Լրահոս

Մայիս 25, 2019 11:08

Ե՞րբ կներդրվի տաքսիների լիցենզավորման համակարգը

Ե՞րբ կներդրվի տաքսիների լիցենզավորման համակարգը

Հայաստանի տրանսպորտային ցանցում լուրջ փոփոխություններ են նախատեսվում: Խոսքն, ի դեպ, վերաբերում է ինչպես ներքաղաքային, այնպես էլ միջքաղաքային երթուղիներին: Երկու դեպքում էլ հարցը քննարկման, տեղեկատվության հավաքագրման փուլում է: Ինչպիս՞ի տրանսպորտ կունենանք եւ ե՞րբ… Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հերթական մասնագիտական հանդիպում–քննարկումը տրանսպորտային հիմնախնդիրների թեմայով է եղել:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում տրանսպորտի հիմնախնդիրներին վերաբերող մասնագիտական քննարկումը ավելի քան երկու ժամ է տեւում: Ավարտից հետո էլ մասնակիցները չեն շտապում հեռանալ: Քննարկմանը շահագրգիռ բոլոր կողմերն են հրավիրված, թեման էլ խիստ արդիական է, խոսելու շատ բան ունեն:

Սկզբում Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանն է ներկայացնում հանրապետական տրանսպորտային նոր ցանցի նախագիծը:

«IT ընկերությունների հետ համագործակցության արդյունքում մշակվել է ժամանակակից նոր լուծումներով երթուղային համակարգ, որտեղ հաշվի են առնված բոլոր նրբությունները: Կներդրվի տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգ: Պարտադիր կլինի նաեւ տեղորոշման սարքերի առկայությունը՝ ՋՓՍ կամ այլ համակարգերի միջոցով հնարավոր կլինի տեսնել, թե որ մեքենան երբ է շարժվում, որտեղի՞ց եւ ի՞նչ արագությամբ»,- նշում է նա:

Հանրապետական տրանսպորտային նոր ցանցով մինիմումի կհասցվի համայնքները մայրաքաղաքին կապող գծերը: Բնակիչները փոքր տրանսպորտային միջոցներով կուղեւորվեն շրջկենտրոն, այնուհետեւ ավելի մեծ ու հարմարավետ փոխադրամիջոցով կհասնեն մայրաքաղաք:

Քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նման մոտեցումը լիովին ճիշտ է համարում: Այսպիսով ամեն բան կենտրոնացած չի լինի մայրաքաղաքում: Կաշխուժանա կյանքը շրջկենտրոններում եւ ավելի համակարգված կլինեն ուղեփոխադրումները:

«Երեւան քաղաքը պետք է կապվի քաղաքների հետ, գյուղից Երեւան կանոնավոր երթուղի չպետք է լինի: Տուրիստական տեսանկյունից էլ եթե նայենք այդպես ճիշտ կլինի: Զբոսաշրջիկը այսօր հնարավորություն չունի երկու իրար կողք գտնվող քաղաքներ այցելել կանոնավոր ուղեփոխադրումների միջոցով, պետք է գա Երեւան, նորից գնա հետ»,-նկատում է նա:

Հարցին հակառակ կողմից է մոտենում նախաձեռնության անդամ Ներսես Բարսամյանը:

«Այդ դեպքում ուղեւորը ստիպված կլինի մի քանի անգամ վճարել, արդյո՞ք մայրաքաղաք հասնելը խնդիր չի դառնա մարդկանց համար»,- մտահոգություն է հայտնում նա:

«Եւ արդյոք մարդիկ հնարավորություն կունենան իրենց հարմար կանգառից նստել ավտոբուս, թե ստիպված կլինեն ամեն անգամ հավելյալ ծախս անել, ժամանակ վատնել եւ հասնել շրջկենտրոն»,-ավելացնում է նախաձեռնության անդամ Վարդգես Պապյանը :

Արմեն Կարապետյանը վստահեցնում է, տրանսպորտային միասնական նոր համակարգում բոլոր նրբությունները հաշվի առնված կլինեն եւ մայրաքաղաք հասնելը ավելի ծախսատար չի լինի քան այսօր, մարդիկ նույն գնով մի քանի տոմս կգնեն: Տոմսերն, ի դեպ, հնարավոր կլինի գնել եւ առցանց տարբերակով, եւ առձեռն: Տարբեր մարզերից եկող ավտոբուսները կկայանեն մայրաքաղաքի երեք ավտոկայններից մեկում եւ սերտորեն փոխկապակցված կլինեն ներքաղաքային տրանսպորտային ցանցի հետ:

«Երեւանի ներքաղաքային տրանսպորտային ցանցը նույնպես հիմնովին կփոխվի: Աշխատանքային խումբը արդեն իսկ ներկայացրել է ծրագիրը եւ սկսվել են քննարկումները: Շատ վատ ժառանգություն ունենք՝ մինչեւ 70 տոկոս կրկնվող գծեր, ցածր էֆեկտիվություն, մաշված շարժակազմ եւ այլն…Նոր նախագծով ջանալու ենք բացառել դա: Ամեն ինչ արված է՝ ներքաղաքային տրանսպորտային նոր համակարգը ավելի էֆեկտիվ ու օպտիմալ դարձնելու համար»,-նշում է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Նոր նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ Տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի դարձնել մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։

ՋՋ ընկերության տնօրեն Արտաշես Թովմասյանը առաջարկում է եւ ներքաղաքային, եւ միջքաղաքային տրանսպորտային ցանցը նախագծելիս չմոռանալ նաեւ տաքսիների լիցենզավորման խնդրի մասին:

«Քանի դեռ տաքսու լիցենզավորման համակարգը Հայաստանում ներդրված չէ, ոչ քաղաքային ցանցն է նորմալ գործելու, ոչ էլ միջքաղաքայինը: Պետությունը պետք է քաղաքական որոշում կայացնի ու լիցենզավորի դաշտը: Պատճառ են բերում սոցիալական վիճակը, բայց մի օր պարտադիր պետք է կայացվի այդ որոշումը: Եթե 20 000 հոգի պետք է բողոքի ուրեմն նրանց բոլորին պետք է բացատրել, թե ինչո՞ւ է դա պետք: Եթե այդ հարցը չլուծվի, ապա էլի մարդիկ զանգելու են իրենց ծանոթ տաքսու վարորդին , էժան վճարելու, որպեսզի նա իրենց տանի իր ուզած տեղը, չեն գնալու –հասնեն հյուսիսային ավտոկայան, որ գնան մարզ»,-կարեւորում է նա:

Երևան-Վանաձոր կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության ղեկավար Վահե Փայտյանը համաձայն է: Նրա կարծիքով պետք է հստակ գնային սանդղակ սահմանավի կանոնավոր երթուղու եւ տաքսի ծառայության համար: Նա ով նախընտրում է հարմարավետ ուղեւորությունը պետք է պատրաստ լինի ավելին վճարել, հակառակ դեպքում առաջանում է անհավասար մրցակցություն, որի պայմաններում կանոնավոր երթուղին չի կարող աշխատել:

«Բոլոր զարգացած երկրներում է այդպես: Եթե ավտոբուսը արժե 18 ցենտ, տաքսին պետք է արժենա, օրինակ, երեք եվրո: Այն մարդիկ, որ պատրաստ չեն տաքսու համար վճարել, մեղավոր չեն, որ մի քանի տարի անց հնարավորություն չեն ունենալու կանոնավոր երթուղուց օգտվելու: Պետք է մշակել օրենքի նախագիծ, որը կկանոնակարգի ուղեփոխադրումների սակագնային սանդղակը: Միջքաղաքային տաքսու համար սահմանվի որոշակի գին, կանոնավոր երթուղու համար՝ մեկ այլ գին: Մենք հաշվարկել ենք եւ հարկ եղած դեպքում կարող ենք ներկայացնել արժեքները»,-ասում է նա:

Քննարկումը ամփոփում է բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության նախագահ Գեւորգ Թադեւոսյանը:

«Տրանսպորտի թեման այնքան կարեւոր է, որ վերջին համապետական եւ տեղական ընտրությունների ժամանակ նախընտրական ծրագրերի մեջ է եղել եւ հույս ունեմ, որ վերջապես կնախանշվի ժամկետը, երբ մենք կունենանք մեզ արժանի տրանսպորտ: Ցանկացած նախագծի մեջ կարեւոր է մի բան ֆիքսել, երբեք չպետք է քանդել նախագծերը, որոնք արդեն կան: Վստահ եմ, որ գործը առաջ կգնա, եթե կադրը իր տեղում է, իսկ այս դեպքում կադրը մարդ չէ, այլ կատարված գործ է, տվյալ դեպքում՝ ի դեմս բրենդների, որ այսօր կան ու փորձում են տարածվել»,-եզրափակում է նա:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

60823835_2192658500841933_3434487228359770112_n 60823956_1016275608582532_7796003925919793152_n 60859289_336013870397593_4634711668813725696_n 61055514_592684747909012_8042869205755756544_n 61126870_314859049411984_3801330869126299648_n 61179885_2181488645281047_6597463147005607936_n 61191907_2459069957491439_5406266740692746240_n 61219905_2089040544555012_44833630299619328_n 61219955_614057299078194_5058734789012488192_n 61245419_426771061488880_9135067797011824640_n 61366754_664161177367165_5293516749591805952_n 61501799_647211985703696_4303983222628286464_n

Այս խորագրի վերջին նյութերը

Բելլա Քոչարյանի և Սպիվակովի հիմնադրամի ջանքերով հիմնադրվել է Այրումի երաժշտական դպրոցը (տեսանյութ)

Բելլա Քոչարյանի և Սպիվակովի հիմնադրամի ջանքերով հիմնադրվել է Այրումի երաժշտական դպրոցը (տեսանյութ)

Հունիս 24, 2019 23:00 Դպրոցի տնօրենը՝ պետական ինստիտուտների անտարբերության մասին։
«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

Հունիս 24, 2019 22:26 Պատասխան էր Վաշինգտոնի վարած քաղաքականությանը։
ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան

ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան

Հունիս 24, 2019 21:17 Սահմանադրության դիտավորյալ խեղաթյուրումը չափազանց վտանգավոր քայլ է։
Հայաստանը նման տիպի «բռնապետիկներ» պահելու ռեսուրս չունի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հայաստանը նման տիպի «բռնապետիկներ» պահելու ռեսուրս չունի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հունիս 24, 2019 21:04 Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին:
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործը կարճվեց

Հունիս 24, 2019 21:00 Դատարանը որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի բռնագանձել 200 հազար դրամ։
Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Հունիս 24, 2019 20:17 Կփոխարինի կյանքից հեռացած Սերգեյ Դորենկոյին։
Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Հունիս 24, 2019 19:18 7 բալ և ավելի ուժգնությամբ։
Վենետիկի հանձնաժողովը տեղյակ է ՀՀ-ում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

Վենետիկի հանձնաժողովը տեղյակ է ՀՀ-ում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

Հունիս 24, 2019 19:15 Նախագահին խնդրել է հանդես գալ հայտարարությամբ։
Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Հունիս 24, 2019 18:42 Թույլ Է տվել ձեռք բերել Android օպերացիոն համակարգը։
Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Հունիս 24, 2019 18:15 «Տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել»։
30–ամյա կնոջը մեղադրանք առաջադրվեց 7-ամյա դստերը խեղդամահ անելու համար

30–ամյա կնոջը մեղադրանք առաջադրվեց 7-ամյա դստերը խեղդամահ անելու համար

Հունիս 24, 2019 17:25 Ասել էր՝ «մորս մոտ եմ ուղարկում երեխին»։
ԲՀԿ-ն ցուցադրաբար լքել է դահլիճը (տեսանյութ)

ԲՀԿ-ն ցուցադրաբար լքել է դահլիճը (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:38 ԱԺ-ում նորից լարված մթնոլորտ է:
Հետաքրքիր և միաժամանակ առողջ ժամանց 0-6 տարեկան փոքրիկների համար

Հետաքրքիր և միաժամանակ առողջ ժամանց 0-6 տարեկան փոքրիկների համար

Հունիս 24, 2019 16:25 Ե՛վ ժամանցային կենտրոն է, և՛, ինչու չէ, առողջապահական:
«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:00 «Հարկային օրենսգրքի փոփոխությունները տնտեսությունում մեծացնում է սոցիալական լարվածությունը»։