Հարցազրույց

Մայիս 22, 2019 08:50

«Կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հանցավոր անտարբերություն է դրսևորում»

«Կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հանցավոր անտարբերություն է դրսևորում»

Միառժամանակ առաջ, խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի մասին, որի «արդյունքում» մեր զինծառայողներից մեկը ծանր մարմնական վնասվածք ստացավ, Նիկոլ Ամենակարողը «ֆորա տվեց» հակառակորդին. ասաց` Ալիեւի հետ խոսել եմ, ինքն էլ է մտահոգ տեղի ունեցածի համար, միասին աշխատում ենք, փորձում հասկանալ` ինչ է եղել, ինչպես եւ ում պատճառով։

Նախօրեին էլ ի լուր աշխարհի հայտարարեց, թե Արցախում կան չար, մութ ուժեր, որոնք «դավադիր պատերազմ» են հրահրում, որ հողեր հանձնեն, հետո մեղքը գցեն «ժողովրդի կառավարության» վրա։ Ի՞նչ է սա` քաղաքականությո՞ւն, թե՞ փնթիություն, դիտավորությո՞ւն, թե՞ անհասկացողության հետեւանք։ Ընդհանրապես`ի՞նչ երեւույթի հետ գործ ունենք։

Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

-Ինձ համար դժվար է գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի գործողություններին, պարզ պատճառով`շատ հաճախ իր գործողությունների մեջ տրամաբանություն չեմ տեսնում։ Անսպասելի քայլեր, անտրամաբանական հայտարարություններ են արվում, որոնք վնաս են հասցնում իր իսկ հեղինակությանը (պետության հեղինակության մասին արդեն չեմ խոսում)։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ Փաշինյանը լիովին չի վերահսկում իրավիճակը ոչ մի ոլորտում եւ շատ դեպքերում իր ցանկությունները մատուցում է որպես իրականություն։ Դա հստակ երեւում է տարբեր ժամանակներում արած իր հայտարարություններից, ներկայացրած «փաստերից», որոնք հաճախ չեն համապատասխանում իրականությանը, առնվազն թերի են կամ չափազանցված։

Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններին, անհասկանալի լինելուց բացի` դրանք երբեմն նաեւ իրական սպառնալիք են պարունակում հայկական կողմի համար։ Հայտնի խորհրդակցության ժամանակ, խոսելով Արցախի մասին, Փաշինյանը փաստացի լեգիտիմացրեց Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի «իրավունքը». ասաց` Արցախում կան դավադիր ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել, դավաճանական պլաններ են մտմտում եւ այլն։ Այդ հայտարարությամբ Փաշինյանն «ուղերձ» է հղում ադրբեջանական կողմին, թե հանգիստ կարող եք հարձակվել` խնդիր չեք ունենա, ես արդեն նշանակել եմ մեղավորին՝ ի դեմս հակահեղափոխականների, սեւերի եւ այլն։ Այսինքն` արդեն իսկ պատասխանատվությունը բարդում է հայկական կողմի վրա։ Սա ոչ միայն անթույլատրելի է․ ինչպես ինքը կասեր`իրականում դավաճանությանը մոտ մի բան է։

-Բակո Սահակյանը վստահեցնում է, որ տեղյակ չէ այդ «դավաճանական» միտումներին։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի լավ գիտի` ինչ է կատարվում «հարեւան երկրում», քան այդ երկրի նախագա՞հը։

-Այո՛, եւ դա, մեղմ ասած, «տարօրինակ» է։ Պարզվում է` Փաշինյանն ունի նման տեղեկություններ, բայց չի «կիսվում» Արցախի ղեկավարության հետ, չի ահազանգում հայկական երկու պետություններին սպառնացող վտանգների մասին, կամ պարզապես հորինում է։

Ոչ պակաս «տարօրինակ» է, որ մի քանի ամիս առաջ էլ է ունեցել այդ մտահոգությունը, եւ ոչինչ չի արել`փարատելու իր կասկածները։ Սա նշանակում է, որ հանցավոր անտարբերություն է ցուցաբերել այդ սպառնալիքների հանդեպ, չի փորձել հասկանալ` ինչն է խնդիրը, նման վտանգ կա՞, թե՞ չկա, եւ կանխել անցանկալի զարգացումները։ Եթե ամփոփենք, դուրս է գալիս, որ կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ստում է, կա՛մ հանցավոր անտարբերություն է ցուցաբերում այդ սպառնալիքների հանդեպ։ Դրանից հետո իսկապես բարդ է գնահատական տալ վարչապետի հայտարարություններին, եթե չասեմ` անհնար, եթե ելնում ենք մարդկային պարզ տրամաբանությունից եւ պատճառահետեւանքային կապերից։ Իսկ եթե ելնենք ի՛ր տրամաբանությունից կամ դրա բացակայությունից, ապա այդ «գործում» ես չկամ։

-Արցախում` չգիտեմ (թեեւ այնտեղ էլ կան մարդիկ, որոնք Արցախի իշխանություններին եւ ռազմական ղեկավարությանը մեղադրում են հնարավոր եւ անհնար բոլոր մեղքերի մեջ), բայց Հայաստանում կա՛ն ուժեր, որ ամեն կերպ փորձում են սեպ խրել Հայաստանի եւ Արցախի միջեւ` հայհոյում են ղարաբաղցիներին վերջին փողոցային խոսքերով, թուրքի պիտակ կպցնում, սպառնում, կոչ անում են անում վերադառնալ իրենց «ակունքներին»`չխանգարել «սիրելի վարչապետին»։ Եվ սա վարչապետին, կարծես թե, չի մտահոգում։

