Ժողովրդավարությունը՝ որպես մեխանի՞զմ, թե՞ որպես բովանդակություն

Ժողովրդավարությունը՝ որպես մեխանի՞զմ, թե՞ որպես բովանդակություն

Հունիս 17, 2019 15:40 Հանրությանը մանիպուլացնելն արդեն գիտության է վերածվել։
«Իզմ»-երի մասին

«Իզմ»-երի մասին

Հունիս 17, 2019 10:00 Երբ հայտարարվում է, որ ոչ մի «իզմ»-ի կողմնակից չեն, նշանակում է, որ իրականում կա «իզմ»՝ դատարկիզմը:

Աշխարհ

Մայիս 23, 2019 14:10

«Չպետք է Ադրբեջանին թույլ տալ ֆուտբոլի հետևում թաքցնել մարդու իրավունքների ոտնահարումները». «Amnesty International»

«Չպետք է Ադրբեջանին թույլ տալ ֆուտբոլի հետևում թաքցնել մարդու իրավունքների ոտնահարումները». «Amnesty International»

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունն ավելացրել է ճնշումն ՈՒԵՖԱ-ի վրա՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշման համար՝ հայտարարելով, որ չպետք է թույլ տալ Ադրբեջանին այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումները ֆուտբոլի հետևում թաքցնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «The Guardian» պարբերականը:

Կազմակերպության՝ Միացյալ Թագավորության ծրագրերի տնօրեն Քեյթ Ալենն ընդգծել է, որ Ադրբեջանում շարունակվում են մարդու իրավունքների ոտնահարումները, լրագրողները, իրավապաշտպանները, բլոգերները ենթարկվում են հետապնդումների, իսկ անարդար դատական որոշումները շարունակում են սովորական երևույթ մնալ:

Նրա խոսքով՝ որոշ երկրների կառավարություններ շատ հաճախ են սկսել օգտագործել հեղինակավոր սպորտային միջոցառումները՝ ռեպրեսիվ քաղաքականությունից, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերից շեղելու և թափանցիկ ու բաց լինելու տպավորություն ստեղծելու համար, իսկ Բաքվում Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ խաղը այդպիսի վերջին դրսևորումն է:

Նշվում է նաև, որ ադրբեջանցի իրավապաշպանների խոսքերով Ադրբեջանում ավելի քան 150 մարդ քաղաքական դրդապատճառներով բանտում է, զանգվածային ձերբակալություններ են իրականացվում մեդիային լռեցնելու, ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:

Պարբերականը հիշեցնում է, որ ՈՒԵՖԱ-ի հասցեին քննադատություններ են հնչում նաև նրա համար, որ երկրպագուների համար դժվար է Բաքու հասնելը, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մասնակից թիմերի «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուներին միասին ընդամենը 12 հազար տոմս է հատկացվել:

Կազմակերպության՝ Միացյալ Թագավորության տնօրենի հայտարարությունը հաջորդում է «Արսենալ»-ի հաղորդագրությանն այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակիչ խաղին:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ Բաքու չի մեկնի և չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակչին:

Այս խորագրի վերջին նյութերը

Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունիս 17, 2019 21:10 Կիպրոսում հորատման աշխատանքների համար։
Թուրքիային անապատացման լուրջ վտանգ է սպառնում

Թուրքիային անապատացման լուրջ վտանգ է սպառնում

Հունիս 17, 2019 20:37 Հիմնական պատճառը հողի էրոզիան է։
Ստամբուլում վրացիների և ռուսների բախում է տեղի ունեցել. կա 1 զոհ

Ստամբուլում վրացիների և ռուսների բախում է տեղի ունեցել. կա 1 զոհ

Հունիս 17, 2019 19:52 Հյուրանոցներից մեկում գումարային հարցերի շուրջ վեճ է բռնկվել։
Էրդողանը՝ Մակրոնին. «Դու ո՞վ ես ընդհանրապես»

Էրդողանը՝ Մակրոնին. «Դու ո՞վ ես ընդհանրապես»

Հունիս 17, 2019 19:35 Կոչ էր արել դադարեցնել Կիպրոսում հորատման աշխատանքները։
Ադրբեջանական գազը TANAP-ի  միջոցով հասել է եվրոպական շուկաներ

Ադրբեջանական գազը TANAP-ի միջոցով հասել է եվրոպական շուկաներ

Հունիս 17, 2019 18:50 «Շահ Դենիզ» հանքավայրում արդյունահանված գազը։
Բաթումին պաշտոնապես բացեց ծովային սեզոնը

Բաթումին պաշտոնապես բացեց ծովային սեզոնը

Հունիս 17, 2019 18:31 Ծովում խեղդվողներին փրկելու համար կկիրառվեն նաև թռչող սարքեր:
Ղրղզստանի խորհրդարանը մեղադրանքներ առաջադրեց երկրի նախկին նախագահ Աթամբաեւի նկատմամբ

Ղրղզստանի խորհրդարանը մեղադրանքներ առաջադրեց երկրի նախկին նախագահ Աթամբաեւի նկատմամբ

Հունիս 17, 2019 16:30 Դա կարող է հանգեցնել պետության նախկին ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելուն:
Այսօր Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքն է

Այսօր Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքն է

Հունիս 17, 2019 11:35 Տեղի կունենա Իտալիայում՝ Սուրբ Ղազար կղզում։
Գոգենի առաջին կտավը Ֆրանսիայի աճուրդում վաճառվել է 80 հազար եվրոյով

Գոգենի առաջին կտավը Ֆրանսիայի աճուրդում վաճառվել է 80 հազար եվրոյով

Հունիս 17, 2019 11:00 Ձեռք է բերել ֆրանսիացի մի գործարար։
Մեքսիկան կալանել է մոտ 800 ներգաղթյալի ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքումից հետո

Մեքսիկան կալանել է մոտ 800 ներգաղթյալի ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքումից հետո

Հունիս 17, 2019 10:45 Պատրաստվում էին հատել սահմանը բեռնատարներով։
ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում

ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում

Հունիս 16, 2019 11:26 «Իրանն ու Հյուսիսային Կովկասը. Համագործակցության պատմությունն ու հեռանկարները» համաժողովի բացմանը:
Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

Հունիս 15, 2019 19:01 Անկարայի քաղաքապետն ասել է, որ Թուրքիան «միշտ հպարտանում է Ադրբեջանի հաջողություններով»:
Քամու համաշխարհային օրն է

Քամու համաշխարհային օրն է

Հունիս 15, 2019 09:09 Քամու էնեգետիկան հսկայական ներուժ ունի։
Նեյմարին 5 ժամ հարցաքննել են բռնաբարության գործով

Նեյմարին 5 ժամ հարցաքննել են բռնաբարության գործով

Հունիս 14, 2019 20:20 Նրա հետ աշխատել արդեն հրաժարվել է երկրորդ փաստաբանը:
Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

Հունիս 14, 2019 18:59 Գնորդը սուպերմարկետի սեփականատեր Կեյիտի Սուձուկին է:
Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո ստացել է խոստացված նվիրատվությունների միայն 9%-ը

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո ստացել է խոստացված նվիրատվությունների միայն 9%-ը

Հունիս 14, 2019 18:33 850 մլն եվրոյից ներդրվել է ընդամենը 80 միլիոնը:
Սահակաշվիլին զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել

Սահակաշվիլին զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել

Հունիս 14, 2019 18:00 «Պատրաստ եմ զենքը ձեռքիս պաշտպանել Ուկրաինան»։