Աշխարհ

Մայիս 24, 2019 15:00

«Սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է». Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

«Սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է». Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ԵԼ եզրափակիչ հանդիպման տոմսերի հետ կապված խնդիրների շուրջ քննարկում է ծավալվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեյբորիստների խմբակցության ղեկավարի տեղակալ Թոմ Վաթսոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հրապարակել է Համայնքների պալատում տեղի ունեցած քննարկման տեսագրությունը: Իր ելույթում Թոմ Վաթսոնը սկանդալ է որակել այն, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանալու մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, որը նախատեսված է անցկացնել Բաքվում:

Խորհրդարանականն իր դժգոհությունն է արտահայտել նաև այն հանգամանքի կապակցությամբ, որ Ադրբեջանը մերժել է վիզա տրամադրել հայկական ազգանուն ունեցող երկրպագուներին:

«ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը փաստում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի վայելել ֆուտբոլը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է, որ երկրից է կամ ինչպես է խաղում: Սակայն հաջորդ շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի իր կյանքի ամենակարևոր հանդիպումներից մեկը, որովհետև նա Հայաստանից է: Հայկական ազգանուն ունեցող «Արսենալ»-ի երկրպագուներին նույնպես մերժել են մուտքի արտոնագիր տրամադրել, և նրանք չեն կարողանա մեկնել Բաքու: Սա սկանդալ է, սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է, և եթե ես լինեի արտգործնախարար, ես ՈւԵՖԱ-ի առաջ հստակ կընդգծեի, որ սա խիստ անընդունելի է», - իր ելույթում ասել է Վաթսոնը:

Նա հարց է բարձրացրել՝ արդյոք Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը պատրաստվո՞ւմ է ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ պահանջել, որ այսուհետ խտրական վերաբերմունք դրսևորող և այլ երկրների երկրպագուներին մուտքի արտոնագրերից զրկող երկրները չեն հյուրընկալելու մրցաշարի հանդիպումները:

Միացյալ Թագավորության երիտասարդության, մշակույթի, սպորտի նախարար Ջերեմի Ռայթն ընդունել է Թոմ Վաթսոնի քննադատությունն՝ ընդգծելով, որ ֆուտբոլը բոլորի համար է:

«Ֆուտբոլը բոլորի համար է, և մենք բոլորս վստահ ենք, որ դա վերաբերում է ոչ միայն մեր երկրում անցկացվելիք խաղերին, այլև երկրպագուներին, ովքեր ուզում են ճամփորդել աշխարհով մեկ: Եվ շատ կարևոր է, որ մենք այս հարցը քննարկենք ՈւԵՖԱ-ի հետ, ինչպես որ արդեն արել ենք՝ հստակ ընդգծելով, որ այն երկրները, որոնք հյուրընկալում են խաղերը, պետք է ողջունեն նաև ֆուտբոլասերներին»,- ասել է նա։

Ջերեմի Ռայթն ընդգծել է՝ ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուզում են երկրպագել իրենց թիմին, պետք է կարողանան դա անել ազատորեն: Հակառակ դեպքում ֆուտբոլը չի հասնում այն նպատակներին, որոնց պետք է հասնի:

Թոմ Վաթսոնն անդրադարձել է նաև Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսերի հետ կապված խնդրին՝ շեշտելով, որ շատ երկրպագուներ չեն կարողանալու մարզադաշտից հետևել իրենց սիրելի թիմի խաղին տոմսերի բացակայության պատճառով: Նա քննադատել է ՈՒԵՖԱ-ին՝ նկատելով, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ նախապատվությունը տալիս է բաժնետերերին, քան երկրպագուներին:

«Պատրաստվո՞ւմ է արդյոք արտաքին գործերի նախարարը իր հետ միասին քննադատել ՈՒԵՖԱ-ին՝ երկրպագուների նկատմամբ խայտառակ վերաբերմունք դրսևորելու համար»,- հարցրել է Վաթսոնը:

Միացյալ Թագավորության երիտասարդության, մշակույթի, սպորտի նախարար Ջերեմի Ռայթը կրկին ընդունել է, որ տոմսերը թիմերի երկրպագուների համար չեն հերիքում:

«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք համաձայնել, որ որքան հնարավոր է շատ մարդիկ, ովքեր ոգևորված են իրենց սիրելի թիմերի խաղով, պետք է հնարավորություն ունենան տեսնել թիմերը դիմակայում միմյանց եվրոպական մրցասպարեզում: Ես կարծում եմ՝ կարևոր է, որպեսզի մենք ՈՒԵՖԱ-ին հասցնենք այս ուղերձը, որը մենք կարևորում ենք»,- ասել է նա:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:

«Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը:

Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

Այս խորագրի վերջին նյութերը

«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

Հունիս 24, 2019 22:26 Պատասխան էր Վաշինգտոնի վարած քաղաքականությանը։
Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Հունիս 24, 2019 20:17 Կփոխարինի կյանքից հեռացած Սերգեյ Դորենկոյին։
Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Հունիս 24, 2019 19:18 7 բալ և ավելի ուժգնությամբ։
Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Հունիս 24, 2019 18:42 Թույլ Է տվել ձեռք բերել Android օպերացիոն համակարգը։
Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Հունիս 24, 2019 18:15 «Տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել»։
Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Հունիս 24, 2019 16:00 Չնայած իշխանությունների զիջումներին։
Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Հունիս 24, 2019 12:53 Խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով:
Թբիլիսիում ակցիաները կշարունակվեն

Թբիլիսիում ակցիաները կշարունակվեն

Հունիս 24, 2019 11:15 Բոլոր գերատեսչությունների շենքերի ուղղությամբ:
NASA-ն հավաստել Է մեթանի հայտնաբերումը Մարսի վրա

NASA-ն հավաստել Է մեթանի հայտնաբերումը Մարսի վրա

Հունիս 24, 2019 10:45 Կարող է վկայել միկրոօրգանիզմների գոյության մասին:
Կարո Փայլան. «Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է»

Կարո Փայլան. «Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է»

Հունիս 24, 2019 08:00 «Այս գիշեր բոլորս միասին շուրջպար կբռնենք»։
Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիս 23, 2019 11:55 Այս մասին որևէ հայտարարություն չի արել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Թբիլիսիում ծեծկռտուք է տեղի ունեցել ցույցի ժամանակ (տեսանյութ)

Թբիլիսիում ծեծկռտուք է տեղի ունեցել ցույցի ժամանակ (տեսանյութ)

Հունիս 23, 2019 08:51 Պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը և արտահերթ ընտրություններ:
Դեսպանությունը բողոք է ներկայացրել դատարան՝ Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատելու խնդրով

Դեսպանությունը բողոք է ներկայացրել դատարան՝ Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատելու խնդրով

Հունիս 22, 2019 20:45 «Հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի և նրա հարազատների միջև»:
Վրացական որոշ սրճարաններ ռուս զբոսաշրջիկների համար իրենց ճաշացանկը թանկացրել են 20%-ով

Վրացական որոշ սրճարաններ ռուս զբոսաշրջիկների համար իրենց ճաշացանկը թանկացրել են 20%-ով

Հունիս 22, 2019 11:45 Ի պատասխան ՌԴ կողմից Աբխազիայի և Ցխինվալի «օկուպացմանը»: