Կարծիք

25.05.2019 08:00


Ի պաշտպանություն դատավոր Ալեքսանդր Ազարյանի

Ի պաշտպանություն դատավոր Ալեքսանդր Ազարյանի

Դատավորները լինում են՝ կոռումպացված, ոչ կոռումպացված, հարմարվող, ոչ սկզբունքային, բայց, միևնույն ժամանակ, չկոռումպացված, նաև՝ անկախ, անաչառ և սկզբունքային։ Մի խոսքով, շատ տարբեր։

Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» թիրախը հենց չկոռումպացված, անաչառ, ու սկզբունքային դատավորներն են, դատավորը ինչքան սկզբունքային է, այնքան անընդունելի է, որպես փաստ՝ փաստաբանների քվերակությամբ ամենանաչառ ու սկզբունքային դատավորի համբավ ունեցող Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ անցյալ տարվա օգոստոսից ծավալվող հալածանքները. սկզբում հայհոյանքներ ու սպառնալիքներ էին տեղում, ապա փորփրեցին նրա կենսագրությունը, ոչ մի բիծ չգտան, հիմա էլ ինչ-որ թերուս պատգամավորներ մտել են նրա գիտական թեզն են փորփրում, որ պլագիատ գտնեն։ Իշխանության վերին մակարդկով աննախադեպ հետևողական ու փոքրոգի հալածանք դատավորի նկատմամբ, որ նրա կյանքը մղձավանջի է վերածել։

Ահա՝ վարչապետն ու իր թիմը ինչու են փակում դատրանների դռները, զտումներ ու անցումային արդարադատություն մեջտեղ գցում, կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ պատերազմ հայտարարում ամբողջ դատական համակարգին, որպեսզի վերացնեն անաչառ և սկզբունքային դատավորներին, նրանց ովքեր խոչընդոտելու են նիկոլական ռեպրեսիաները։

Ուրեմն, նրանք ովքեր միանում կամ ողջունում են Փաշինյանի և «Իմ քայլի»՝ դատարանների շրջափակումները, զտումներն ու անցումային արդարադատությունը, մասնակից են դառնում անկախ ու անաչառ դատավորների նկատմամբ ճնշումներին ու նրանց համակարգից վտարմանը, ավելին՝ ստեղծում են մի մթնոլորտ, որտեղ անաչառ դատավոր լինելը ոչ միայն չի խրախուսվում, այլև հալածվում է, օրինակելի չի դատական համակարգ մուտք գործողների համար և հակառակը, ընդօրինալի է դառնում հարմարվողը, անսկզբունքայինը, գործադիր մարմնին հլու-հնազանդ ծառայողը։

Եթե իրոք մտահոգվողներ կան անկախ դատական համակարգի համար, ու նաև ապրումակցում են ոհմակային հարձակումների դեմ գրեթե միայնակ մնացած դատավորին, ապա անհարժեշտ է՝ հանդես գան Ալեքսանդր Ազարյանի պաշտպանությամբ՝ լինի ստորագրահավաքներով ուղղված միջազգային ատյաններ, թե առանձին կոչերով։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը