Տնտեսական

Մայիս 22, 2019 12:20

Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ

Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ

ԱԺ տնտեսական հարցեր հանձնաժողովի նիստում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկեց, որ ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել ոչ թե 22 հազար դրամ, ինչպես առաջաևկվել էր նախկինում, այլ 14 հազար դրամ:

Մինչ այդ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, թե հարցը որ փուլում է գտնվում: Նա նշեց, որ սկզբում կառավարությունն առաջարկել էր 22 հազար դրամի պետական տուրք կիրառել ներկրվող ցեմենտի եւ ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա: Դրանից հետո ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվեց, որ տուրքը պետք է կիրառել միայն ներկրվող ցեմենտի վրա, իսկ կլինկերի նկատմամբ պետտուրքը չկիրառել.

«Քանի որ կան նաեւ փոքր արտադրողներ, որոնց շահերը հաշվի չէին առնվել, իսկ ցեմենտի տուրքի վրա դնել մեկ տարվա ժամկետ, որ այդ ընթացքում հասկանալի լինի, թե շուկան ինչպես է արձագանքում, նաեւ ժամանակ տալ, թե ցեմենտ արտադրողներն ինչ են անում ավելի մրցունակ դառնալու համար»:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան խաչատրյանը ներկայացրեց, թե ինչու է որոշվել նվազեցնել պետտուրքը.

«Պետք է շուկայում ապահովել մրցակցային պայմաններ այնպես, որ տեղական արտադրության մեծածավալ մասը ներկայացնող արտադրանքը կարողանա վաճառել նույնկերպ, ինչպես ներմուծողները: Այսինքն մեր առաջարկի նպատակն է պահպանել մրցակցային գնային միջավայր: Մենք առաջարկում ենք, որ ներկրվող մեկ տոննա ցեմենտի համար սահմանվի պետտուրք 14 հազար դրամ: Սա տարբեր է առաջարկված 22 հազար դրամից: Այդ 22 հազար դրամի հիմքում հաշվարկներն էին, որտեղ հաշվի էր առնված խոշոր արտադրողի նախորդ տարվա ինքնարժեքի թվերը: Մենք այն ժամանակ ունեինք մեկ տոննայի հաշվով 37 հազար դրամ ինքնարժեք, հետագայում նաեւ ՊԵԿ-ի ներկայացրած տվյալները հաշվի առնելով, ստացվեց, որ ինքնարժեքը մոտ է 31 հազար դրամին:

Ներկրվող ցեմենտի գնագոյացումը կատարվում է հետեւյալ կերպ. Ցեմենտը ձեռք է բերվում մոտ 9 հազար դրամով, մաքսատուրք են վճարում 800 դրամի չափով, բարձման ծախսեր 700 դրամի չափով, տեղափոխման ծախսը՝ մոտ 12 հազար դրամ, իրացման ծախսեր՝ 500 դրամ եւ պետական տուրք՝ 14 հազար դրամ: Հանրագումարային ծախսեր՝ մեկ տոննայի դիմաց 37 հազար դրամ: Սա 500 մարկայի ցեմենտի ծախսերն են Երեւանում: Եթե գումարում ենք նաեւ ավելացված արժեքի հարկը, ապա ստացվում է, որ տոննան կարող են վաճառել 47 հազար դրամով:

Տեղական արտադրողի համար մեկ տոննայի արտադրական ծախսեր, վարչական ծախսեր, իրացման ծախսերը 32 հազար դրամ են, եթե 5 տոկոս շահույթ ենք ավելացնում, կազմում է 33 600 դրամ: Վաճառքի գինը ստացվում է 40 300 դրամ»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է կլինկերին, ըստ նախարարի, ներկրողի համար վաճառքի գինը կազմում է 45 600 դրամ, այսինքն՝ ավելի շատ, քան խոշոր արտադրողն է վաճառում ցեմենտը. «Ստացվում է, որ առանց կլինկերի վրա տուրք կիրառելու փոքր արտադրողը, որ կլինկերից պետք է ցեմենտ արտադրի, չի կարողանալու վաճառել ցեմենտ այնպիսի գնով, որ ավելի ցածր լինի, քան խոշոր արտադրողի գինը»:

Նա նշեց, որ եթե այս մեկ տարում տեսնեն, որ բոլորը սկսել են ներկրվող կլինկերից ցեմենտ արտադրել, նշանակում է ինչ-որ բան ճիշտ չեն հաշվարկել.

«Եթե տեսնենք, որ իրանական ցեմենտը շուկայից դուրս եկավ, բնշանակում է էլի ինչ-որ բան ճիշտ չենք հաշվարկել: Եթե տեսնենք իրականա ցեմենտի իրացումը շարունակում է ահագնացող չափերով աճել, նշանակում է էլի մի բան ճիշտ չենք հաշվարկել: Մենք ոչինչ չենք բացառում»,-ասաց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ պետք է օր առաջ ընդունել օրենքը, որովհետեւ շինարարության սեզոնն սկսվել է:

Երբ պարզվեց, որ կլինկերի վրա պետական տուրք չի կիառվելու, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի տնօրինությունը իր 1200 աշխատակիցներին ծանուցագրեր էր բաժանել, որ 2 ամսից ազատվում են աշխատանքից: Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե ներկրվող կլինկերի վրա տուրք չկիրառվի, իրենք էլ դրսից կլինկեր կբերեն ու արագ կստանան ցեմենտ: Ու հիմա ստացվում է, որ կառավարությունը ոչ միայն կլինկերի վրա տուրք չի սահմանում, այլեւ նվազեցնում է նաեւ ներկրվող ցեմենտի տուրքը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:00 «Հարկային օրենսգրքի փոփոխությունները տնտեսությունում մեծացնում է սոցիալական լարվածությունը»։
Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Հունիս 20, 2019 15:00 Հաջորդ տարվանից գործելու է ՀՀ բոլոր դպրոցների համար։
Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:40 Հարկային միջոցներով վարկերը մարել։
Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Հունիս 19, 2019 15:00 ԿԲ-ն կարող է լինել լուռ բաժնետեր, որը կբերի պրոբլեմի լուծմանը:
Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Հունիս 14, 2019 20:32 Պաղպաղակներն արտադրում են կաթնայուղի փոխարինիչով։
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հունիս 14, 2019 13:48 2019 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ կազմել է մոտ 2 մլն 962 հազար։
Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Հունիս 13, 2019 11:12 Հերթական անգամ վարչապետի ասածը տեղի չունեցավ։
Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հունիս 12, 2019 11:15 ՔԿ–ն ստացել է եզրակացությունը:
«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

Հունիս 12, 2019 11:10 Համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունիս 11, 2019 16:45 Էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

Հունիս 11, 2019 12:15 Աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Հունիս 05, 2019 16:45 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Հունիս 05, 2019 14:00 Այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Հունիս 04, 2019 15:45 Չի պահպանել գազի մատակարարման և օգտագործման կանոնները։
Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Հունիս 04, 2019 13:15 Ո՞րն է պատճառը, և ի՞նչ են պատրաստվում անել։
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Հունիս 03, 2019 16:10 Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են։
Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Հունիս 03, 2019 13:00 Կառավարությունն ԱԺ է ներկայացրել օրինագիծը: