Քաղաքական

24.05.2019 13:30


«Իշխող քաղաքական ուժը նախաձեռնել է Հայաստանում դատական իշխանության կազմալուծման գործընթաց»

«Իշխող քաղաքական ուժը նախաձեռնել է Հայաստանում դատական իշխանության կազմալուծման գործընթաց»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի նախագահի կողմից մայիսի 13-ին հայտարարվել էր, որ այսօր՝ մայիսի 24-ին, հրավիրվում են խորհրդարանական լսումներ՝ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։ Հայտարարվում էր, որ «լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները»։

Մինչդեռ, նախքան այդ լայն քննարկումները, իշխող քաղաքական ուժն արդեն փաստացի կայացրել է իր որոշումը և կոպտորեն ոտնահարելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական պահանջը՝ նախաձեռնել Հայաստանում դատական իշխանության կազմալուծման գործընթաց։

Այս պայմաններում «Իրավական ուղի» ՀԿ-ն համարում է, որ հրավիրված լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսևորում են։

Վերը նշվածի հիման վրա՝ մենք չենք մասնակցելու խորհրդարանական լսումներին, իսկ մեր մասնագիտական ներուժն օգտագործելու ենք այլ ձևաչափերում։ Դրանց մասին հանրությանը կտեղեկացնենք լրացուցիչ։

«Իրավական ուղի» ՀԿ / “Path of Law” NGO

Այս խորագրի վերջին նյութերը