Կարծիք

23.05.2019 17:45


Փաստորեն, Վճռաբեկը ՍԴ–ից նեղվել է ու դիմում է ԲԴԽ֊ին

Փաստորեն, Վճռաբեկը ՍԴ–ից նեղվել է ու դիմում է ԲԴԽ֊ին

Վճռաբեկի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը գուցե մի հատ համադրի՞ իր՝ «Յոթի» ու Քոչարյանի գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները, հետո նոր խոսի օրենքի միատեսակ կիրառության ապահովումից, կամայականությունից և այլն, ավելին՝ եթե իրապես գիտակցում է, որ վերջնական դատական ատյանի նախագահն է, ապա գոնե պետք է համաձայն քրեական դատավարության օրենսգրքի՝ ըստ էության, չլուծող դատական ակտին վերջնական լուծում տար, ոչ թե ուղարկեր առաջին ատյան))

Ի վերջո, որտե՞ղ է դրսևորվել ՍԴ֊ի ոչ հարգալից վերաբերմունքը, եթե առաջին ատյանի դատարանն օրենքով սահմանված կարգով գործն ուղարկել է, ՍԴ֊ն էլ այն ընդունել է էլի օրենքով սահմանված կարգով։

Ամեն դեպքում, կարծում եմ՝ իրավական իմաստով այս՝ ոչինչ չասող հայտարարության ենթատեքստը լրիվ այլ է՝ հավասարապես այն կոնտեքստում, որպիսի կոնտեքստում են գործում գլխավոր դատախազը, ՀՔԾ պետն ու մնացյալ մնացյալը...

Կարելի է կատարել մեկ բացառություն՝ ՀՀ քրեական վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյան։

Հ.Գ. Էսօրվա պատեհապաշտությունը վաղ թե ուշ վեթթինգվելու է։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը