Կարծիք

Մայիս 25, 2019 10:04

Գոգյան, բավակա´ն է ստեք

Գոգյան, բավակա´ն է ստեք

Արձագանքելով սույն թվականի մայիսի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Ս.Գոգյանի` շարունակաբար կրկնվող ապատեղեկատվությանը` իմ ատենախոսության վերաբերյալ, անհրաժեշտ եմ համարում ներկայացնել մի քանի փաստ` հիշյալ պաշտոնյայի թույլ տված տարատեսակ խախտումների մասին: Մասնավորապես՝ ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի՝ ինձ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր հանձնելու միջնորդությունը ԲՈԿ-ի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 78-Ա հրամանով մերժվել է: ԲՈԿ նախագահը, թերևս իրեն հայտնի դրդապատճառներից ելնելով, առանձնակի ոգևորությամբ հրապարակային հարթակներում անընդհատ խոսում է այդ մասին:

Նախ նշեմ, որ ես մինչ այժմ չեմ անդրադարձել Գոգյանի ելույթներին, որովհետև Կրթության և գիտության նախարարի հրամանով հարուցվել էր վարչական վարույթ, ստեղծվել վարչական մարմին՝ իմ դիմում բողոքի հիման վրա, ուստի, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չանտեսելու նպատակով, Գոգյանի տարածած սուտ տեղեկատվությանը չեմ արձագանքել: Սակայն, հաշվի առնելով նրա կողմից կոռեկտության սահմանների պարբերաբար խախտումը՝ ստիպված եմ անդրադառնալ. 22.05.2019-ին ստացել եմ Կրթության և գիտության նախարարի նամակը, որով տեղեկացվել եմ, որ իմ դիմում-բողոքի պահանջը մասնակի բավարարվել է. ԲՈԿ-ի վերը հիշատակված թիվ 78-Ա հրամանը անվավեր է ճանաչվել և ԲՈԿ-ի նախագահին հանձնարարվել է ընդունել նոր հրաման:

Ինչպես նշել է իր ելույթում Գոգյանը, ինքը ևս ստացել է Կրթության և գիտության նախարարի համապատասխան որոշումը և, չանդրադառնալով որոշման հիմքերին ու նախարարի հանձնարարությանը, փաստել, որ կրկին մերժման հրաման է տալու` վստահություն ունենալով նաև, որ ես կդիմեմ դատարան: Գոգյանը, գիտակցելով, որ ամբողջ գործընթացը հիմնված է մի շարք խախտումների և վերացական ենթադրությունների վրա, բացակայում է որևէ գիտական և մասնագիտական հիմնավորված կարծիք և հասկանալով, որ դատարանի որոշումը կարող է բացահայտել վերը թվարկվածը, հայտարարում է, որ արդեն իսկ չի ընդունում դատարանի կողմից դեռ չկայացրած որոշումը՝ նման ձևով նախօրոք արդարացնելու համար իր՝ օրենքների և ընթացակարգերի չիմացությունը կամ դրանց միտումնավոր սխալ կիրառումը: Անդրադառնալով մի քանի ամիս շարունակվող Գոգյանի սուտ հայտարություններին՝ տեղեկացնեմ, որ նման կերպով Գոգյանն ուղղակի փորձ է անում ինքնահաստատվել որպես ԲՈԿ-ի նախագահ՝ բազմիցս և անհիմն նշելով, որ ինքը կարողացել է մերժել Կրթության և գիտության նախարարության բաժնի պետին գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի միջնորդությունը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նման պահվածքը, մեղմ ասած, հարիր չէ այդ պաշտոնը զբաղեցնող անձին:

Կրկին նշելով այն միտքը, որը հաճախ աղավաղվում է ԲՈԿ-ի նախագահի կողմից, հարկ եմ համարում շեշտել, որ ես երբևէ չեմ ընդունել իմ աշխատանքում այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութերի առկայությունը: Այնուամենայնիվ պարզաբանեմ և անդրադառնամ. էջերի քանակը և տոկոսները, որոնք իր ելույթներում երևակայական և աստիճանական աճով ոգևորված նեկայացնում է ԲՈԿ-ի նախագահը, իրականում գոյություն չունեն:

Այս գործընթացի շրջանակներում առիթ եմ ունեցել անձամբ շփվել Գոգյանի հետ նաև որպես կոլեգա և բազմից լսել քննադատություններ ԲՈԿ-ի այն թույլ փորձագիտական ինստիտուտի գործունեության մասին, որն այժմ գործում է մանկավարժության ոլորտում: Դրա վառ ապացույցն է հանդիսանում նաև 2018 թվականի հոկտեմբերի 19-ին ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի նիստում իմ կողմից ներկայացված հաղորդումը, որին հաջորդել են գիտական ղեկավարի, առաջատար կազմակերպության, պաշտոնական ընդդիմախոսների և խորհրդի անդամների անհամաձայնության մասին ելույթները՝ ԲՈԿ-ի եզրակացության վերաբերյալ, ինչպես նաև խորհրդի վերահաստատված դրական եզրակացությունը և որոշումը:

Մի կողմ դնելով իր նախկինում հայտնած կարծիքները՝ այսօր Գոգյանը խոսում է փորձագետի կողմից տրված մի եզրակացության մասին, որն ուղղակի հեռու է գիտական կամ փորձագիտական եզրակացություն լինելուց, քանի որ փորձագետն իր կողմից ներկայացված ամբողջ փորձագիտական եզրակացության մեջ չի նշել գեթ մեկ բառ, տող, նախադասություն՝ մատնանշելով, թե ես, որպես հեղինակ որտեղից և որ միտքն եմ վերցրել` առանց հղումի: Փոխարենը ուղղակի ազատ ոճի շարադրությամբ մտքեր է արտահայտում և ամփոփում ինչ-որ «հիսուն տոկոսով»: Փորձագետ, ով իր գրավոր եզրակացության մեջ բազմիցս օգտվում է հետևյալ, ըստ իրեն «գիտական» կամ «փորձագիտական» եզրույթներից. օրինակ՝ նախարարի հանձնարարականում, ինչպես նշել է փորձագետը, «ակնարկ» ընկալված հատվածներ, կամ վերացական «մի փոքր մասի վերաբերյալ նշված է նաև ԲՈԿ-ի տեղեկագրում» կամ «մեղմ հաշվարկներ», որոնք հիմք են հանդիսացել ԲՈԿ-ի նախագահի կողմից հայտարարված 75 էջի համար, որը կազմում է աշխատանքի 42%-ը: Իսկ հանդիպման ժամանակ իմ պահանջը` մատնանշել որևէ նախադասություն կամ էջ, որը փորձագետը համարում է այլ հեղինակներից և աղբյուրներից իմ կողմից փոխառված նյութ, ուղղակի անտեսված է:

Ինձ համար անընդունելի է, ինչպես նման փորձագետի ոչ գիտական և ոչ մասնագիտական կարծիքը, այնպես էլ Գոգյանի կողմից նման անհիմն կարծիքին հղում տալը: Որպեսզի իմ տեղեկատվությունը մերկապարանոց չհնչի և չնմանվի Գոգյանի հայտարարություններին, ես պատրաստ եմ հրապարակել տվյալ փորձագետի կարծիքը և եզրակացությունը:

Անդրադառնամ նաև 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ԲՈԿ-ի նախագահի կողմից թույլ տրված խախտումներից մեկին՝ իմ ատենախոսության վերաբերյալ ԲՈԿ-ի կողմից տրամադրված երկրորդ եզրակացությանը, որի համար հիմք է հանդիսացել իմ թեկնածուական ատենախոսությունն առանց որևէ հիմնավորման և իրավական հիմքերի, հաշվի չառնելով ԵՊՀ Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի վերահաստատված դրական որոշումը, ևս մեկ անգամ անցկացված «փորձաքննությունը»:

Իմ վարչական բողոքի շրջանակներում ԲՈԿ-ի կողմից ներկայացված երկրորդ եզրակացությանն է անդրադարձել երկրորդ փորձագետը, ով նախ նշել է իր անհամաձայնությունը ԲՈԿ-ի ներկայացրած մի քանի կետերին, բայց չի անդրադարձել ԲՈԿ-ի այնպիսի էական «բացթողումներին», ինչպիսինն է, օրինակ, ինչ-որ «ձեռնարկի» գոյություն չունեցող էջերից վերցված նյութեր (եթե «ձեռնարկն» ավարտվում է 49 էջով, հնարավոր չէ 56-րդ էջից նյութեր փոխառնել):

Ի գիտություն Գոգյանի՝ տեղեկացնեմ, որ համամիտ չլինելով փորձագետի այն կարծիքին, որ աշխատանքում ունեմ այլ հեղինակներից և աղբյուրներից բառացի փոխառված նյութեր` առանց համապատասխան հղումների, այդուամենայնիվ, հարկ եմ համարում շեշտել. իմ բողոքի շրջանակում այդ հատվածները փորձագետի կողմից գնահատվել են և ներկայացվել հաշվարկներ` ԲՈԿ-ի եզրակացության հիման վրա դրանք կազմում են թեկնածուական ատենախոսության 14%, իսկ ավելի փաստական հաշվարկով (հաշվի առնելով ԲՈԿ-ի եզրակացության 12-րդ կետում նշված գոյություն չունեցող էջերը)՝ 16.4 էջ, կազմում է աշխատանքի 9.2%:

Չընդունելով նաև վարչական վարույթի շրջանակում վերոնշյալ միակ փորձագետի կարծիքը, ով, թեկուզ իր հաշվարկներով արձանագրել է փաստացի թիվ, իմ կարծիքը և հիմնավորումները դրանց վերաբերյալ կներկայացնեմ դատարանում:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ հարկ եմ համարում ընդգծել իմ անհանգստությունը ԲՈԿ-ի նախագահի՝ գիտության հանդեպ այս աստիճանի անպատասխանատու վերաբերմունքի համար, որն արտահայտվում է Գոգյանի՝ օրենսդրական դաշտին չտիրապետելու, իրավական ակտերի պահանջները չկիրառելու հանգամանքով, միևնույն ժամանակ անպատասխանատու և չհիմնավորված հայտարարություններ անելով, որոնց ես կանդրադառնամ արդեն դատարանում:

Մեջբերում. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 01/8240-19 որոշումից. «….Ելնելով վերը շարադրվածից՝ վարչական մարմինն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացի Աիդա Տիգրանյանի՝ «Վարչական վարույթ հարուցելու և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդում պաշտպանած Աիդա Տիգրանյանի թեկնածուական ատենախոսության վերաբերյալ» թիվ 78-Ա հրամանը անվավեր ճանաչելու և գիտական աստիճանի վկայագիր տալու մասին նոր վարչական ակտ ընդունելու պահանջի մասին» 2019 թվականի հունվարի 22-ի վարչական բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում հիմնավորվել է վկայակոչված հրամանի անվավերության հանգամանքը, ուստի, ղեկավարվելով Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի և 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Մասնակի բավարարել ՀՀ քաղաքացի Աիդա Տիգրանյանի՝ «Վարչական վարույթ հարուցելու և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդում պաշտպանած Աիդա Տիգրանյանի թեկնածուական ատենախոսության վերաբերյալ» թիվ 78-Ա հրամանը անվավեր ճանաչելու և գիտական աստիճանի վկայագիր տալու մասին նոր վարչական ակտ ընդունելու պահանջի մասին» 2019 թվականի հունվարի 22-ի վարչական բողոքով ներկայացված պահանջը, այն է՝ պարտավորեցնել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահին անվավեր ճանաչելու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 78-Ա հրամանը:

2. Հանձնարարել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահին՝ ընդունել նոր հրաման Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդում պաշտպանած ՀՀ քաղաքացի Աիդա Տիգրանյանի թեկնածուական ատենախոսության վերաբերյալ…»։

Աիդա Տիգրանյան

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի մանկավարժության

ամբիոնի ասպիրանտ, գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցորդ,

ԿԳՆ լրացուցիչ եվ շարունակական կրթության բաժնի պետ

Աղբյուրը՝ hayeli.am

Այս խորագրի վերջին նյութերը

30 աստիճանի սկոլիոզով բանակից ազատված նախարարը՝ թենիս խաղալիս (լուսանկար)

30 աստիճանի սկոլիոզով բանակից ազատված նախարարը՝ թենիս խաղալիս (լուսանկար)

Հունիս 24, 2019 20:50 Սա կա՛մ Աստվածաշնչյան հրաշք է, կա՛մ կեղծ հիվանդությամբ բանակից ազատում:
Անսպասելի չէր, որ իշխանական «Հայկական ժամանակն» ինձ թիրախավորելու էր

Անսպասելի չէր, որ իշխանական «Հայկական ժամանակն» ինձ թիրախավորելու էր

Հունիս 24, 2019 20:40 ՍԴ-ի առջև հրավիրված շտապ հավաքին ակտիվ մասնակցելու համար։
«Հայկական ժամանակ» կայքը տարածում է ապատեղեկատվություն

«Հայկական ժամանակ» կայքը տարածում է ապատեղեկատվություն

Հունիս 24, 2019 19:45 Կոչ ենք անում «Հայկական ժամանակ» կայքին վերջնականապես չվերածվել «Պրավդա» թերթի։
Էսքան թափանցիկ իշխանություն մեզ ո՞վ է տվել

Էսքան թափանցիկ իշխանություն մեզ ո՞վ է տվել

Հունիս 24, 2019 18:51 Պարտիզանի համառությամբ ջրում է բոլոր հարցերը։
Իրավական վակխանալիա

Իրավական վակխանալիա

Հունիս 24, 2019 17:45 Սահմանադրության 148-րդ հոդվածում նկարագրել են միայն «կառավարության անդամին» ներկայացվող պահանջները։
Չպետք է թույլ տալ անսկզբունք քայլիշխանությանը զավթել ՍԴ-ն

Չպետք է թույլ տալ անսկզբունք քայլիշխանությանը զավթել ՍԴ-ն

Հունիս 24, 2019 17:17 Կասկածի տակ դնելով պետությունը։
Արտգործնախարարի մի քանի հարցադրումները

Արտգործնախարարի մի քանի հարցադրումները

Հունիս 24, 2019 16:45 Հաստատում է, որ ընթանում են ԼՂ հարցով կոնկրետ բանակցություններ։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» դիմելը շատ տղեգ է ու ցավալի

Քաղավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» դիմելը շատ տղեգ է ու ցավալի

Հունիս 24, 2019 15:10 Օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել։
Խիստ վտանգավոր միտում՝ անկախ շարժառիթներից

Խիստ վտանգավոր միտում՝ անկախ շարժառիթներից

Հունիս 24, 2019 15:00 Այլոց գործառույթներին անիմաստ միջամտելը։
Վահե Գրիգորյան․ վտանգավոր հիբրիդը

Վահե Գրիգորյան․ վտանգավոր հիբրիդը

Հունիս 24, 2019 13:51 ՍԴ նախագահ ինքնահռչակվելով՝ ի՛նքն է ոտնահարում սահմանադրական կարգը։
Փաշինյանին լկտի հայհոյողները դարձել են նրա նվիրյալները

Փաշինյանին լկտի հայհոյողները դարձել են նրա նվիրյալները

Հունիս 24, 2019 13:20 Բերանները ջուր են առել ու ծնկաչոք պաշտում են նրան...
Սկսում են հստակ նախանշվել իշխանությունը յուրացնելու նախապատրաստության առերևույթ տարրեր

Սկսում են հստակ նախանշվել իշխանությունը յուրացնելու նախապատրաստության առերևույթ տարրեր

Հունիս 24, 2019 13:00 ՍԴ-ի լիազորություններին տիրանալը պատժվում է։
Սա սահմանդրախախտների, օրինախախտների իշխանություն է

Սա սահմանդրախախտների, օրինախախտների իշխանություն է

Հունիս 24, 2019 10:55 Եվ այն երկար կյանք չի ունենա։
Հստակ պատասխանների ակնկալիքով

Հստակ պատասխանների ակնկալիքով

Հունիս 24, 2019 10:25 Ի՞նչ իրավական հիմքերի առկայությամբ են երկրից դուրս գալիս:
Ամբոխավարության վերջին հանգրվանը

Ամբոխավարության վերջին հանգրվանը

Հունիս 24, 2019 10:20 Խնդիր է դրված կոլեկտիվ հանցագործության միջոցով իշխանության ուզուրպացիա և սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխում իրականացնել։
Փակ աչքերով ապրելով բախվելու եք պատին

Փակ աչքերով ապրելով բախվելու եք պատին

Հունիս 24, 2019 10:08 Իշխանությունները կտրվում են իրականությունից և ի վիճակի չեն լինում ադեկվատ գնահատել երկրում ստեղծված իրավիճակն ու խնդիրները։