-Եթե Փաշինյանն իրոք ուզում է գտնել նրանց, ովքեր ղարաբաղցի-հայաստանցի բաժանարար գծեր են գծում (ոչ թե փորձում են «դավադիր պատերազմ» հրահրել), պետք չէ հեռու գնալ. թո՛ղ փնտրի կողքի սենյակում, որտեղ նստում է իր աշխատակազմի ղեկավարը։ Մեկը, ով հրապարակավ ծաղրում է Քոչարյանի լեզուն, բարբառային առանձնահատկությունները... Միայն տգետ, բարոյական արժեքներից զուրկ մարդը կարող է ծաղրի առարկա դարձնել «ղարաբաղյան ակցենտը»։

Բայց խնդիրը միայն այդ չէ։ Դժբախտությունն այն է, որ Հայաստանում, ինչու չէ` նաեւ Արցախում, իսկապես կան մարդիկ, ուժեր, որոնք մշտապես «օրակարգում» են պահում ղարաբաղցի-հայաստանցի «հակասությունները» սրելու խնդիրը։ Դա այնքան բացահայտ է արվում, այնքան անթաքույց, որ տարընթերցման տեղ չի թողնում. Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ արձանգրություններ կան, թե ովքեր են նման քարոզչությամբ զբաղվում։ Համենայն դեպս, նրանց, ում ճանաչում եմ, կա՛մ ներկայիս իշխանության համոզված կողմնակիցներն են, կա՛մ իշխանություն ներկայացուցիչներ։ Այնպես որ, եթե կա նման ցանկություն, թո՛ղ սկսի կողքի սենյակիցի. կծիկը քանդելով` բոլորին շատ արագ կարելի է բացահայտել։

-Վտանգ չե՞ք տեսնում, որ Ադրբեջանը, օգտվելով ստեղծված «բարենպաստ իրավիճակից», կփորձի կշեռքի նժարն իր կողմը թեքել ոչ միայն դիվանագիտական դաշտում, որտեղ արդեն իսկ համոզիչ առավելության է հասել մեր նկատմամբ, այլեւ բուն շփման գծում։

-Այդ վտանգը անշուշտ կա։ Բարեբախտաբար, Ադրբեջանում դեռեւս սթափ են գնահատում հայկական կողմի հնարավորությունները։ Այո, տեսնում են, որ Հայաստանում կա քաղաքական լուրջ ճգնաժամ` «ժողովրդի կառավարությունն» իր ձեռքով քանդում է պետական բոլոր ինստիտուտները, անդառնալի վնաս հասցնում իշխանության թեւերի հավասարակշռությանը։ Բայց նաեւ հասկանում են, որ մեր Զինված ուժերն ունեն բավարար ռեսուրսներ`ագրեսորին հակահարված հասցնելու եւ անգամ պատժելու։ Հավանաբար սպասում են, թե այս քաղաքական ճգնաժամը երբ բացասական ազդեցություն կունենա հայկական բանակի մարտունակության վրա... Հուսանք`բանը դրան չի հասնի։

Հարցազրույցը վարեց Լիլիթ Պողոսյանը

Այս խորագրի վերջին նյութերը

Իշխանության ձեռքին շատ կարևոր փաստաթղթեր կան, թե ինչ սեռական կողմնորոշում ունի Վահե Գրիգորյանը. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Իշխանության ձեռքին շատ կարևոր փաստաթղթեր կան, թե ինչ սեռական կողմնորոշում ունի Վահե Գրիգորյանը. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Հունիս 24, 2019 23:40 Եթե պետք լինի, Հրայր Թովմասյանին մեր ֆիզիկական աջակցությունն էլ ցույց կտանք։
Ժողովուրդը Նիկոլից զզվելու է․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Ժողովուրդը Նիկոլից զզվելու է․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Հունիս 24, 2019 22:00 Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 27-ից հետո ուզում էր փոխվարչապետ դառնալ, Քոչարյանը չդրեց, դրա համար աբիժնիկ է մնացել։
Վահե Գրիգորյանի ասածն անհեթեթություն է. Վազգեն Մանուկյան

Վահե Գրիգորյանի ասածն անհեթեթություն է. Վազգեն Մանուկյան

Հունիս 24, 2019 14:05 Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը փրկելու համար։
«Ինքնահռչակման առումով Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանն առաջինը չեն»․ Արեգնազ Մանուկյան

«Ինքնահռչակման առումով Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանն առաջինը չեն»․ Արեգնազ Մանուկյան

Հունիս 22, 2019 19:13 «Փաշինյանն էլ իրեն հռչակել է որպես ժողովուրդ»։
«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին». Դավիթ Շահնազարյան

«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին». Դավիթ Շահնազարյան

Հունիս 19, 2019 20:22 Այս իշխանությունները ոչ մի բնագավառում որևէ դրական արդյունքի չեն հասել։
Ի՞նչ ճնշման կարող էր չդիմանալ նախագահը.  Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Ի՞նչ ճնշման կարող էր չդիմանալ նախագահը. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հունիս 17, 2019 21:45 «Lեգիտիմության թուղթը» Նիկոլ Փաշինյանը տեսել էր։
«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

Հունիս 16, 2019 13:57 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն այդ հրավերի հետ որևէ առնչություն չի ունեցել։
«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

Հունիս 13, 2019 10:21 «Նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով»։
Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Հունիս 12, 2019 18:34 Կալանավորումը չի կարող կիրառվել հավանականության տեսություներից ելնելով։
«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

Հունիս 12, 2019 13:48 Քաղաքական մոտիվացված արդարադատություն։
«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

Հունիս 09, 2019 09:37 Վարչապետի մոտ մոլուցք է դարձել՝ ամեն ինչի մեջ դավադիրներ փնտրելը։