Հարցազրույց

Մայիս 22, 2019 10:15

Կանխատեսելի էր, որ հիմիկվանից կսկսվեն ճնշումներ Վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Կանխատեսելի էր, որ հիմիկվանից կսկսվեն ճնշումներ Վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Factor.am-ի հարցազրույցը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի հետ․

-Պարոն Ալումյան, երեկ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան։․ Տուժողի ներկայացուցիչները՝ Սեդա Սաֆարյանը, Վահե Գրիգորյանը հայտնել են, որ ներկայացված միջնորդության մասին տեղյակ չեն եղել, դատախազությունը ևս հայտնեց, որ տեղեկացված չի եղել։ Ինչո՞ւ է այս միջնորդությունը նրանցից գաղտնի պահվել։

-Իրականությունը բոլորովին այլ է․ օրենքը նախատեսում է, որ գործը վարույթ ընդունած դատավորը պարտավոր է կայացնել հետևյալ որոշումներից մեկը․ կա՛մ գործի վարույթը կասեցնել, կա՛մ կարճել, կա՛մ ըստ ընդդատության ուղարկել, կա՛մ գործը մեղադրողին վերադարձնել, կա՛մ ինքնաբացարկ հայտնել, կա՛մ գործը դատական քննության ենթարկել։ Ո՛չ դատախազության, ո՛չ էլ տուժող կողմի համար գաղտնիք չէր, որ դատավորը այս որոշումներից մեկը պետք է կայացնի՝ իր աշխատասենյակում։ Մեր՝ պաշտպանական, կողմը պահանջում էր, որ նախնական դատական նիստի ընթացքում էս հարցը քնարկվի, սակայն դատախազությունն առարկում էր՝ ասելով, որ այս փուլի հարց չի։ Տուժող կողմն էլ տեսնում էր, որ մենք միջնորդում ենք դիմել Սահմանադրական դատարան, ասում էինք նիստի ժամանակ, որ էսպիսի միջնորդություն ենք ներկայացրել, իսկ մեղադրանքի կողմը դրա դեմ առարկում էր, իսկ տուժող կողմը գիտեր, որ մենք նման միջնորդություն էինք ներկայացրել։

–Իսկ ինչու դատաքննության փուլում չներկայացվեց այս միջնորդությունը, որ կողմերը կարողանային իրենց պնդումներն ու փաստարկները ներկայացնել։

-Եթե իրենք տեսակետներ ունեին այս հարցի վերաբերյալ, կարող էին իրենց տեսակետները ներկայացնել դատարանի գրասենյակ։ Հիմա եթե իրենք դա չեն արել, իրենց գնացքը գանցել է, հիմա ինչից են դժգոհ։ Այս դժգոհությունն ինչի համար է, ուղղակի կրքեր լարելով են զբաղված, իսկ իրավաբանություն անելիս պետք է զգացմունքները մի կողմ թողնել։

-Ստացվում է, որ այդ 4-օրյա նախնական դատական նիստին տուժողի իրավահաջորդները ներկա չեղան, իրենց պնդումներն ու փաստարկները չներկայացրեցին և հիմա նաև առանց նրանց իմացության նման որոշում է կայացվել։

-Դատախազությունն ուներ բոլոր հնարավորությունները մասնակցելու այս ամեն ինչին և ներկայացնելու ցանկացած փաստարկ, ինչն էլ արել է, եթե այդտեղ հավասարակշռության սկզբունքի խախտում է եղել, ապա միայն ի վնաս մեզ։ Եթե մարդիկ կան, որոնց օրենքը դուր չի գալիս, ապա կան համապատասխան ընթացակարգեր, կարող են դա փորձել։

-Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջոցի փոփոխման վերաբերյալ եղան հրապարակումներ, որ դատավորի ընթերցած տեքստը Քոչարյանի պաշտպանական թիմի հետ համաձայնեցված է եղել, այն գրել են Վերաքննիչ դատարանի քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը և Արշակ Վարդանյանը։ Թեև Պապոյանը հավաստիացրել է, որ հրապարակվածը ապատեղեկատվություն է, ամեն դեպքում՝ ինչ կասեք այս մասին։

-Հիմար մեկնաբանություններ շատ են լինում, և սա դրանցից մեկն է․ մենք տեղյակ չենք եղել, սա բացարձակ ապատեղեկատվություն է, մենք որտեղից պետք է տեղյակ լինեինք, թե դատավորն ինչ որոշում էր կայացնելու։ Գիտեք՝ ռուսական ասացվածք կա, ըստ որի, հիվանդ գլխից քցում են առողջ գլխի վրա։ Այսինքն էն, ով ամեն ինչից սիրում է տեղյակ լինել, նրան, ում նախապես ամեն ինչ տեղեկացնում են, թե դատարանի որոշումներն ինչպիսին կլինեն, նա, ով ուժային կառույցներին ասում է, թե որոշումներն ինչպիսին պետք է լինեն, հիմա այդ ուժը՝ թողած իր հեռախոսային խոսակցությունները, եկել մի բան է ասում, որով չգիտեմ ում, ինչ է ապացուցելու։ Կանխատեսելի էր, որ հիմիկվանից կսկսվեն ճնշումներ Վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ։

–Իսկ ինչու քրգործի կասեցման վերաբերյալ չհայտարարվեց հենց շաբաթ օրը, երբ փոխվեց Քոչարյանի խափանման միջոցը, այլ երեկ, երբ վարչապետը խոսեց դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություններ սկսելու մասին։ Արդյոք սա դատական համակարգի պատասխանն էր Նիկոլ Փաշինյանին։

-Սա դատական համակարգը չի կայացրել, այն կայացրել է առանձին դատավոր և, ըստ դատական ընթացակարգերի, հենց մոտավորապես այս ժամկետներում էլ պետք է որոշում կայացվեր։ Դատավորը այդ որոշումը եթե երեկ է տվել, դա նշանակում է, որ այն սկսվել է գրվել շատ ավելի շուտ․ առնվազն օրուկես կամ մի օր առաջ։ Սա Փաշինյանին պատասխան չեմ համարում, որովհետև կան ժամկետներ։ Ես պարզապես ենթադրում եմ, որ արդեն թիրախ են դարձրել դատավոր Դավիթ Գրիգորյանին և Վերաքննիչ դատարանների դատավորներին։ Բարոյապես պետք է կոտրեն Վերաքննիչ դատարանի դատավորներին, որ իրենց ուզած որոշումը ստանան, դեռ այնքան բամբասանքներ կլսեք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Իշխանության ձեռքին շատ կարևոր փաստաթղթեր կան, թե ինչ սեռական կողմնորոշում ունի Վահե Գրիգորյանը. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Իշխանության ձեռքին շատ կարևոր փաստաթղթեր կան, թե ինչ սեռական կողմնորոշում ունի Վահե Գրիգորյանը. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Հունիս 24, 2019 23:40 Եթե պետք լինի, Հրայր Թովմասյանին մեր ֆիզիկական աջակցությունն էլ ցույց կտանք։
Ժողովուրդը Նիկոլից զզվելու է․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Ժողովուրդը Նիկոլից զզվելու է․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Հունիս 24, 2019 22:00 Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 27-ից հետո ուզում էր փոխվարչապետ դառնալ, Քոչարյանը չդրեց, դրա համար աբիժնիկ է մնացել։
Վահե Գրիգորյանի ասածն անհեթեթություն է. Վազգեն Մանուկյան

Վահե Գրիգորյանի ասածն անհեթեթություն է. Վազգեն Մանուկյան

Հունիս 24, 2019 14:05 Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը փրկելու համար։
«Ինքնահռչակման առումով Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանն առաջինը չեն»․ Արեգնազ Մանուկյան

«Ինքնահռչակման առումով Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանն առաջինը չեն»․ Արեգնազ Մանուկյան

Հունիս 22, 2019 19:13 «Փաշինյանն էլ իրեն հռչակել է որպես ժողովուրդ»։
«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին». Դավիթ Շահնազարյան

«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին». Դավիթ Շահնազարյան

Հունիս 19, 2019 20:22 Այս իշխանությունները ոչ մի բնագավառում որևէ դրական արդյունքի չեն հասել։
Ի՞նչ ճնշման կարող էր չդիմանալ նախագահը.  Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Ի՞նչ ճնշման կարող էր չդիմանալ նախագահը. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հունիս 17, 2019 21:45 «Lեգիտիմության թուղթը» Նիկոլ Փաշինյանը տեսել էր։
«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

Հունիս 16, 2019 13:57 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն այդ հրավերի հետ որևէ առնչություն չի ունեցել։
«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

Հունիս 13, 2019 10:21 «Նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով»։
Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Հունիս 12, 2019 18:34 Կալանավորումը չի կարող կիրառվել հավանականության տեսություներից ելնելով։
«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

Հունիս 12, 2019 13:48 Քաղաքական մոտիվացված արդարադատություն։
«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

Հունիս 09, 2019 09:37 Վարչապետի մոտ մոլուցք է դարձել՝ ամեն ինչի մեջ դավադիրներ փնտրելը։