ՔԿ

Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության. ՔԿ

Հունիս 15, 2019 13:00 Գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Հունիս 15, 2019 11:00 Վիճակը միջին ծանրության է։