Քաղաքական

Մայիս 24, 2019 10:25

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։ Այս մասին տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումը, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3–ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։

Գործով որպես երրորդ անձ է ներգրավվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ–ը։

Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի՝ նա չի կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը, իսկ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ նա պետք է տիրապետի հայերենին (Օրբելյանը ռուսերեն է հաղորդակցվում

Այս որոշումից հետո Օրբելյանը հայտարարել էր, որ մտադիր է դիմել դատարան։

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի օգոստոսի 3–ին` այն ժամանակի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց

Հունիս 24, 2019 21:00 Դատարանը որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի բռնագանձել 200 հազար դրամ։
ԲՀԿ-ն ցուցադրաբար լքել է դահլիճը (տեսանյութ)

ԲՀԿ-ն ցուցադրաբար լքել է դահլիճը (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:38 ԱԺ-ում նորից լարված մթնոլորտ է:
«ՎԵՏՕ»-ն Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք էր հրավիրել (տեսանյութ)

«ՎԵՏՕ»-ն Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք էր հրավիրել (տեսանյութ)

Հունիս 24, 2019 15:50 Տապալված սահմանադրական կարգի վերականգնման համար։
Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում «Իմ քայլի» անհեռատես վարքագծի կապակցությամբ

Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում «Իմ քայլի» անհեռատես վարքագծի կապակցությամբ

Հունիս 24, 2019 15:10 Անվճար իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներն անխուսափելի են:
«ՌԴ դեսպանն ինքն է որոշում՝ ում հետ հանդիպել, ում հետ՝ ոչ». Շարմազանով (տեսանյութ)

«ՌԴ դեսպանն ինքն է որոշում՝ ում հետ հանդիպել, ում հետ՝ ոչ». Շարմազանով (տեսանյութ)

Հունիս 24, 2019 14:20 Երբ այլ երկրների ներկայացուցիչներ հանդիպում են՝ ում հետ ցանական, ինչո՞ւ ոչ մեկը չի խոսում:
Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել (տեսանյութ)

Հունիս 24, 2019 12:05 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Հունիս 24, 2019 10:40 Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 
ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ միացում)

ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ միացում)

Հունիս 24, 2019 10:35 Օրակարգում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:
Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ (տեսանյութ)

Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ (տեսանյութ)

Հունիս 22, 2019 11:55 «Ներկա իշխանությունների հետ իմ հարաբերությունները լավ են»։
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավորը թենիս է նայել

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավորը թենիս է նայել

Հունիս 21, 2019 20:41 Ականջակալներով հետևել է թենիսի խաղի ընթացքին։
Դեպի ո՞ւր է տանում Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը. մեկնաբանում է քաղաքագետը (տեսանյութ)

Դեպի ո՞ւր է տանում Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը. մեկնաբանում է քաղաքագետը (տեսանյութ)

Հունիս 21, 2019 19:45 Միայն 2008-ի դեպքերի բացահայտումը քաղաքական սպեկուլյացիա է։
Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

Հունիս 21, 2019 19:15 Նրա համոզմամբ՝ վեթթինգը պետք է համապատասխանի նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։